Հետաքրքրաշարժ օրացույց. նոյեմբերի 17


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ուսանողների միջազգային օրը (International Students Day) *
  • Գոզեով ուրախության միջազգային օրը (International Happy Gose Day) *
  • Անհաս երեխաների միջազգային օրը (World Prematurity Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Ձեռնարկատեր ազգային օրը (National Entrepreneur s Day)
  • ԱՄՆ - Էլեկտրոնային բացիկների օրը (Electronic Greeting Card Day) 
  • ԱՄՆ - Ֆերմերային կատակի ազգային օրը (National Farm Joke Day) *
  • ԱՄՆ - Հետիոտնային տուրիզմի ազգային օրը (National Hiking Day) *
  • ԱՄՆ - Փախլավայի ազգային օրը (National Baklava Day) *
  • ԱՄՆ - Տնական հացի ազգային օրը (National Homemade Bread Day) *
  • ԱՄՆ - Անբարյացակամության ազգային օրը (National Unfriend Day) *
  • ԱՄՆ - Արշավի ազգային օրը (National Take a Hike Day) *
  • ԱՄՆ - «Ջրահարսի» օրը (The Little Mermaid Day) *
  • Իտալիա - Սև կատուների օրը *
  • Հայաստան -  Ռազմաբժշկական աշխատողի օրը *
  • Հունաստան - Պոլիտեխնիկական ապստամբության օրը *
  • Հնդկաստան - Նահատակների օրը
  • Ղրղզստան - Ղրղզական կինոյի օրը
  • Ճապոնիա - Սեգի օրը (Shogi Day) *
  • Մալդիվներ - Իսլամի ընդունման օրը
  • Մարշալյան կղզիներ - Նախագահի օրը
  • Չեխիա - Ազատության և ժողովրդավարության օրը
  • Ռուսաստան - Տեղամասային ոստիկանության լիազորների օրը
  • Ռուսաստան - Նոր թեյի հետ ծանոթության օրը *
  • Սլովակիա - Ազատության և ժողովրդավարության համար պայքարի օրը

* Նոյեմբերի 17-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1933 - Միացյալ Նահանգները ճանաչում է Խորհրդային Միությունը։
1917 -
Բրիտանական զորքերը Պաղեստինում թուրքերից գրավում են Յաֆֆան։
1913 - Պանամայի ջրանցքով անցնում է առաջին նավը։
1869 - Սուեզի ջրանցքը բացվում է նավագնացության համար։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1999 - Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից քսան օր անց նախագահներ Քոչարյանն ու Ալիևը կրկին հանդիպում են ` ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթնաժողովի նախաշեմին։

  • Արտգործնախարար Վ.Օսկանյանը հետագայում պատմել էր`հավաքից առաջ`մեկ օրում, այցելել է մի քանի երկիր`Գերմանիա, Նորվեգիա, Միացյալ Նահանգներ ու Ֆրանսիա`հավաստիանալու, որ Ստամբուլում չի կրկնվելու «լիսաբոնյան սցենարը»`ոչ հայանպաստ ձևակերպումներով:
  • Գագաթնաժողովը ավարտվում է առանց անակնկալների: Ալիևն ու Քոչարյանը այդ օրերին առանձին֊առանձին հանդիպել էին նաև ԱՄՆ նախագահ Բ.Քլինթոնի հետ: «Մինչ այլ առաջնորդներ միմյանց հետ չեն շփվում, Քոչարյանն ու Ալիևը խոսում են, քննարկումներ անցկացնում, ինչը ցույց է տալիս, որ նրանց մոտ բանակցությունների իրական ցանկություն կա»,֊հանդիպումից հետո ասել էր Պետքարտուղարության ներկայացուցիչը:

1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական հոսպիտալի ձևավորումը:

  • Հետագայում նոյեմբերի 17-ը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես Ռազմաբժշկական աշխատողների օր: 
  • 1994 թվականից հետո ռազմաբժշկական ոլորտի հիմնական խնդիրներից մեկը կադրերի պատրաստումն էր: Այդ նպատակով Հայաստանում բացվեց մի քանի ռազմական դպրոց, այդ թվում` նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմական բժշկության ֆակուլտետը:

1957 - Թատերական հրապարակում բացվում են Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները, որոնք դարձել են Երևանի խորհրդանիշներից։

  • Թումանյանի արձանի հեղինակներն են Արա Սարգսյանը և Ղուկաս Չուբարյանը, Սպենդիարյանի արձանի հեղինակը՝ Արա Սարգսյանը։ Պատվանդանների հեղինակներն են ճարտարապետներ Գրիգոր Աղաբաբյանը և Ֆենիքս Դարբինյանը։

  • ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
  • ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸ

ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Նանի, պորտուգալացի ֆուտբոլիստ
1978 - Ռեյչել Մաքադամս, կանադացի դերասանուհի
1966 - Սոֆի Մարսո, ֆրանսիացի դերասանուհի, ռեժիսոր և գրող
1944 - Դենի Դե Վիտո, ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր
1942 - Մարտին Սկորսեզե, ամերիկացի հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ
1938 - Սարգիս Հովիվյան, հայ ֆուտբոլիստ
1927 - Առաքել Առաքելյան, հայ գեղանկարիչ (մ.1991)
1924 - Սերգեյ Սարինյան, հայ գրականագետ
1904 - Ալեքսանդր Հակոբյան, հայ քիմիկոս, օրգանիկ (մ.1987)

1902 - Յուջին Վիգներ, ամերիկյան ֆիզիկոս-տեսաբան, ծագումով՝ հունգարացի։
1896 - Արշալույս Արշարունի, բանաստեղծ և գրականագետ (մ.1985)
1891 - Տիրան Երկանյան, ճարտարապետ (մ.1976)
1886 - Արտաշես Բաբալյան, բժիշկ, քաղաքական գործիչ (մ. 1959)
1877 - Մամիկոն Գևորգյան, հայ դրամատուրգ, թարգմանիչ և բառարանագիր (մ.1962)

1870 - Մաքս Սաքս, շվեյցարացի աստվածաբան (մ.1951)
1840 - Գարեգին Սրվանձտյան, հայ հոգևորական և ազգագրագետ