Բոլոր տոները. դեկտեմբեր 28


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Կինոյի միջազգային օրը (International Cinema Day)

Կրոնական

  • Կաթոլիկ - Սուրբ Կատերինա Վոլպիչելիի հիշատակը
  • Կաթոլիկ - Ծեծված մանուկների հիշատակը

Ազգային

ԱՄՆ - Ընկերոջը զանգահարելու ազգային օրը (National Call a Friend Day)
ԱՄՆ - Թղթախաղի ազգային օրը (National Card Playing Day)
ԱՄՆ - Կարճամետրաժ կինոյի օրը (National Short Film Day)
ԱՄՆ - Ներբեռման ազգային օրը (National Download Day)
ԱՄՆ - Դրոշին հավատարմության երդման օրը (Pledge of Allegiance Day)
ԱՄՆ - Այովա նահանգի օրը
ԱՄՆ - Դպրոցական օրը
ԱՄՆ - Կոնֆետի տուփի ազգային օրը
Ադրբեջան - Փաստաբանի օրը
Ավստրալիա - Կառավարության հռչակման օրը
Եթովպիա - Կուլուբի Գաբրիել (Սուրբ Գաբրիելի օրը)
Էսվատինի (Սվազիլենդ) - Ինկվալա (Incwala)
Թաիլանդ - Թաքսին թագավորի հիշատակի օրը
Իսպանիա - Անմեղ Սրբերի օրը
Իսպանիա -Ձվով ու ալյուրով ճակատամարտի փառատոն (Els Enfarinats)

  • Այս զվարճալի տոնը Ծիծաղի օրվա նմանատիպն է, որը սովորաբար նշվում է ամբողջ Եվրոպայում ապրիլի 1-ին:
  • Իսպանիան, ընդհանուր առմամբ, հայտնի է անսովոր և երբեմն նույնիսկ վտանգավոր փառատոների առատությամբ: Բավական է հիշել Սան Ֆերմինի փառատոնը՝ Պամպլոնայի փողոցներով մոլեգնորեն վազող ցուլերով, Տոմատինայի լոլիկի մարտերը, որոնք ամեն տարի տեղի են ունենում օգոստոսի վերջին Բունյոլ քաղաքում կամ էլ Կոլաչոյի մաքրման շատ տարօրինակ ծեսը, որի առանձնահատկությունն նորածինների վրայով թռչելն է: Այսպիսով, Els Enfarinats փառատոնը ոչ պակաս տարօրինակ է, քան մնացածը:
  • Ամեն տարի դեկտեմբերի 28-ին Իբի քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունենում ձվի ու ալյուրի վիթխարի ճակատամարտ։ Տոնի նախօրեին բնակիչները փնտրում են հնաոճի զինվորական համազգեստներ, հանպատրաստից «զինվում» են ՝ այս դեպքում՝ լիքը ալյուրով, տասնյակ ձվերով ու ճայթրուկներով, հրավիրում են փողոցային երաժիշտների և մանրազննին մշակում քաղաքը գրավելու ծրագիրը։ Ինչ խոսք, «ռազմական հեղաշրջումը» կատակ բան չէ։
  • Հարկ է նշել, որ ճակատամարտին մասնակցում են երկու խումբ՝ ամուսնացած տղամարդիկ ("Els Enfarinats"), որոնց հիմնական նպատակն է գրավել քաղաքի վերահսկողությունը և սահմանել զվարճալի կանոններ և օրենքներ, ինչպես նաև ընդդիմադիր ("la Opozizio") խումբ, որը պիտի ձգտի վերականգնել կարգ ու կանոնը:

Հարավային Սուդան - Հանրապետության օրը
Չինաստան - Թղթախաղի օրը

  • Ենթադրվում է, որ թղթախաղն առաջին անգամ հայտնվել է հենց Չինաստանում։ Խաղաթղթերը հորինել են մինչև մ.թ. 1000 թվականը:
  • Խաղաթղթերն առաջին անգամ Եվրոպայում հայտնվել են 1360-ականներին, հավանաբար Իտալիայում կամ Իսպանիայում, բայց ոչ ուղղակիորեն Չինաստանից,  այլ Եգիպտոսի մամլուկների կայսրությունից։
  • Իրենց բնօրինակների նման, եվրոպական առաջին խաղաթղթերը նկարվել են ձեռքով՝ համլրելով հարուստներ շքեղ իրերի շարքը:
  • Թղթախաղ այնքան էլ կախված չեն մարդու մտավոր ունակություններից, ինչպես շախմատը: Իրականում, թղթախաղերը սովորաբար պահպանում են հիանալի հավասարակշռություն հմտության և պատահականության միջև, ինչը նրանց այդքան գրավիչ է դարձնում:

Ռուսաստան -  Կալմիկ ժողովրդի արտաքսման զոհերի հիշատակի օրը
Ռուսաստան - Օրացույցի օրը
Տաջիկստան - Ազգային անվտանգության կոմիտեի օրը
Ֆրանսիա - Անմեղ Սրբերի օրը

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։