Հետաքրքրաշարժ օրացույց. հոկտեմբերի 2


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ժպիտի միջազգային օրը (World Smile Day) *
  • Բռնություն չգործելու միջազգային օրը (International Day of Non-Violence) *
  • Սոցիալական մանկավարժի միջազգային օրը *
  • Առանց ալկոհոլի համաշխարհային օրը (World no Alcohol Day) *
  • Խաղի համաշխարհային օրը (Worldwide Day of Play) *
  • Գյուղատնտեսական կենդանիների համաշխարհային օրը (World Farm Animals Day) *
  • Մանկական երաժշտության օրը (Kids Music Day) *
  • Տակառներում հնեցված գարեջրի օրը (Barrel-Aged Beer Day) *
  • Ֆիլիաս Ֆոգգի գրազի օր (Phileas Fogg Wager Day) *
  • Էլեկտրոնային փոստի ծննդյան օրը*

Ազգային

  • ԱՄՆ - Մարմնի լեզվի ազգային օրը (National Body Language Day) *
  • ԱՄՆ - Բազմազանության ազգային օրը (National Diversity Day) *
  • ԱՄՆ - Տապակած խեցգետինների ազգային օրը (National Fried Scallops Day) *
  • ԱՄՆ - Արտադրության ազգային օրը (National Manufacturing Day) *
  • ԱՄՆ - Մեքենային անուն դնելու ազգային օրը (National Name Your Car Day) *
  • ԱՄՆ - «Lee» ջինսի ազգային օրը (Lee National Denim Day) *
  • ԱՄՆ - Հավաքարարի օրը (Custodial Worker Day) *
  • ԱՄՆ - Սննդամթերքի ոռոգման համակարգի ազգային օրը (National Produce Misting Day) *
  • ԱՄՆ - Սննդի մոլագարների ուսումնասիրության ազգային օրը (National Research Maniacs Food Day) *
  • ԱՄՆ - Գետնանուշի օրը (Peanuts Day) *
  • Ավստրալիա - Բերնի Շոու (Burnie Show) *
  • Գվինեա - Անկախության օրը
  • Ինդոնեզիա - Բատիկի օրը (Hari Batik Nasional) *
  • Իրան - Մեհրեգանի փառատոն *
  • Իռլանդիա - Կարտոֆիլի ազգային օրը (Potato Day) *
  • Իսպանիա - Սուրբ Սատուրիայի տոնը (Սուրբ Saturio Feast) *
  • Իտալիա - Տատիկների և պապիկների օրը *
  • Լաոս - Տադինջյութի փառատոն (Կրակի տոնը) *
  • Հնդկաստան - Մահաթմա Գանդիի ծննդյան տարեդարձը (Mahatma Gandhi Jayanti)
  • Մյանմար - Տադինջյութի փառատոն (Կրակի տոնը) *
  • Շվեյցարիա - Սուրբ Լեոդեգարի տոնը (Feast of Saint Leodegar) *
  • Ռուսաստան - Մասնագիտական կրթության օրը
  • Ռուսաստան -  Ուրոլոգի օրը *
  • Ռուսաստան - Հետքերն աշնանային զբոսայգում խառնելու օրը *
  • Սինգապուր - Երեխաների օրը
  • Ֆինլանդիա - Բալթյան ծովատառեխի փառատոն (Baltic Herring Festival) *

* Հոկտեմբերի 2-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - Ճապոնիայում վաճառքի հանվեщ աշխարհում առաջին ռոբոտ-գանձապահը:
2000 -
Ամերիկյան "Ames Laboratory" կառավարական կազմակերպության գիտնականներն ստեղծեցին նոր գերխիտ նյութ, որը կարծրությամբ զիջում է միայն ալմաստին։
1997 - Պաշտոնապես հայտարարվեց, որ Ճապոնիայում հայտնաբերվել է մարդկային գեն, որն ապահովում է կենսաբանական ժամացույցի գործառույթները:
1991 - Apple-ի, IBM-ի և Motorola-ի համակարգչային հսկաները պայմանավորվեցին ստեղծել դաշինք, որն ուղղված էր հիմնականում Microsoft-ի դեմ, PReP հարթակ ստեղծելու համար:
1987 - Ռուսական կենտրոնական հեռուստատեսության Առաջին ալիքով հեռարձակվեց «Հայացք» առաջին հաղորդումը:
1971 - Անգլիացի երգիչ Ռոդ Ստյուարտի առաջին մեծ հաջողությունը:

