Հետաքրքրաշարժ օրացույց. սեպտեմբերի 15


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ժողովրդավարության միջազգային օրը (International Day of Democracy) *

Սեպտեմբերի 15-ին նշվում է Ժողովրդավարության միջազգային օրը։ Այն հաստատվել է 2007թ.՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից։ ՄԱԿ-ը պետություններին և տարածքային, միջկառավարական և հասարակական կազմակերպություններին կոչ է անում այս օրն ուշադրություն հրավիրել աշխարհում ժողովրդավարության վիճակի վրա: «Ժողովրդավարություն» բառն առաջացել է «ժողովուրդ» և «իշխանություն» հին հունական արմատներից: Թարգմանաբար նշանակում է՝ «ժողովրդի իշխանություն»:

  • Կարմիր պանդայի միջազգային օրը (International Red Panda Day) *
  • Կետի միջազգային օրը (International Dot Day) *
  • Լիմֆոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Lymphoma Awareness Day) *
  • Ազատ գումարների օրը (Free Money Day) *
  • «Գրինփիսի» օրը (Greenpeace Day) *
  • Բեթմենի օրը (Batman Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Նորածինների բուժքույրերի ազգային օրը (National Neonatal Nurses Day) *
  • ԱՄՆ - IT մասնագետների ազգային օրը (National IT Professionals Day) *
  • ԱՄՆ - Անանուխով լիկյորի ազգային օրը (National Creme de Menthe Day) *
  • ԱՄՆ - Ֆետրե գլշարկի ազգային օրը (National Felt Hat Day) *
  • ԱՄՆ - Լինգվին մակարոնի ազգային օրը (National Linguine Day) *
  • ԱՄՆ - Պատրաստ լինելու օրը (Get Ready Day) *
  • ԱՄՆ - Խորոված պանրի օրը (Cheese Toast Day) *
  • ԱՄՆ - Կրկնակի չիզբուրգերի օրը (Double Cheeseburger Day) *
  • ԱՄՆ - Գլխարկ սարքելու օրը (Make a Hat Day) *
  • ԱՄՆ - Դարչինով և հիրիկով կարկանդակի օրը(Butterscotch Cinnamon Pie Day) *
  • ԱՄՆ - Մանկական քաղցկեղի դեմ պայքարի ազգային օրը (National Tackle Kids Cancer Day) *
  • ԱՄՆ - Առցանց ուսուցման ազգային օրը (National Online Learning Day) *
  • Բելառուս - Գրադարանների օրը 
  • Գվատեմալա - Անկախության օրը
  • Թաիլանդ - Սիլպա Բհիրասայի օրը * 
  • Իսպանիա - Սրբագույն Կույս Ֆուենսանտայի ուխտագնացություն *
  • Իսպանիա - Բարեպաշտ Աստվածամոր տոնը *
  • Կոստա Ռիկա - Անկախության օրը
  • Հոնդուրաս - Անկախության օրը 
  • Հնդկաստան - Ճարտարագետի օրը (Engineers Day) 
  • Մեքսիկա - Խրիտո Դոլորեսի օրը (Grito de Dolores) *
  • Միացյալ Թագավորություն - Բրիտանիայի համար ճակատամարտի օրը (Battle of Britain Day) 
  • Նիդերլանդներ - Արքայազնի օրը (Prinsjesdag) *
  • Նիկարագուա - Անկախության օրը 
  • Շրի Լանկա - Ճարտարագետի օրը
  • Պորտուգալիա - Բոկաժի ծննդյան օրը *
  • Ռուսաստան - Անտառների օրը
  • Ռուսաստան - Սանիտարա-համաճարակային ծառայության օրը
  • Ռուսաստան - Երազների համընկման օրը *
  • Ռուսաստան - Նիհարողների օրը *
  • Տանզանիա - Ճարտարագետի օրը

