Պատմության հայկական օրը. նոյեմբերի 17


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ռազմական բժշկի օրը

  • Նոյեմբերի 17-ը Հայաստանում նշվում է որպես ռազմական բժշկի օր:
  • 1922 թ. նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Զինված Ուժերի ռազմա-բժշկական հոսպիտալի ձևավորումը: Այն հսկայական դեր է խաղացել հայկական բանակի կայացման և ուժեղացման գործում: Այդ օրվանից ի վեր, նոյեմբերի 17-ը ՀՀ Զինված Ուժերում նշվում է որպես Ռազմա-բժշկական աշխատակիցների օր:
  • Բժիշկները սխրալից ճանապարհ են անցել արցախյան ազատամարտի տարիներին, և այսօր էլ ունենք կատարյալ ռազմաբժշկական ծառայություն, որը պատշաճ է իրականացնում իր առջեւ դրված խնդիրները:
  • 1994 թ. մայիսին Մոսկվայում Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև պայմանագիր կնքելուց հետո, Հայաստանի Զինված Ուժերի ղեկավարությունը կարողացավ կենտրոնանալ ռազմական շինարարության ներքին խնդիրների վրա: Հիմնական խնդիրներից մեկը համարվում էր կադրերի պատրաստումը:
  • Այդ առումով Հայաստանում ստեղծվեցին մի քանի ռազմական ուսումնարաններ, այդ թվում՝ Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ռազմա-բժշկական ֆակուլտետը: Հայաստանի ռազմական բժիշկները, ՊՆ Ռազմա-բժշկական կառավարման ղեկավարությամբ, համագործակցելով Հայաստանի փրկարար ծառայության հետ` անհրաժեշտության դեպքում մասնակցում են տարերային աղետների հետևանքների վերացման գործում:

Աստվածատուր վկայի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Աստվածատուրը նահատակվել է պարսից Խոսրով արքայի ժամանակ: Նա պարսից մոգ էր, որ Դենշապուհի հետ գալիս է Հայաստան ու այստեղ տեսնելով Ս. Գրիգորիս Ռաժիկի նահատակությունը, հավատում է Քրիստոսին և մկրտվում: Նահատակվում է պարսիկների կողմից` թաղվելով Դվինում` Ներսես Բ կաթողիկոսի ձեռքով:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-11-17, 2023-09-07, 2024-11-25, 2025-12-22, 2026-12-22, 2027-11-18,  2028-09-07, 2029-09-06, 2030-11-25:

Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Աբրահամը և Խորենը Ղևոնդյանց աշակերտներից են: Իրենց ուսուցիչների նահատակությունից հետո աքսորվում են Ասորեստան: Շրջակայքի քրիստոնյաների կողմից հարգանքի են արժանանում իբրև կենդանի խոստովանողներ: Ս. Խորենը չի դիմանում զրկանքներին և մահանում է աքսորավայրում, իսկ Ս. Աբրահամը վերադառնում է Հայաստան` դառնալով Բզնունիքի եպիսկոպոսը` խաղաղ մահվամբ ավարտելով իր կյանքը:
  • Ս. Կոզման և Դամիանոսը, ովքեր նաև «անարծաթ բժիշկներ» են անվանվում, ծնվել և ապրել են երրորդ դարի վերջերում, Արաբիայում: Դաստիարակվել են իրենց առաքինի մոր կողմից և նրա հորդորով իրենց բժշկական գիտելիքներն օգտագործել են` տեղից տեղ շրջելով և ձրիաբար բուժելով հիվանդներին: Դիոկղետիանոսյան հալածանքների օրերին քրիստոնյա եղբայրները ձերբակալվում են, չարչարվում, ապա նահատակության պսակն են ընդունում` գլխատվելով 285 թվականին:
  • Ս. Աստվածատուրը նահատակվել է պարսից Խոսրով արքայի ժամանակ: Նա պարսից մոգ էր, ով Դենշապուհի հետ գալիս է Հայաստան ու այստեղ տեսնելով Ս. Գրիգորիս Ռաժիկի նահատակությունը՝ հավատում է Քրիստոսին և մկրտվում: Նահատակվում է պարսիկների կողմից` թաղվելով Դվինում` Ներսես Բ կաթողիկոսի ձեռքով:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-11-17, 2023-09-07, 2024-11-25, 2025-12-22, 2026-12-21, 2027-11-18, 2028-09-07, 2029-09-06, 2030-11-25.

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2011 - Մանկապղծության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման է դատապարտվում ԱՄՆ 70-ամյա քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը: 

  • Ախթալայի «Մեթըլ փրինս» կորպորացիայի սեփականատերն ընդունում է, որ ինքն իսկապես սեռական հարաբերություններ ունեցել է Ախթալայի երիտասարդ, ինչպես նաև անչափահաս տղաների հետ, բայց ոչ նրանց կամքին հակառակ:

2009 - Գալուստ Սահակյանը չի կարողանում մեկնաբանել նախորդ օրը Լևոն Տեր-Պետրոսյանի հիշտակած Եղիազար Այնթափցու 17-րդ դարում կաթողիկոս դառնալու պատմությունը։
2008 - 3 հոգի հարձակվում են Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանի վրա: 

