Հետաքրքրաշարժ օրացույց. սեպտեմբերի 20


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Վալենսիական պաելյայի համաշխարհային օրը (World Paella Day) *
  • Տապակած բրնձի համաշխարհային օրը (World Fried Rice Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Iանանց ընկերության ազգային օրը (National Women s Friendship Day) *
  • ԱՄՆ - Կնոջը երախտագիտություն հայտնելու օրը (Wife Appreciation Day) *
  • ԱՄՆ - Պեպերոնի պիցցայի ազգային օրը (National Pepperoni Pizza Day) *
  • ԱՄՆ - Փունջ կոկտեյլի ազգային օրը (National Punch Day) *
  • ԱՄՆ - «Քեսո» պանրային սոուսի ազգային օրը (National Queso Day) *
  • ԱՄՆ - Պանրե ձողիկների ազգային օրը (National String Cheese Day) *
  • Ավստրալիա - Էկոլոգիապես կայուն տան օրը (Sustainable House Day) *
  • Բելառուս - Մաքսավորի օրը
  • Վենեսուելա - Խոսքի և տեսակետի արտահայտման ազատության օրը *
  • Գերմանիա - Երեխաների համաշխարհային օրը (German World Children s Day) *
  • Թաիլանդ - Երիտասարդության օրը (Wan Yaowachon Haeng Chat) 
  • Թաիլանդ - Ջրանցքների պահպանման օրը
  • Իսրայել - Ռոշ Հաշանահ (Rosh Hashanah) *
  • Կանադա - Թերի Ֆոքսի վարզքը (Terry Fox Run) *
  • Հայաստան - Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչին *
  • Հնդկաստան - Շրի Նարայանա Գուրու Սամադհի (Sree Narayana Guru Samadhi) *
  • Ղազախստան - Մայրերի օրը 
  • Ղազախստան - Ղազախստանի ժողովուրդների լեզուների օրը
  • Չինաստան - Սեփական ատամները սիրելու օրը *
  • Ղրղզստան - Ձեռնարկատերի օրը
  • Մոլդովա - Բնակչության սոցիալական պաշտպանության ոլորի աշխատողների օրը
  • Մոնղոլիա - Սուրճի ազգային օրը 
  • Նեպալ - Սահմանադրության օրը 
  • Շվեյցարիա - Նվիրատվության, ապաշխարության և աղոթքի դաշնային օրը (The Federal Day of Thanksgiving, Repentance and Prayer) 
  • Պերու - Խոսքի և տեսակետի արտահայտման ազատության օրը *
  • Ռուսաստան - Անտառային տնտեսության և անտառային արդյունաբերության աշխատողի օրը
  • Ռուսաստան - Ռեկրուտերի օրը *
  • Ռուսաստան - Հասարակության օգտակար մարդկանց օրը *
  • Ռուսաստան - Ինքնաբուխ թայախմություն կազմակերպելու օրը *
  • Ուրուգվայ - Խոսքի և տեսակետի արտահայտման ազատության օրը *

* Սեպտեմբերի 20-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - Հյուսիսային Օսեթիյում Կարմադոնի կիրճում Կոլկա սառցադաշտի սահք:

  • Այս տարերային աղետի հետևանքով զոհվեցին դերասան Սերգեյ Բոդրովը և «Կապավորը» ֆիլմի նկարահանող խումբը:

2000 - Թայվանի իշխանությունները ձերբակալեցին հայտնի CIH համակարգչային վիրուսի («ՉԻՀ») ստեղծող 25-ամյա Չեն Ին Հաոյին, որն այն կոչել էր իր անվան սկզբնատառերով:

  • Ժողովրդի մեջ վիրուսը հայտնի է «Չեռնոբիլ» անվամբ, քանի որ դրաով վարկածներից մեկն ակտիվանում է ապրիլի 26-ին ՝ ատոմակայանի վթարի տարելիցի օրը:

1999 - Անտվերպենում (Բելգիա) սկսեց գործել աշխատել «մարմնավաճառների դպրոցը»:

  • Դասընթացներին կարող էին մասնակցել ոչ միայն «սկսնակ», այլև իրենց մասնագիտական հմտությունների մակարդակը բարձրացնել ցանկացող «փորձառուները»:
  • Երեք ամիս անց դպրոցը փակվեց հասարակական կազմակերպությունների ճնշման տակ։

1997 - Էլթոն Ջոնը հինգերորդ անգամ գլխավորեց  բրիտանական հիթ-շքերթը "Candle in the Wind"  երգով, որը նա նվիրել է զոհված արքայադուստր Դիանայի հիշատակին:
1994 - Բաքվում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը արևմտյան «ԲիՓի» (Մեծ Բրիտանիա), «AMOKO», «Պենզոլ» (ԱՄՆ), «Լուկօյլ» և «ТПАО» (Ռուսաստան) ընկերությունների առաջարկեց «Դարի պայմանագիրը»՝ կասպիական նավթի արդյունահանման իրավունքը:

