Բոլոր տոները. 7 հուլիս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Պարգևատրման համաշխարհային օրը (Global Forgiveness Day)
  • Շոկոլադի միջազգային օրը (International Chocolate Day)

Կրոնական և ժողովրդական

Առաքելական եկեղեցի - Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

  • Ս. Սահակ Պարթև Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր` Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ`  երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ, Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:
  • Ս. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360 թվականին, մանուկ հասակից սովորել հունարեն և պարսկերեն: Սկզբում պաշտոնավարել է արքունիքում՝ որպես արքունի դպիր: Սակայն հետո` թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է հոգևորական՝ ապրելով խիստ ճգնությամբ: Քարոզչության ընթացքում Ս. Մեսրոպը զգում է հայ տառերի և հայագիր Աստվածաշունչ ունենալու կարևորությունը: Հայաստանում կային հայկական նշանագրեր, որոնք ժամանակին գործածում էին քրմերը: Այդ նշանագրերը Վռամշապուհ արքայի հրամանով Վահրիճ իշխանը բերում է Դանիել Ասորի եպիսկոպոսի մոտից, սակայն Մեսրոպը, մի կարճ ժամանակ ուսուցանելով իր աշակերտներին, նկատում է, որ նշանագրերն անկատար են: Նա աշակերտների հետ մեկնում է Եդեսիա, Ամիդ, աստվածային զորությամբ հղանում հայոց տառերը և Սամոսատում Հռոփանոս անունով մի հույն գրչի հետ վերջնականապես ձևավորում դրանք: Տառերի գյուտից հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ կերպով են այն կատարում, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է «Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի»: Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է Վաղարշապատում և թաղվել Օշական գյուղում: Ինչպես վկայում է ավանդությունը, Ս. Մեսրոպի դին Օշական տեղափոխելու ողջ ճանապարհին նրա վրա երկնքից լուսե սյուն է իջել և ուղեկցել նրան մինչև գերեզման: Նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվել է Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին:  Տարվա ընթացքում Հայ եկեղեցին Ս. Սահակ Պարթևի և Ս. Մեսրոպ Մաշտոցի հիշատակը տոնում է երկու անգամ:
  • Թարգմանչաց տոնը նշվում է Հոգեգալստյան տոնին չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդ անգամ Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Թարգմանիչ Վարդապետների հիշատակը տոնում է Սուրբ Խաչի չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-06-29, 2024-06-20, 2025-07-10, 2026-06-25, 2027-06-17, 2028-07-06, 2029-06-21, 2030-07-11:

Ուղղափառություն - Рождество святого Иоанна Предтечи, крестителя Господня
Սլավոնական - Իվան Կուպալա

Ազգային

  • ԱՄՆ - Կովերին երախտագիտություն հայտնելու օրը (Cow Appreciation Day)
  • ԱՄՆ - Մակարոնի ազգային օրը (National Macaroni Day)
  • ԱՄՆ - Դայվ բարի ազգային օրը (National Dive Bar Day)
  • ԱՄՆ - Ճշմարտություն խոստովանելու օրը (Tell the Truth Day)
  • ԱՄՆ - Շոկոլադի օրը (Chocolate Day)
  • ԱՄՆ - Հայր ու դուստր միասին զբոսնելու ազգային օրը (National Father Daughter Take a Walk Day)
  • ԱՄՆ - Ելակի սանդայի ազգային օրը (National Strawberry Sundae Day)
  • Եմեն - Հուլիսի 7-ի տարեդարձը
  • Հնդկաստան - Ծառատունկի ազգային փառատոն (Van Mahotsav)
  • Ճապոնիա - Տանաբատա
  • Մալայզիա - Ջորջթաունի համաշխարհային ժառանգության օրը
  • Չինաստան - Չժի Հուի օրը (Chih Nu Day)
  • Ռուսաստան - Չեսմենյան ճակատամարտում թուրքական նավատորմի նկատմամբ ռուսական նավատորմի հաղթանակի օրը
  • Ռուսաստան - Մայթին խճաքարերը հաշվելու օրը
  • Սողոմոնի կղզիներ - Անկախության օրը
  • Տանզանիա - Սաբա-սաբայի օրը (Saba Saba Day)
  • Ուկրաինա - Բնական արգելանոցների աշխատակիցների օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։