  • Նրա "Every Picture Tells A Story" ալբոմը վեց շաբաթով գլխավորել է անգլիական հիթ-շքերթը։

1955 - ENIAC-ը (Electronical Numerical Integrator and Calculator) հանդիսավորությամբ հանձնվեց ԱՄՆ ռազմական ակադեմիայի թանգարան։
1946 - «Հեռավոր Բլուր» առաջին սերիալի պրեմիերան «DuMont» հեռուստաշոուի ժամանակ։
1936 - ԱՄՆ-ում բացվեց ալկոհոլային խմիչքների արտադրության առաջին ձեռնարկությունը «չոր օրենքի» վերացումից հետո:
1928 - Մադրիդում հիմնադրվել է Դեի Օպուս կազմակերպությունը, որը լայն ճանաչում ստացավ Դեն Բրաունի «Դա Վինչիի կոդը» վեպի շնորհիվ:
1922 - Շրջանառության մեջ է դրվել Լիտվայի ազգային արժույթը՝ լիտը:
1879 - Ռուս ինքնուս մեխանիկ Ֆյոդոր Բլինովն արտոնագիր ստացավ «անվերջանալի ռելսերով վագոնի»՝ թրթուրավոր տրակտորի նախատիպի համար:
1870 - Հռոմը դարձավ Միավորված Իտալիայի մայրաքաղաքը:
1608 - Ջոն (Հանս) Լիպերսհեյը հոլանդական կառավարությանը ներկայացրեց իր գյուտը՝ օպտիկական աստղադիտակի նախատիպը:
1535 - Ֆրանսիացի հետազոտող Ժակ Կարտյեն վայրէջք կատարեց Խոչելագում, անվանելով այս տեղանքը Մոնրեալ:
1187 -
Եգիպտոսի և Սիրիայի Սուլթան Սալահ ադ Դինը խաչակիրների 88 տարվա տիրապետությունից հետո գրավում է Երուսաղեմը, ինչը առիթ հանդիսացավ Երրորդ խաչակրաց արշավանքի մեկնարկի համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2006 - Մինսկի խումբը այցելում է Բաքու, Երևան, մեկ ամիս անց էլ միջնորդները հանդիպում են Հայաստանի ու Ղարաբաղի նախագահներին Մինսկում` ԱՊՀ գագաթնաժողովում։

  • «Մաքոքային» այս դիվանագիտությունը շոշափելի արդյունք չի տալիս: Միջնորդները պնդում են,թե սպառել են իրենց երևակայությունը,և հիմա կողմերից են սպասում պատասխան, կամ`նոր, այլընտրանքային տարբերակ: Կողմերը «թայմ֊աուտ» են վերցնում`քննարկումների համար: Բրյուսելում տարեվերջին կայանում է ԵԱՀԿ նախարարական հանդիպումը, որտեղ Օսկանյանն ու Մամեդյարովն անգամ չեն հանդիպում:

1996 - ԵԱՀԿ Մինսկի խումբն այցելում է Ստեփանակերտ, համանախագահող, ֆինն Հեյկի Թալվիտիեն և ռուս Վալենտին Լոզինսկին կոչ են անում մինչև դեկտեմբեր` Լիսաբոնում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը ավարտին հասցնել կարգավորման շուրջ քաղաքական բանակցությունները։

