Հետաքրքրաշարժ օրացույց. սեպտեմբերի 18


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Հավասար աշխատավարձի միջազգային օրը (International Equal Pay Day) *
  • Էլեկտրոնային գրքի միջազգային օրը (International Read an eBook Day) *
  • Գրենչի միջազգային օրը (International Grenache Day) *
  • Եղեգի համաշխարհային օրը (World Bamboo Day) *
  • Ջրի որակի մոնիտորինգի համաշխարհային օրը (World Water Monitoring Day) *
  • «Աշխարհը մաքրելու» գլոբալ միջոցառում (Clean Up the World) *
  • Ուղեղի ցնցման մասին իրազեկման օրը (Concussion Awareness Day) *
  • Mini MBA օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Ռազմաօդային ուժերի ծննդյան օրը 
  • ԱՄՆ - Ծերացման և ՁԻԱՀ-ի մասին իրազեկման ազգային օրը (National HIV/AIDS and Aging Awareness Day)
  • ԱՄՆ - Անհետ կորած կամ գերի ընկած զինվորականների և ոստիկանների հիշատակի օրը(National POW/MIA Recognition Day)
  • ԱՄՆ - Առաջին սիրո օրը (First Love Day) *
  • ԱՄՆ - Հարգանքի ազգային օրը (National Respect Day) *
  • ԱՄՆ - Շնորհավորական բացիկ ուղարկողի հետ գրկախառնվելու օրը (Hug A Greeting Card Writer Day) *
  • ԱՄՆ - Պանրաբրդուճի (չիզբուրվերի) ազգային օրը (National Cheeseburger Day) *
  • ԱՄՆ - Անմիջական ղեկավարի հետ գրկախառնվելու օրը (Hug Your Boss Day) *
  • ԱՄՆ - Բրնձե Կրիսպիի ազգային օրը (National Rice Krispies Treat Day) *
  • ԱՄՆ - Առևտրականի ազգային օրը (National Tradesmen Day) *
  • Իսրայել - Ռոշ հա-Շանա *
  • Իրան - Պարսկական գրականության և պոեզիայի օրը *
  • Կամբոջա - Փչում Բեն (Pchum Ben) 
  • Հորվաթիա - Ռազմածովային նավատորմի օրը
  • Ճապոնիա - Կղզիախմբերի լեզուների օրը (Shimakutuba no hi) *
  • Չիլի - Ֆիեստա Պատրիաս (Fiestas Patrias) *
  • Ռուսաստան - Քարտուղարի օրը
  • Ռուսաստան - Զոհված մոտոցիկլիստների հիշատակի օրը *
  • Ռուսաստան - Գլինտվեյնի բույրերի օրը *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2014 - Տեղի է ունենում Շոտլանդիայի անկախության հանրաքվեն։
2009 - Ճապոնիայում ստեղծվեց վիրուսներ (այդ թվում խոզի գրիպի ոչնչացնող) հակամանրէային լուծույթ։ 
2000 - Ամերիկացի երգչուհի Մադոնան թողարկեց Music ալբոմը։
1981 - Ֆրանսիայում արգելվեց մահապատիժը։
1947 - Ստեղծվեց ԱՄՆ-ի Կենտրոնական Հետախուզական վարչությունը (ԿՀՎ)։

  • Նույն օրը ԱՄՆ ռազմաօդային ուժերն առանցձնացվեցին որպես առանձին զորամիավորում։

1886 - Ֆրանսիացի պոետ Ժան Մորեասը «Ֆիգարո» հանդեսում հրապարակեց մի հոդված, որը դարձավ սիմվոլիստ գրողների մանիֆեստը։

  • Մանիֆեստում առաջարկվեց «Սիմվոլիստ» և «սիմվոլիզմ» եզրույթները գործածել «դեկադենտի» նկարագրության փոխարեն, որը մինչ այդ կիրառում էին գրաքննադատները ՝ Բոդլերի, Մալարմեի և այլ սիմվոլիստների ստեղծագործությունները գնահատելիս։

1810 - Չիլին ձեռք է բերում անկախություն։

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Աստղագիտության օրը

  • Սեպտեմբերի 18-ին Հայաստանում նշվում է Աստղագիտության օրը: 2009թ.-ի հունվարի 8-ին Հայաստանի կառավարության նիստում որոշում ընդունվեց սեպտեմբերի 18-ը հայտարարել Աստղագիտության օր: Այդ օրն ընտրվեց այն պատճառով, որ 1908թ.-ի սեպտեմբերի 18-ին ծնվել էր ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը: Նա հանճարեղ գիտնական էր, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրն ու Հայաստանի ազգային հերոս:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2014 - Ալիև-Սարգսյան հանդիպումից օրեր անց Ղարաբաղում ևս մեկ զինվոր է զոհվում: Սրվում է իրավիճակը նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։

  • Պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի հաղորդմամբ, այդ օրերին Բաքուն քառապատկել էր հրադադարի խախտման դեպքերը։Հայաստանի պաշտպանության նախարարը պնդում էր, թե Ադրբեջանը միտումնավոր է սրում իրավիճակը։

1993 - Աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանեց Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունը ՝ Լորդերի պալատի անդամ, «Բրիտանիա-Հայաստան» խորհրդարանական խմբի ղեկավար լորդ Ռիչարդ Շենոնի գլխավորությամբ:
1988 - Սեպտեմբերի 18-20-ը հայերը հեռացվում են Շուշիից, ադրբեջանցիները՝ Ստեփանակերտից։
1986 - ASALA. 
Լիբանանում սպանվում է Ֆրանսիայի դեսպանության զինվորական կցորդ Քրիստիան Գոթիեն։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Հակակայսերապաշտական Միջազգային Ջոկատ»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ պահանջելով ազատ արձակել Վարուժան Կարապետյանին, Ժորժ Իբրահիմ Աբդալլային, Անիս Նագգաշին։

  • ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԸ
  • ԲՈԼՈՐ ՏՈՆ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐԸ
  • ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸ

ԾՆՎԵԼ ԵՆ

1976 - Ռոնալդո, բրազիլացի ճանաչված ֆուտբոլիստ
1971 - Լենս Արմսթրոնգ, ամերիկացի նախկին խճուղային հեծանվորդ
1961 - Բերնար Վերբեր, ֆրանսիացի գրող, շվեյցարացի միլիոնատեր
1957 - Կարեն Հովհաննիսյան, էստրադայի արտիստ, պարոդիայի վարպետ, շոումեն, կինոդերասան
1918 - Լևոն Ազարյան, արվեստաբան, արվեստագիտության թեկնածու (1959)
1908 - Վիկտոր Համբարձումյան, հայ աստղագետ և աստղաֆիզիկոս (մ. 1996)
1907 - Էդվին Մակմիլան, ամերիկացի ֆիզիկոս և քիմիկոս, Նոբելյան մրցանակակիր, (մ. 1888)
1905 - Գրետա Գարբո, շվեդական ծագումով, ամերիկացի դերասանուհի, երգչուհի (մ. 1990)
1895 - Գրիգոր-Պետրոս Աղաջանյան, Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ, կուրիալ կարդինալ, Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք (մ. 1971)
1819 - Լեոն Ֆուկո, ֆրանսիացի ֆիզիկոս (մ. 1868)
1709 - Սեմյուել Ջոնսոն, անգլիացի գրող (մ. 1784)