* Սեպտեմբերի 15-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2007 - Պերուի Կարանկաս գյուղի մոտ երկնաքար ընկավ։
1997 - Սկսեց աշխատել Google որոնողական համակարգը։
1981 - Վանուաթուն միանում է ՄԱԿ-ին։
1975 - Ֆրանսիայի Կորսիկա դեպարտամենտը տրոհվում է երկու նորերի՝ Վերին և Հարավային Կորսիկաների։
1971 -
Ստեղծվեց Greenpeace ընկերությունը։
1935 - Նացիստական Գերմանիան ընդունում է նոր՝ սվաստիկայով դրոշը։
1916 -
Սոմի ճակատամարտում առաջին անգամ օգտագործվում են տանկեր։
1821 - Լիվերփուլի
և Մանչեսթրի միջև բացվում է երկաթուղի։
1821 - Գվատեմալան, Կոստա Ռիկան, Հոնդուրասը, Նիկարագուան և Սալվադորը միասին անկախություն հռչակեցին Իսպանիաից։
1812 - Նապոլեոնի բանակը մտնում է Մոսկվայի Կրեմլ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ 

2004 - Ռ. Քոչարյան, Ի. Ալիևը երրորդ հանդիպումը Աստանայում` ԱՊՀ գագաթնաժողովում:

  • Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, կողմերը որոշում են դադար վերցնել`նախարարների քննարկած հարցերը ուսումնասիրելու համար: Բանակցային սեղանին առկա առաջարկներին արձագանքելու փոխարեն, սակայն, Ադրբեջանը փորձում է հակամարտության կարգավորման հարցը քննարկել ՄԱԿ-ում, ինչն ըստ միջնորդների, մի քանի ամսով ետ է շպրտում գործընթացը:

1997 - Չինաստանի նախագահ Ցզյան Ցզեմին ուղերձ է հղում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին.

  • «Մենք ողջ հոգով ուրախ ենք, որ Ձերդ գերազանցություն պարոն Նախագահի ղեկավարությամբ Ձեր երկրի ժողովուրդը մեծ հաջողությունների է հասել հասարակության կայունության ապահովման, տնտեսության վերականգնման եւ զարգացման գործում»:

1981 - ASALA. Պայթյուն Կոպենհագենում «Թրքիշ Էյրլայնս» ընկերության գրասենյակի առջև։

  • Գրասենյակը ծանր վնասներ է կրում, կա երկու վիրավոր։ Մեկ այլ ռումբ վնասազերծվում է։ Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ «Յակոբ Տարագճեան Քոմանտօ»-ն։

1918 - Սկսվում են Բաքվի հայ բնակչության համատարած ջարդերը։


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1984 - Ուելսի Արքայազն Հարրի
1977 - Թոմ Հարդի, 
 անգլիացի դերասան
1946 - Թոմի Լի Ջոնս, ամերիկացի դերասան և ռեժիսոր
1945 - Ջեսսի Նորման, ամերիկացի ժամանակակից օպերային երգչուհի
1941 - Ֆլորիան Ալբերտ, հունգարացի ֆուտբոլիստ, հետագայում՝ մարզիչ
1922 - Գուննար Նորդալ, շվեդ նախկին ֆուտբոլիստ
1917 - Բորիս Կաբուր, էստոնացի խորհրդային գրող և թարգմանիչ
1890 - Ագաթա Քրիստի, անգլիացի գրող
1828 - Ալեքսանդր Բուտլերով, ռուս քիմիկոս
1822 - Հենրի Մորլի, անգլիացի գրող և գրականագետ
1789 - Ջեյմս Ֆենիմոր Կուպեր, ամերիկացի վիպասան
1675 - Վախթանգ VI, գրող և օրենսդիր, եղել է Քարթլիի թագավոր 1711-14, 1716-24 թթ.
1613 - Ֆրանսուա դը Լառոշֆուկո, ֆրանսիացի նշանավոր գրող
1254 - Մարկո Պոլո, իտալացի վաճառական և ճանապարհորդ

ՀԱՅԵՐ

1961 - Խաչատուր Սուքիասյան, գործարար և քաղաքական գործիչ
1954 - Հրանտ Դինք, հայազգի լրագրող​​​​​​​
1906 - Դմիտրի Նալբանդյան, խորհրդային նկարիչ, դիմանկարների վարպետ
1905 - Վարդան Աճեմյան, թատերական ռեժիսոր
1899 - Այծեմնիկ Ուրարտու, քանդակագործ
1896 - Արման Կոթիկյան, դերասան
1889 - Ստեփան Զորյան, հայ խորհրդային արձակագիր
1858 - Գրիգոր Խալաթյանց, հայագետ, պատմաբան և բանասեր