  • Վերջինս դիմադրում է այնքան, մինչև հարձակվողներից մեկը քարով հարվածել է նրա գլխին, որին հաջորդած արյունահոսությամբ էլ ավարտվում է ծեծկռտուքը:

2000 - Վերջապես բացվում է Դավիթաշենի կամուրջը:
1999 - ԵԱՀԿ գագաթաժողովին մասնակցելու համար Ստամբուլ է մեկնում Ռոբերտ Քոչարյանը։

  • ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ մեկ ամսից ավելի նստացույց անող երկու հոգևորականներից Գրիգոր քահանան քաղաքական մարգարեություն է անում, թե Ստամբուլի գագաթաժողովից հետո Հայաստանի քաղաքական դաշտում լուրջ բաներ են սպասվում։

1999 - Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից քսան օր անց նախագահներ Քոչարյանն ու Ալիևը կրկին հանդիպում են ` ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթնաժողովի նախաշեմին։

  • Արտգործնախարար Վ. Օսկանյանը հետագայում պատմել էր` հավաքից առաջ` մեկ օրում, այցելել է մի քանի երկիր` Գերմանիա, Նորվեգիա, Միացյալ Նահանգներ ու Ֆրանսիա` հավաստիանալու, որ Ստամբուլում չի կրկնվելու «լիսաբոնյան սցենարը»` ոչ հայանպաստ ձևակերպումներով:
  • Գագաթնաժողովը ավարտվում է առանց անակնկալների: Ալիևն ու Քոչարյանը այդ օրերին առանձին֊առանձին հանդիպել էին նաև ԱՄՆ նախագահ Բ. Քլինթոնի հետ: «Մինչ այլ առաջնորդներ միմյանց հետ չեն շփվում, Քոչարյանն ու Ալիևը խոսում են, քննարկումներ անցկացնում, ինչը ցույց է տալիս, որ նրանց մոտ բանակցությունների իրական ցանկություն կա»,֊հանդիպումից հետո ասել էր Պետքարտուղարության ներկայացուցիչը:

1998 - Դաշնակցությունը Գիտությունների Ազգային ակադեմիայում հավաքվել է որոշելու՝ ո՞վ է հայ, և ով հայ չէ։ 

  • Հային պետք է որոշեն Ազգային գիտակցությանը նվիրված գիտաժողովի ընթացքում։ Օրինակ, Սայաթ Նովան հայ է՝ նրա երգերը լացացնում են մեզ։

1997 - Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Արա Սահակյանի ձեռամբ դիրիժոր Օհան Դուրյանին է հանձնում Մեսրոպ Մաշտոց մեդալը։ 

  • «Նա շատ երիտասարդ է»,- ֆիլհարմոնիկի դահլիճում մշակույթի նախարարն այսպես է ներկայացնում դիրիժոր Օհան Դուրյանին։ Մաեստրոն դառնում է 75 տարեկան։ 

1993 - Նոյեմբերի17-18-ը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ հանդիպում Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի և Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի միջև, որը, սակայն, չկանխեց արյունահեղությունը:
1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական հոսպիտալի ձևավորումը:

  • Հետագայում նոյեմբերի 17-ը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես Ռազմաբժշկական աշխատողների օր: 
  • 1994 թվականից հետո ռազմաբժշկական ոլորտի հիմնական խնդիրներից մեկը կադրերի պատրաստումն էր: Այդ նպատակով Հայաստանում բացվեց մի քանի ռազմական դպրոց, այդ թվում` նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմական բժշկության ֆակուլտետը:

1990 - Նախիջևանի ԻԽՍՀ-ն դարձավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն՝ դուրս գալով ԽՍՀՄ կազմից։
1988 - Զանգվածային հանրահավաքներ են տեղի ունենում Բաքվում, որ ձգվում է մինչև դեկտեմբերի 5-ը։ 
1957 - Թատերական հրապարակում բացվում են Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները, որոնք դարձել են Երևանի խորհրդանիշներից։

  • Թումանյանի արձանի հեղինակներն են Արա Սարգսյանը և Ղուկաս Չուբարյանը, Սպենդիարյանի արձանի հեղինակը՝ Արա Սարգսյանը։ Պատվանդանների հեղինակներն են ճարտարապետներ Գրիգոր Աղաբաբյանը և Ֆենիքս Դարբինյանը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1938 - Սարգիս Հովիվյան, հայ ֆուտբոլիստ
1927 - Առաքել Առաքելյան, հայ գեղանկարիչ (մ.1991)
1924 - Սերգեյ Սարինյան, հայ գրականագետ
1904 - Ալեքսանդր Հակոբյան, հայ քիմիկոս, օրգանիկ (մ.1987)
1896 - Արշալույս Արշարունի, բանաստեղծ և գրականագետ (մ.1985)
1891 - Տիրան Երկանյան, ճարտարապետ (մ.1976)
1886 - Արտաշես Բաբալյան, բժիշկ, քաղաքական գործիչ (մ. 1959)
1877 - Մամիկոն Գևորգյան, հայ դրամատուրգ, թարգմանիչ և բառարանագիր (մ.1962)
1840 - Գարեգին Սրվանձտյան, հայ հոգևորական և ազգագրագետ