Բոլոր տոները. 7 հունվար


ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

Ծրագրավորողների միջազգային օրը (International Programmers Day) *
Ճախարակի օրը (Distaff Day) *
Հիմար քայլվածքի միջազգային օրը (International Silly Walk Day) 

  • Մեծ Բրիտանիայի կենսուրախ մարդիկ նման զվարճանքն անուշադրության չեն մատել և հունվարի 7-ը նշանակել են Հիմար քայլվածքի միջազգային օր:
  • Հագնվելով սկետչի դերասանների նման, նրանք սկսեցին քայլել հիմար քայլվածքով: Եվ բոլոր ցանկացողներին հրավիրեցին միանալ։ Հետո նրանք ստեղծեցին մասնաճյուղեր և երթեր այլ մայրցամաքներում ՝ Ամերիկայում, Բրազիլիայում, Ավստրալիայում:
  • Հիմար քայլվածքի նախարարության մասնաճյուղեր կան նաև Չեխիայի շատ քաղաքներում։ Այսպիսով, մի քանի տարի անընդմեջ հիմար քայլվածքի երթերն են անցկացվում Բռնոյում, Օստրավայում, Օլոմոուսում, Չեխական Բուդեևիցայում, Վսետինում։ Միայն Պրահայում դեռ ոչ մեկը չկա։ Ինչպես ասում են կազմակերպիչները՝ այնտեղ դեռ չեն գտել հիմարություններով զվարճացող բավարար թվով մարդկանց, որոնք կկարողանային նման բան կազմակերպել։

Հոգևոր

  • Հայ Առաքելական Եկեղեցի - Մեռելոց՝ հանգուցյալների հիշատակի օրը *
  • Կաթոլիկ - Սուրբ Ռայմոնդ Փենյաֆորթի տոնը (Սուրբ Raymond-ի լեգենդը Peñafort-ում) *

Ազգային

ԱՄՆ - Այլևս չհանդուրժելու օրը (I`m Not Going to Take it Anymore Day) *
ԱՄՆ - Գազ բաց թողնելու ազգային օրը (National Pass Gas Day) 

  • Հունվարին ԱՄՆ-ի բնակիչները նշում են տարվա ամենաարտասովոր իրադարձություններից մեկը։ Լոբու ազգային օրվան, բնականաբար, պետք է հաջորդեր Գազ բաց թողնելու ազգային օրը: Արդար նախազգուշացում է։ Հա, էրեխեք՝ լուրջ: Ամերիկայում տարվա մեկ օրը նվիրված է փորափքանքին՝ մետեորիզմին։
  • Մարդու արձակած գազը պարունակում է 59% ազոտ, 21% ջրածին, 9% ածխաթթու գազ, 7% մեթան ու 4% թթվածին, և միայն 1%-ն է ծծմբաթթու ու մերկապտան (ծծումբ բաղադրող գազ): Սակայն այդ մեկ տոկոսն է մեզ ստիպում փակել քիթը: Որքան շատ ծծումբ ենք օգտագործում, այնքան անդուր է դառնում այդ հոտը: Հետևաբար, շատ ծծումբ պարունակող մթերքների դեպքում պետք է պատրաստ լինել «գլոբալ» օդափոխության: Ծիծաղ է առաջացնում, բայց փաստը մնում է փաստ. լոբի, կաղամբ, պանիր, սոդա ու ձու պարունակող մթերքները հոտավետ են դարձնում մեզ:
  • Թեմային ոչ փոքր ստեղծագործությամբ անդրադարձել է նաև հանճարեղ Սալվադրոր Դալին։ «Մի հանճարի օրագիրը» գրքի, որպես հավելված, նրա գրառումների վերնագիրը հայերենում, անշուշտ, գռեհկաբանություն կհամարվի, թեև ինչ որ մեկը համարձակվել է այն թարգմանել և ներկայացնել հայ ընթերցողին՝ ի հեճուկս հասարակության քաղքենի խավին։ Գրառումներն այդ պարզապես վերնագրված է «Տռելու արվեստը»։ Այստեղ էքսցենտրիկ հեղինակը մեծ ուսումնասիրություն է ներկայացրել՝ նորածիններից մինչև բարձրաշխարհիկ տիկնանց «գազ բաց թողնելու» նրբությունների մասին։

ԱՄՆ - Չինական արձանիկի ազգային օրը (National Bobblehead Day) *
ԱՄՆ - Տեմպուրայի ազգային օրը (National Tempura Day) *
ԱՄՆ - Հառլեմ Գլոբտրոտերսի օրը (Harlem Globetrotter’s Day) *
ԱՄՆ - Հին քարի օրը (Old Rock Day) *

Գանա - Սահմանադրության օրը
Եգիպտոս - Սեղմեթ աստվածուհու օրը (Sekhmet) *
Եգիպտոս - Ղպտիների Սուրբ Ծնունդը *

Իտալիա - Եռագույնի օրը (Festa del Tricolore)
Լիբերիա - Պիոներների օրը *
Կամբոջա - Ցեղասպանության նկատմամբ հաղթանակի օրը
Ճապոնիա - Ձինձիցու (Jinjitsu) *
Ռուսաստան - Սուրբ Ծնունդ *

Ռուսաստան - Նապոլեոն Բոնապարտի նկատմամբ հաղթանակի օրը
Ռուսաստան - Դահուկային հետքերի խաչման օրը *
Սուդան - Ղպտիների Սուրբ Ծնունդը *

Տոնի մասին մանրամասն՝ այստեղ։