Բոլոր տոները. 6 փետրվար


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Սաամիների միջազգային օրն է (Sami National Day) *
Կանանց սեռական օրգանների հաշմանդամային վիրահատությունների նկատմամբ զրոյական հանդուրժողականության միջազգային օրը (International Day of Zero Tolerance for Female Genital Mutilation) *
Բոբ Մառլեյի օրը (Bob Marley Day) *
Բարմենի միջազգային օրը (International Bartender s Day) *

Բջջային հեռախոսից հրաժարվելու համաշխարհային օրը (World Day without Smartphone)

  • Բջջային հեռախոսներից կամավոր հրաժարվելու գաղափարը պատկանում է ֆրանսիացի գրող, առաջին SMS-վեպի հեղինակ Ֆիլ Մարսոյին։ Այդ օրը, ըստ գրողի, պետք է դուրս գալ փողոց՝ թողնելով բջջային հեռախոսը տանը և ապրի այնպես, կարծես նման սարք ընդհանրապես գոյություն չունի:
  • Մարսոյի կարծիքով ՝ մարդիկ պետք է մտածեն, թե ինչպես են ժամանակակից տեխնոլոգիաները փոխել իրենց սովորությունները։ Դա կօգնի պայքարել ադիկոֆոնիայի դեմ: Այս տերմինը նույնպես ստեղծել է Ֆիլ Մարսոն, և դա նշանակում է ցավոտ կախվածություն բջջային հեռախոսներից և սմարթֆոններից, երբ մարդը վախենում է աշխարհից կտրված լինելուց, ինչը հղի է նյարդային խանգարումներով: Մտածեք այս մասին:
  • Տեղեկացրեք ձեր ծանոթներին Բջջային հեռախոսից հրաժարվելու համաշխարհային օրվա բացիկով՝ դրանով միգուցե նրան ազատեք սթրեսային վիճակից։

Կրոնական

  • Զրադաշտականություն - Սարոշի Տոնը *
  • Կաթոլիկություն - Սուրբ Ամանդի հիշատակը
  • Կաթոլիկություն - Սուրբ Պողոս Միկայի հիշատակը
  • Ուղղափառություն - Երանելի Քսենիա Պետերբուրգցու հիշատակը
  • Ուղղափառություն - Բաբելոն Սիցիլիացու և նրա Տիմոթեոս և Ագապիա աշակերտների հիշատակը

Ազգային

ԱՄՆ - Ռոնալդ Ռեյգանի օրը (Ronald Reagan Day) *
ԱՄՆ - Ուտելիքի փայտիկների ազգային օրը (National Chopsticks Day) *
ԱՄՆ - Կաղ բադի օրը (Lame Duck Day) *
Դանիա - Արքայադուստր Մարիամի տարեդարձը (birthday of Princess Marie) *
Թայլանդ - Մուայ Թայ  ազգային բռնցքամարտի օրը (National Muay Thai Day) *
Կանադա - Պարենային ազատության օրը (Food Freedom Day) *

Նիուէ - Վայտանգի օրը
Նոր Զելանդիա - Վայթանգի օրը (Waitangi Day) *
Ջամայկա - Բոբ Մառլիի օրը
Ռուսաստան - Ակսինին օրը *
Ռուսաստան - Մտքի տոն *
Ռուսաստան - Աստիճանների ու սանդուխքների օրը 

  • Շատ սենտիմենտալ ժողովուրդ են ռուսների, ինչ տոն ասես չեն հորինել իրենց համար։ Հետևելով ռուսական տոներին, երբեմն մտածում ես, որ սկզբում լավ հնչող, հետաքրքիր տոնի անուն են հորինել, հետո ինչ որ հիմնավորում փորձել հարմարացրել դրան։ Նման տպավորություն է ստեղծվում Աստիճանների ու սանդուղքների օրվա մասին ռուսական աղբյուրներ գրառումները։
  • Տոնի անունն, իսկապես վատ չի հնչում, բայց աստիճաններն ու սանդուղքներն ավելի շատ դեպի վեր բարձրանալ են խորհրդանշում, քան դեպի վար։ Այն կարելի է նաև զարգանալու և բարգավճելու կյանքի խորհուրդ ընկալել։
  • Այնուամենայնիվ, միջազգային և ազգային անսովոր տոներ ներկայացնելու մեր թողարկումներում ընդգրկեցինք փետրվարի 6-ի այս ռուսական տոնը՝ հայ ընթերցողի համար դեպի վերբարձրանալու խորհրդով. միշտ վեր բարձրացեք, աստիճան առ աստիճան։ Եվ, եթե ինչ որ պահի սայթաքեք, ոչինչ, մի վհատվեք, հիշեք, որ աստիճաններով կարելի է անվերջ վեր բարձրանալ՝ մինչև ձեր բաղձալի նպատակին հասնելը։
  • Ուղարկեք ձեր ծանոթներին Աստիճաններով ու սանդուղքների օրվա բացիկներից որևէ մեկը և մաղթեք նրանց հասնել իրենց ամենաբարձրյալ ու նվիրական երազանքներին։

Տաջիկստան - Ոստիկանության օրը
Տոկելաու - Վայթանգի օրը
Ֆինլանդիա - Սաամի ժողովրդի օրը

* Տոների մասին ավելին