Բոլոր տոները. 6 հունվար


ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

  • Պատերազմի որբ երեխաների համաշխարհային օրը (World Day for War Orphans) *
  • Խնձորենու օրը (Apple Tree Day) *

Հոգևոր

Կաթոլիկ - Աստվածահայտնություն (Epiphany) *
Կաթոլիկ - Սուրբ Անդրե Բեսատայի օրը (Feast of Saint André Bessette) *

Հայ Առաքելական Եկեղեցի - Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն 

  • Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:
  • Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:
  • Հիսուսի ծնունդն այսպես եղավ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում մարդահամար անցկացվեց: Յուրաքանչյուր ոք գնաց իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ Սուրբ Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ: Երբ Սուրբ Կույսի հղության օրերը լրացան, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց, նրանք ստիպված մի քարայրի մեջ տեղավորվեցին, ուր ծնվեց Հիսուսը: Աստծո Որդին մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ ծնվեց, ինչը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է: Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի Սուրբ Ծննդյան մասին` երգելով. «Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14):  Այնուհետև արևելքից եկան մոգեր, ում մի աստղ էր առաջնորդել, և երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները:

Ուղղափառ - Սուրբ Ծննդյան Ճրագալույց (Քրիստոսի Ծննդյան հավերժություն) *

Ազգային

ԱՄՆ - Նյու Մեքսիկո նահանգի պետականության օրը (New Mexico Statehood Day)
ԱՄՆ - Տեխնոլոգիաների ազգային օրը (National Technology Day) *
ԱՄՆ - Գրկախառնության ազգային օրը (National Cuddle Up Day) *
ԱՄՆ - Ընթրիքին պոետ հրավիրելու օրը ազգային օրը (National Take a Poet to Lunch Day) *
ԱՄՆ - Բակլայի ազգային օրը (National Bean Day) *
ԱՄՆ - Շաքար-չորակիի ազգային օրը (National Shortbread Day) *
ԱՄՆ - Սմիթի ազգային օրը (National Smith Day) *
ԱՄՆ - Սուրբ Ծննդյան տոնածառը հավաքելու ազգային օրը (National Take Down the Christmas Tree Day) *

Բուլղարիա - Յորդանի օրը
Բուլղարիա - Աստվածահայտնություն
Գերմանիա - Կախարդական կարկանդակի օրը (Dreikönigskuchen) *
Իրաք - Զինված ուժերի օրը
Իռլանդիա - Փոքրիկ Սուրբ Ծնունդ (nollaig na mBan) *
Իսպանիա - Երեք թագավորների օրը (Three Kings Day) *
Իտալիա - Լա Բեֆանա՝ Սուրբծննդյան վհուկի օրը (La Befana) 

  • Իտալացիների համար La Befana-ն՝ Սուրբծննդյան վհուկը նույնքան նշանակալից տոն է, որքան Սուրբ Ծնունդը, հատկապես իտալացի երեխաների համար:
  • Ըստ իտալական բանահյուսության, Լա Բեֆանան՝ ցախավելը հեծած վհուկի նման այս կինը հրաժարվեց միանալ իմաստունների՝ մանուկ Հիսուսին տեսնելու ճանապարհորդությանը:

Լաոս - Պատետ Լաոյի օրը (Pathet Lao Day)
Լատվիա - Աստղային օր (zvaigznes diena) *
Կիպրոս - Աստվածահայտնություն
Հնդկաստան - Պուտրադա Էկադաշի (Putrada Ekadashi) *
Հունաստան - Աստվածահայտնություն
Մեքսիկա - Բուժքույրերի օրը (Día de la Enfermería) *
Ջամայկա - Մարունների օրը *

Ռուսաստան - Ամանորյա արձակուրդ
Ռուսաստան - Խուր-խուրմայի օրը 

  • Եթե չկռահեցիք, թե որն է Խուր-խուրմայի օրը, ուրեմն հաստատ յոդի պակաս ունեք:
  • Բայց խուրմայի սիրահարների հետ նման վրիպում հաստատ չէր լինի։ Նրանք, կարծես, վաղուց հասկացել են, որ այսօր «խուրմայության» օրն է։ Արագորեն լիցքավորվեք այս նարնջագույն «արեգակներով»: Դրանք ոչ միայն կլրացնեն օրգանիզմը յոդի կաթիլով, այլև իրենց հետ կբերեն մանկությունից ծանոթ համ, կջերմացնեն հոգիդ և ուրախության մի մասնիկ կավելացնեն նույնիսկ ամենամռայլ օրվան։
  • Ի դեպ, խոսակցական հայերենում մենք նույնպես «խուրմա» բառն ենք օգտագործում, բայց տեղին է իմանալ, որ գրական հայերենում խուրման արմավն է՝ արմավենու պտուղը։
  • Թե որ երկիրը պետք է համարել այս կենսաբեր հատապտղի հայրենիքը՝ Չինաստա՞նը, թե՞ Ճապոնիան, գիտնականները վաղուց են վիճում: Բայց խուրմայի օգտակար հատկությունները, ընդհակառակը, կասկած չեն հարուցում։
  • Խուրման պարունակում է օգտակար կալցիումի մակրոէլեմենտ, ուստի այն խորհուրդ է տրվում սրտի հիվանդություններ ունեցող մարդկանց։
  • A և C վիտամինները հիանալի կերպով ամրացնում են դիմադրողականությունը, այնպես որ, եթե մրսածություն ունենք, պարզապես 4 ճաշի գդալ խուրմայի հյութը բացեք տաք ջրով և ողողեք ցավոտ կոկորդը:
  • Եթե գունատություն ունեք, սննդակարգում ներառեք խուրման. դրա բաղադրության մեջ առկա երկաթն ու կալցիումը նպաստում են արյունաստեղծմանը:
  • Այս կարմիր «գնդիկներն» ուղղակի հագեցած են մագնեզիումով, ածխաջրերով և ֆրուկտոզայով, որոնք հիանալի կերպով հանգստացնում են նյարդային համակարգը, ուստի խուրման, ըստ էության, բնական դեղամիջոց է հուզական անկայունության և նույնիսկ դեպրեսիայի դեպքերում:
  • Եթե հանկարծ պարզվեց, որ խուրման չափազանց կոշտ է երեխաների համար, մի հուսահատվեք: Պարզապես այն մի քանի օր թողեք սառնարանում՝ այսպես որ կարող եք նաև երկարացնել ձեր Խուր-խուրմայի օրը։

Տոների մասին մանրամասն՝ այստեղ։