Հետաքրքրաշարժ օրացույց. նոյեմբերի 3


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Մեդուզայի օրը (Jellyfish Day) *
  • Կլիշեի օրը (Cliché Day) *
  • SOS-ի օրը (SOS Day) *

Ազգային

  • ԱՄԷ - Դրոշի օրը
  • ԱՄՆ - Ընտրությունների օրը (Election Day)
  • ԱՄՆ - Հանրային հեռուստատեսության օրը (Public Television Day)
  • ԱՄՆ - Տնային տնտեսուհու ազգային օրը (National Homemaker Day) *
  • ԱՄՆ - Սենդվիչի ազգային օրը (National Sandwich Day) *
  • ԱՄՆ - Ինչ-որ մեկին դոլար տալու օրը (Give Someone a Dollar Today Day) *
  • ԱՄՆ - Կոնֆետների ազգային օրը (National Candy Day) *
  • Ավստրալիա - Մելբուռնի Գավաթ (Melbourne Cup Day) *
  • Արևելյան Թիմոր - Կանանց ազգային օրը *
  • Դոմինիկա - Անկախության օրը
  • Իրան - Մուհամեդ մարգարեի և Իմամ Ջաֆար աս Սադիկի ծննդյան օրը *
  • Հայաստան - Ս. Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պղատոն վկայի հիշատակության օրը *
  • Ճապոնիա - Մշակույթի օրը (Bunka no Hi) *
  • Մալդիվներ - Հաղթանակի օրը
  • Միկրոնեզիա - Անկախության օրը
  • Պանամա - Անկախության օրը
  • Ռուսաստան - Գաղտնիքի պահպանման օրը *
  • Ուկրաինա - Հրթիռային զորքերի և հրետանու օրը
  • Ուկրաինա - Ինժեներական զորքերի օրը

* Նոյեմբերի 3-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1993 - Ռուսաստանի արտգործնախարար Կոզիրևը մեկը մյուսին հաջորդող հեռախոսազրույցներ է ունենում Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի առաջնորդների հետ։

  • Հեռակա զրույցի ընթացքում, ըստ Ռուսաստանի դեսպան Վ.Կազիմիրովի, Ադրբեջանի նախագահը ուշագրավ հայտարարություն է անում, որից հետագայում անընդհատ փորձում է հրաժարվել: «Ալիևը պնդում էր` ինքը համաձայնել է հանդիպել Ղարաբաղի առաջնորդների հետ, և հիմա վերջիններս փորձում են իրենց պահանջները թելադրել: «Քոչարյանը պնդում է, որ մենք Ղարաբաղը ճանաչենք որպես լեգիտիմ կողմ: Ես ընդունում եմ, որ նրանք հակամարտության կողմ են, բայց`ոչ ավելին»,֊պատմել է Կազիմիրովը իր «Խաղաղություն Ղարաբաղին» գրքում։

1981 - ASALA. Պայթյուն Մադրիդում շվեյցարական «Սուիս-Էյր» ընկերության գրասենյակի առջև, կա երեք վիրավոր, նյութական վնասներ։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «9 Հունիս Կազմակերպությունն» ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

1972 - Երևանում բացվում է Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը։
1969 - Նախագահ Ռիչարդ Նիքսոնը խոստանում է դուրս բերել բոլոր ցամաքային զորամասերը հարավային Վիետնամից։
1941 - Կիևում գերմանական օկուպացիոն զորքերն իրականացնում են պայթյուններ, ավերում են Ուսպենսկի տաճարը և այլ շենքեր։
1918 - Լեհաստանն անկախություն է հռչակում Ռուսաստանից։
1908 - Միացյալ նահանգներում նախագահ է ընտրվում հանրապետական Ուիլյամ Թաֆթը։
1906 -
Ծովային ռադիոկապի համար SOS-ը դառնում է աղետ ազդարարող միասնական ազդանշան։
1783 - Լոնդոնում վերջին անգամ իրականացվում է կախաղանահանում՝ Ջոն Օսթերի նկատմամբ։
1592 - Մեքսիկայում հիմնադրվում է Սան Լուիս Պոթոսի քաղաքը։
1493 - Քրիստափոր Կոլումբոսն առաջին անգամ տեսնում է Դոմինիկա կղզին։


ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Դիեգո Լոպես, իսպանացի ֆուտբոլիստ, դարպասապահ
1978 - Սերգեյ Մովսիսյան, հայազգի շախմատիստ
1977 - Սկաուտ Թուֆանկջյան, ամերիկացի հայազգի ֆոտոլրագրող
1957 - Դոլֆ Լունդգրեն, շվեդ դերասան
1945 - Գերդ Մյուլլեր, գերմանացի նախկին ֆուտբոլիստ
1930 - Ցուտոմու Սեկի, ճապոնացի աստղագետ
1901 - Անդրե Մալրո, ֆրանսիացի գրող և արվեստաբանն
1887 - Սամուիլ Մարշակ, ռուս և սովետական գրող
1882 - Յակուբ Կոլաս (Կոնստանտին Միցկևիչ), բելառուս գրող
1500 - Բենվենուտո Չելինի, իտալացի քանդակագործ
39 - Լուկանոս, հռոմեացի պոետ