Բոլոր տոները. դեկտեմբեր 8


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Կլիմայի համաշխարհային օրը (World Climate Day)
  • Ժամանակի մեջ ճանապարհորդի օրը (Pretend to be a Time Traveler Day)
  • Կարիբյան համայնքի օրը (Día CARICOM-Cuba)

Կրոնական և ժողովրդական

Հայ Առաքելական Եկեղեցի - Եգիպտացի սուրբ հայրեր Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհան Գբնեցու, Հովհան Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի հիշատակության օրը

  • Եգիպտացի անապատական հայրերը ներկայացուցիչներն էին հոգևոր կատարելության ձգտող այն շարժման, որը ծնունդ առավ 3-րդ դարի վերջերին և իր ոսկեդարն ապրեց 4-րդ և 5-րդ դարերում: Քրիստոնեության սկզբնական դարերի խառը կացության մեջ, երբ Եկեղեցու անդորրը հաճախ խռովվում էր զանազան հեթանոսական և հերձվածողական անցուդարձերով, որոշ հոգեզգոն քրիստոնյաներ այս կացությունից դուրս գալու միակ ելքը գտան հասարակությունից հեռանալու և առանձին ապրելու մեջ: Որպեսզի մշտապես ունենան Աստծո ներկայությունն իրենց կյանքում, նրանք նվիրվեցին աղոթքի, իսկ իրենց գործած կամա թե ակամա մեղքերի քավության համար ապաշխարություն ստանալու համար դիմեցին ճգնության: Անապատական կամ ճգնողական կյանքը սկսվեց Եգիպտոսից, որն ուներ բոլոր պայմանները քաղաքների աշխույժ և աղմկոտ կյանքից առանձնանալու համար: Անապատների օազիսներում մեկուսացած հայրերը մարմինը ճնշելու և ցանկությունները մեռցնելու գաղափարը վերցրել էին Նոր Կտակարանից. «Մարմինը հոգու հակառակն է ցանկանում» (Գաղ. 5:17): Սակայն նպատակը մարմինը ճնշելով հոգին կատարելագործելն էր, միտքը լուսավորելը, որպեսզի Աստծո հետ մշտական հաղորդակցության մեջ գտնվեին: Հարատև աղոթքները, պահեցողությունն ու ինքնազրկումը ուղեկցվում էր Սուրբ Գրքի ընթերցանությամբ և խոսքի ժուժկալությամբ, որն էլ բերում էր հոգեկան և հոգևոր հանդարտության, երջանկության և ներդաշնակության: Հաճախ աննկարագրելի պայքար ունեցան ճգնավոր հայրերն իրենց ներաշխարհում, սակայն Աստծու օգնությամբ շարունակողը եղան անապատում Քրիստոսի սկսած պատերազմի (Մատթ. 3: 1-11)` իրենց աղոթքներով միշտ Աստծո առջև բարեխոս ու միջնորդ դառնալով մեզ համար:
  • Հայ Առաքելական եկեղեցին տոնում է եգիպտացի սուր հայրեր Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհան Գբնեցու, Հովհան Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի և այլոց հիշատակության օրը Հիսնակի առաջին հինգշաբթի օրը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-08, 2023-12-07, 2024-12-05, 2025-12-04, 2026-12-03, 2027-12-07, 2028-12-07, 2029-12-06, 2030-12-05։

Ազգային

  • Ալբանիա - Երիտասարդության ազգային օրը
  • ԱՄՆ - Սալի ազգային օրը (National Lard Day)
  • ԱՄՆ - Բարմենի ազգային օրը (National Bartender Day)
  • ԱՄՆ - Բրաունի ազգային օրը (National Brownie Day)
  • ԱՄՆ - Սուրբ Ծննդյան տոնածառի ազգային օրը (National Christmas Tree Day)
  • ԱՄՆ - Ականջին օղ անելու օրը (Take it in the Ear Day)

Ոչ ոք իրականում չգիտի, թե ինչ է «Ականջին օղ անելու օրը» օրը, ինչ է դա նշանակում կամ ինչ է նշում: Տոնի մասին այսպես են արտահայտվել ռուսական աղբյուրները։ Հավանաբար այն պատճառով, որ տոնի Take it in the Ear Day-ի ռուսերեն համարժեք թարգմանությունը չեն գտել։ 

Ուսումնասիրելով Take it in the Ear Day-ի անգլերեն մի քանի տարբերակները, մենք գտնում ենք, որ խոսքը «Ականջին օղ անելու» մասին է։ Որովհետև հայերս գիտենք ինչ է նշանակում ականջին օղ անելը։ Դա մեզ մեր մեծերը շատ են ասել մեր մանուկ հասակում։

Իսկ «Ականջին օղ անելը» ռուսերեն թարգմանելիս պիտի կարծեն, թե խոսքն ականջօղի մասին է։

Հայերս (կարծում ենք նաև ԱՄՆ-ում) գիտենք, որ  «Ականջին օղ անելը» խրատն ընդունելու, այն մշտապես հիշելու և դրանով առաջնորդվելու մասին է։ Համոզված ենք, որ այս նշանակությամբ տոն արժե ունենալ։

  • Արևելյան Թիմոր - Սուրբ Մարիամ Աստվածածնի անարատ բեղմնավորման տոնակատարությունը
  • Բուլղարիա - Ուսանողական օրը
  • Գուամ - Կամարացի Տիրամոր օրը
  • Իտալիա - Ազգի տոնը (Festa di A Nazione)
  • Հյուսիսային Մակեդոնիա - Օհրիդացի Սուրբ Կլիմենտի օրն է
  • Հյուսիսային Մարիանյան կղզիներ - Սահմանադրության օրը
  • Ղրղըզիան - Ռադիոյի և հեռուստատեսության աշխատողների օրն է
  • Ճապոնիա - Բոդհի օրը (Bodhi Day)
  • Չիլի - Անարատ բեղմնավորման օրը
  • Պանամա - Մայրերի օրը
  • Պարագվայ - Մարիամ Կաակուպեի օրը (Virgin of Caacupé Day)
  • Ռուսաստան - Գանձապետարանի օրը
  • Ռուսաստան - Նկարչի օրը
  • Ռուսաստան - Մեծ անտեղյակության օրը

Անտեղյակությունը գիտելիքների և տեղեկատվության պակասի վիճակ է: Տգիտությունը մտքի գիշեր է, բայց գիշեր առանց լուսնի և աստղերի: Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անտեղյակությունն իր տեղն ունի յուրաքանչյուրի կյանքում:
Կա մի ասացվածք ՝ «տգիտությունը երանություն է»։ Բայց արդյոք դա իրականում այդպե՞ս է:
Վաղ մանկությունում կան երանության պահեր, և, ըստ երևույթին, այս տոնը նվիրված է այս ժամանակահատվածին:

  • Ռումինիա - Սահմանադրության օրը
  • Սալվադոր - Կոնսեյսաու դա Փրայայի տոն (Festa da Conceição da Praia)
  • Ուզբեկստան - Սահմանադրության օրը
  • Ֆինլանդիա - Յան Սիբելիուսի և ֆիննական երաժշտության օրը (Jean Sibeliuksen ja suomalaisen musiikin päivä)
  • Ֆոլկլենդյան կղզիներ - Ճակատամարտի օրը
  • Ֆրանսիա - Լույսերը փառատոն

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։