Հետաքրքրաշարժ օրացույց. սեպտեմբերի 2


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Կոկոսի համաշխարհային օրը (World Coconut Day) *
  • Տաղանդներ գտնելու գլոբալ օրը (Global Talent Acquisition Day) *
  • Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օրը - ՄԱԿ

Ազգային

  • ԱՄՆ - Ճապոնիային հաղթելու օրը (VJ Day) *
  • ԱՄՆ - Մրտենական հապալասի համով մրգային սառույցի օրը (National Blueberry Popsicle Day) *
  • ԱՄՆ - Գրիթսով նաշաճաշելու օրը (Grits for Breakfast Day) *
  • ԱՄՆ - Օրացույցը խմբագրելու օրը (Calendar Adjustment Day) *
  • ԱՄՆ - Eիզոնի տաս կաղկանձի օրը (Bison Ten Yell Day) *
  • Բանգլադեշ - Մոհդու Պուրնիմա (Madhu Purnima) *
  • Իսպանիա - Սեուտայի օրը *
  • Իտալիա - Վենետիկի կինոփառատոնը (Mostra del Cinema di Venezia) *
  • Հնդկաստան - Շրի Նարայանա Գուրու Ջայանթի (Sree Narayana Guru Jayanti) *
  • Հնդկաստան - «Օնամ» փառատոնի չորրորդ օրը (Fourth Onam) *
  • Չինաստան- Ուրվականների փառատոնը *
  • Նիկարագուա - Բանակի օրը (Army Day) 
  • Ռուսաստան - Ռուսական գվարդիայի օրը
  • Ռուսաստան - День свободного ветра в крыльях
  • Սինգապուր - Ուրվականների փառատոնը *
  • Վիետնամ - Ազգային օրը
  • Վիետնամ - Ուրվականների փառատոնը *
  • Տիբեթ - Ժողովրդավարության օրը 
  • Ուկրաինա - Նոտարիատի օրը 

* Տոների մասին ավելին՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - Թողարկվեց Google Chrom դիտարկիչը:
1996 - Ռուսաստանում իրականացվեց վերջին մահապատիժը։
1996 - Ուկրաինայում մտցվում է գրիվնա անունով նոր դրամական միջոցը։
1991 - ԱՄՆ-ը ճանաչեց Մերձբալթյան երկրների՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի անկախությունը:
1978 - Տեղի է ունենում բիթլ Ջորջ Հարիսոնի ու մեքսիկուհի Օլիվիա Արիասի հարսանիքը։ Նույն թվականի օգոստոսի 1-ին ծնվում է նրանց միակ զավակը՝ Դհանի Հարիսոնը։
1969
- Առաջին անգամ օգտագործվեց ինտերնետը, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում իրար միացվեցին մի քանի համակարգիչ:
1958 - Առաջին անգամ եթեր դուրս եկավ Չինաստանի հեռուստատեսությունը։
1945 - Ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը:
1922 - Հենրի Ֆորդի գործարաններում նախազգուշացվեց, որ ում վրայից գարեջրի, գինու կամ ավելի թունդ սպիրտային խմիչքի հոտ գա, անմիջապես կազատվի աշխատանքից:
1834 - Սեմյուել Կոլտը պատենտավորեց նագանը:
1834
- Վաճառքում հայտնվեց լոնդոնյան «The Economist» ամսագրի առաջին համարը:
1806 - Շվեյցարիայում սողանքն ավերում է Գոլդաու գյուղը, զոհվում է 457 մարդ։
1794 - Սկսվում է Օդեսայի շինարարությունը։
1752 - Մեծ Բրիտանիան Արևմտյան Եվրոպայից մոտ երկու հարյուրամյակ հետո անցնում է Գրիգորյան օրացույցի։
1666 - Երեք օր տևած Լոնդոնի Մեծ հրդեհը ոչնչացրեց ավելի քան տասը հազար շինություն, նաև՝ Սբ. Պողոսի տաճարը:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1991 - Ստեփանակերտում Ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում ընդունվում է փաստաթուղթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին։


  • ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԸ
  • ԲՈԼՈՐ ՏՈՆ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐԸ
  • ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸ

ԾՆՎԵԼ ԵՆ

1966 - Սալմա Հայեկ, մեքսիկացի դերասանուհի

  • Հայեկը նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում։ Նա առաջին մեքսիկուհին է, որ ներկայացվել է «Օսկար» մրցանակի կանացի լավագույն դերի համար («Ֆրիդա», 2002)։

1964 - Քիանու Ռիվզ, կանադացի դերասան

  • Հանդիսատեսին հայտնի է «Մատրիցա» ֆիլմաշարից, «Արագություն», «Քաղցր նոյեմբեր», «Սատանայի դատապաշտպանը» ֆիլմերից։

1940 - Վարոս Շահմուրադյան, նկարիչ (մ. 1977 թ.)
1926 - Եվգենի Լեոնով, ռուս սովետական կինո- և թատրոնի դերասան
1916 - Տաթևիկ Սազանդարյան, օպերային մեցցո-սոպրանո երգչուհի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
1904 - Աուգուստ Յակոբսոն, էստոնացի գրող և քաղաքական գործիչ
1873 - Ավետիս Թերզիբաշյան, հասարակական-քաղաքական գործիչ