  • Ռուսաստանը հայտարարեց այդ պայմանագրի անօրինականության մասին։

1992 - Հանրաքվեում Ֆրանսիայի քաղաքացիների մեծամասնությունը կողմ է արտահայտվեց Եվրամիությանը երկրի անդամակցությանը:
1946 - Կաննի կինոփառատոնի բացումը:

  • Ժամանակագրական առումով առաջինը ընդունեցին ոչ թե Կաննի, այլ Վենետիկի կինոյի փառատոնը։ Վենետիկի փառատոնը դիտվել է որպես ֆաշիստական ռեժիմի ուժի և փառքի ցուցադրություն։
  • Ֆրանսիայում, որտեղ զգում էին ամպերի մոտալուտ կուտակվումը, գաղափար առաջացավ ֆաշիստական կինոյին հակադրել «ազատ աշխարհ» կինեմատոգրաֆը։
  • 1939-ին ամեն ինչ պատրաստ էր, և այդ ժամանակ պատերազմ սկսվեց, որի պատճառով Կաննի առաջին փառատոնը հետաձգվեց յոթ տարով։

1919 - «Правда» թերթն առաջ քաշեց «Պրոլետարներ, պատրա՛ստ» կարգախոսը։

  • Հետագայում կարգախոսը բովանդակային փոփոխությունների ենթարկվեց՝ ձևափոխվելով կենացի։

1918 - Իտալացի հոգևորական Պիոյի ձեռքերի և ոտքերի վրա խարանի վերքեր հայտնվեցին, որոնք պարբերաբար կրկնվում էին մինչև նրա մահը՝ 1968 թվականը:
1792 - Ֆրանսիայում թույլատրվում է ամուսնալուծությունը։
1519 - Ֆեռնան Մագելանն
սկսում է շուրջերկրյա ճանապարհորդությունը։
1378 - Ուրբանուս VI-ը և Կլեմենտ VII-ը միաժամանակ ընտրվեցին Հռոմի պապ։
1258 - Օծվեց Սոլսբերիի տաճարը։
1066 - Ֆուլֆոդի ճակատամարտը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ 

2007 - Իրանի գազի ազգային ընկերության գլխավոր տնօրեն Սեիդ Ռեզա Կազայիզադեն հայտարարեց, որ «Իրան-Հայաստան գազատարի խողովակաշարի կառուցման, տեղադրման աշխատանքները ավարտել են, և այժմ իրանական կողմը սպասում է «հայկական կողմի ազդանշանին` Հայաստան գազ առաքելու համար»։

  • Իրանը ակնկալում էր օրական 3 միլիոն խորանարդ մետր գազ առաքել Հայաստան։
  • Սրան ի պատասխան, ՀՀ Էներգետիկայի նախարարությունը հայտարարեց, որ «Լրացուցիչ գազի ծավալ այսօր Հայաստանին անհրաժեշտ չէ, և այդ պատճառով Հայաստանն առայժմ չի վերցնում իրանական գազը»։

1994 - Ադրբեջանը և արտասահմանյան նավթային ընկերությունները պայմանագիր են կնքել Կասպից ծովում նավթային հանքավայրեր մշակելու մասին։
1990 - Ստեղծվեց ՆՆ-ին կից «Հատուկ գունդը», որը դարձավ ապագա հայկական կանոնավոր բանակի կորիզը:

  • Գնդի կազմի մեջ մտավ հանրապետության շրջաններում և Երևանում գործող 26 վաշտ: գնդի առավելագույն կազմը` 2300 հոգի, տված զոհերի քանակը` 159:
  • «Հատուկ գունդը» մարտնչել է ՀՀ և ԼՂՀ բոլոր ճակատներում:

1918 - Բաքվի 26 կոմիսարների գնդակահարությունը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Ջոն Տավարես, կանադացի հոկեյիստ, օլիմպիական չեմպիոն (2014)
1975 - Խուան Պաբլո Մոնտոյա, կոլումբացի ավտոարշավորդ, Ֆորմուլա-1-ի նախկին ավտոարշավորդ
1974 - Iատյա Լել (Եկատերինա Չուպրինինա), ռուսական էստրադային երգչուհի, երգերի հեղինակ
1971 - Հենրիկ Լարսըն, շվեդ ֆուտբոլիստ, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող (2006)
1969 - Նարեկ Ավետիսյան, հայ նկարիչ, Մինաս Ավետիսյանի որդին
1934 - Սոֆի Լորեն, իտալա-շվեյցարացի դերասանուհի, երգչուհի
1910 - Քրիստափոր Թափալցյան, հայ արձակագիր
1908 - Վազգեն Առաջին, Ամենայն Հայոց Կաթողիկոս
1853 - Չուլալոնգքորն, Թայլանդի թագավոր