Բոլոր տոները. 7 ապրիլ


Միջազգային

Առողջության համաշխարհային օրը (World Health Day)

  • Ամեն տարի ապրիլի 7-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization, WHO, 1948) հիմնադրման օրը, նշվում է Առողջապահության համաշխարհային օրը: Այս օրը տոնելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր նշանակություն ունի առողջությունը, և որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակի բարելավման համար:
  • Յուրաքանչյուր տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահության որոշակի խնդրի և նշվում է տարբեր կարգախոսներով և նշանաբաններով` կենտրոնացնելով ուշադրությունը հանրային գլոբալ առողջապահական միտումների և առողջությանը սպառնացող առանձին հարցի շուրջ: Առողջության համաշխարհային օրվա այս տարվա թեման է. «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթ բոլորին, ամենուր», իսկ կարգախոսը. «Առողջություն բոլորի համար»:

Հայաստան - Մայրության և գեղեցկության օրը

  • Ապրիլի 7-ը Մայրության, գեղեցկության և սիրո օրն է: Այս տոնը եզրափակում է Կանանց միամսյակը, որը Հայաստանում նշվում է մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում: Ավետման տոնի օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ: «Ավետել», «ավետիս տալ» նշանակում է բարի լուր հաղորդել: Մարդկությանը հաղորդված մեծագույն ավետիսը Սբ. Կույսին տրված երջանիկ լուրն է`   Աստվածորդու մարդեղացման և փրկության ուղու բացման ավետումը: Շատ երկրներում այս տոնը հիմնականում առնչվում է կրոնին և վերափոխվել է Սբ. Մարիամին, իսկ մահմեդական երկրներում` Մուհամեդի աղջկա ծննդյան օրվան նվիրված տոնի:
  • Հայաստանում  ապրիլի 7-ին նշանակվել է հայոց եկեղեցու անշարժ տոներից մեկը` Ավետման տոնի օրը: Ըստ Աստվածաշնչի՝ այդ օրը Գաբրիել հրեշտակապետն ավետում է կույս Մարիամին, որ նա որդի է ունենալու:

Առաքելական (Հայաստան) - Ավետումն Սբ. Աստվածածնի 

  • «Օրհնյալ ես դու ի կանայս, և օրհնյալ է պտուղ որովայնի քո»: (Ղուկ. Ա 42-43)
  • Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:
  • Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
  • Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:
  • «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33): Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. 1:38): Սա է ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-04-07, 2024-04-07, 2025-04-07, 2026-04-07, 2027-04-07, 2028-04-07, 2029-04-07, 2030-04-07:

Միջազգային

  • Առողջության համաշխարհային օրը (World Health Day) *
  • Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը (Day of Remembrance of the Victims of the Rwanda Genocide) *
  • Կուղբի միջազգային օրը (International Beaver Day) *
  • Ուշացածի թերթերի միջազգային օրը (International Snailpapers Day) *
  • Ռեգբիի ծննդյան օրը *
  • Մետրային համակարգի օրը (Metric System Day) *
  • Թույլ ալկոհոլային գարեջրի օրը (Session Beer Day) *

Կրոնական և ժողովրդական

  • Ուղղափառություն - Ավետումն Սբ. Աստվածածնի *
  • Ուղղափառություն - Սուրբ Աստվածամոր ավետման սրբապատկերի տոնակատարությունը *
  • Սլավոնական - Եղերամայր Կարնայի օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Գարեջրի ազգային օրը (National Beer Day) *
  • ԱՄՆ - Սրճային տորթի ազգային օրը (National Coffee Cake Day) *
  • ԱՄՆ - Սեռական բռնության իրազեկման օրը (SAAM DAY OF ACTION) *
  • ԱՄՆ - Առաջին քայլի օրը (Making the First Move Day) *
  • ԱՄՆ - Տնային գործերից խուսափելու ազգային օրը (National no Housework Day) *
  • ԱՄՆ - Միմյանց սատարող կանանց օրը (National Girl, Me Too Day) *
  • ԱՄՆ - Ոտքով աշխատանքի գնալու օրը (Walk to work Day) *
  • Կիրիբատի - Առողջության ազգային օրը ( National Health Day) *
  • Հնդկաստան - Պապամոչանի Էկադաշի (Papamochani Ekadashi) *
  • Հորդանան - Ճարտարագետների օրը (Engineer’s Day) *
  • Ղրղզստան - Ապրիլյան ժողովրդական հեղափոխության օրը *
  • Մոզամբիկ - Կանանց ազգային օրը (National Women ' s Day) *
  • Չեխիա - Լուսավորության օրը *
  • Ռուսաստան - Զոհված սուզանավորդների հիշատակի օրը *
  • Ռուսաստան - Կոսմետոլոգի օրը *
  • Ռուսաստան - Ձկնապաշտպան մարմինների օրը *
  • Ռուսաստան - Ռունետի ծննդյան օրը *
  • Ռուսաստան - Սխրանք կատարելու օրը *
  • Ռուանդա - Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը (Genocide Memorial Day) *
  • Սլովենիա - Դրոշի ազգային օրը *
  • Տանզանիա - Շեյխ Աբեյդա Ամանի Կարումեի օրը (Sheikh Abeid Amani Karume Day) *

* Տոների մասին մանրամասն