  • Տարիներ անց ֆինն դիվանագետ Տերհի Հակալան իր գրքում պատմել էր. «այն ժամանակ, երբ Ֆինլանդիան ստանձնեց համանախագահությունը, բանակցությունները տապալված էին ընթացակարգային տարաձայնությունների պատճառով, որոնցից ամենալուրջը վեճն էր, թե ինչ կարգավիճակ է ունենալու Ղարաբաղը բանակցային գործընթացում: Չնայած դե ֆակտո ստեղծված իրավիճակին, Ադրբեջանը մինչ օրս Ղարաբաղը որպես հակամարտության կողմ չի ճանաչում, և պնդում է ,թե վեճը Հայաստանի ու Ադրբեջանի միջև է: Մինսկի խմբի անդամների դիրքորոշումը հստակ է`Ղարաբաղը աներկբա հակամարտության երրորդ կողմն է, և ԵԱՀԿ փաստաթղթերը խոսում են հավաքական` «հակամարտության կողմերի մասին»` հավելյալ բանավեճերից խուսափելու համար»:
  • Ֆինն դիվանագետը այս տողերը հրապարակել է 1998֊ին` «ԵԱՀԿ Մինսկի գործընթացը. հավասարակշռություն հինգ տարի անց» գրքում:

1992 - Լիովին ձախողվեց հյուսիս-արևելքից ԼՂՀ Մարտունի քաղաքի վրա ձեռնարկված ադրբեջանական լայնածավալ հարձակումը:

  • Վճռական հակագրոհով հայկական ուժերը թշնամուն հետ շպրտեցին ելման դիրքերից և ազատագրեցին 2 տարի առաջ Ադրբեջանի կողմից զավթված զգալի տարածքներ:

1955 - Էջմիածնի Մայր տաճարում տեղի ունեցավ Ծայրագույն պատրիարք Ամենայն հայոց նորընծա կաթողիկոս Վազգեն Ա-ի օծումը։

  • Օծման արարողությունը կատարեցին Եգիպտոսի թեմի առաջնորդ Մամբրե արքեպիսկոպոս Սիրունյանը, Հյուսիսային Ամերիկայի թեմի առաջնորդ Մամբրե արքեպիսկոպոս Գալֆայանը, Հարավային Ամերիկայի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Մանուկյանը, Վարդան արքեպիսկոպոս Գասպարյանը (Կալիֆոռնիա), Կիլիկիայի կաթողիկոսության ներկայացուցիչ Դերենիկ եպիսկոպոս Փոլադյանը, ներքին թեմերից՝ Վահան արքեպիսկոպոս Կոստանյանը, եպիսկոպոսներ Սուրեն Թորոսյանը և Սահակ Տեր-Հովհաննիսյանը։
  • Օծման ժամանակ Ծայրագույն պատրիարք Ամենայն հայոց նորընծա կաթողիկոս Վազգեն Ա-ին մատուցվեց հայրապետական գավազանը։ Օծման առթիվ մատուցվեց հանդիսավոր պատարագ, որը կատարեց կաթողիկոս Վազգեն Ա-ն։ 
  • Վազգեն Ա-ն պաշտոնավարում է գրեթե 40 տարի՝ մինչև 1995 թվականի օգոստոսի 18-ը, երբ 85 տարեկանում հեռանում է կյանքից:

ԾՆՎԵԼ ԵՆ

1973 - Վերկա Սերդյուչկա (Адрiй Михайлович Данилко), ուկրաինացի երգիչ
1951 - Սթինգ, անգլիացի երգիչ-երգահան
1938 - Վլադիկ Ներսեսյանց, ռուսահայ գիտնական, իրավաբան (մ. 2005)
1936 - Ֆրիդ Սողոյան, հայ քանդակագործ, նկարիչ
1901 - Թաթուլ Ալթունյան, հայ կոմպոզիտոր (մ. 1973)։
1869 - Մահաթմա Գանդի, հնդիկ քաղաքական գործիչ (մ. 1948)։
1847 - Պաուլ ֆոն Հինդենբուրգ, գերմանացի ֆելդմարշալ (մ. 1934)։