Հետաքրքրաշարժ օրացույց. սեպտեմբերի 5


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Բարեգործության միջազգային օրը (International Day of Charity) *
  • Մորուքի համաշխարհային օրը (World Beard Day) *
  • Սամոսայի համաշխարհային օրը (World Samosa Day) *
  • Բեկոնի միջազգային օրը (International Bacon Day) *
  • Ինչ որ բանից ուշանալու օրը (Be Late for Something Day) *
  • Ամազոնկայի արևադարձային անտառների օրը (Amazon Rainforest Day) *
  • Հնդկական արծառյուծների (գոշանգղների) օրը (Turkey Vulture Day) *

Ազգային

  • Ալբանիա - Սուրբ Թերեզային մասին իրազեկման օրը *
  • ԱՄՆ - Պանրով պիցցայի ազգային օրը (National Cheese Pizza Day) *
  • ԱՄՆ - Թեյլգեյթինգի օրը (National Tailgating Day) *
  • Գերմանիա - Սուրճի օրը *
  • Դանիա - Ամբողջական անձնակազմի պատվին դրոշի բարձրացման օրը (Flag-flying day for Denmark s deployed personnel) *
  • Եգիպտոս - Ճարտարագետի օրը 
  • Հայաստան - Նիկիայի սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օրը *
  • Հնդկաստան - Ուսուցչի օրը 
  • Ռուսաստան - Մոսկվայի օրը 
  • Ռուսաստան - Նարնջագույն օր *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Թուրքիայի արևմտյան Աֆյոն-Ղարահիսար քաղաքի մոտ զինանոցների պայթեցման (անգլերեն) հետևանքով զոհվում է 25 զինվոր։
1995 - Մոսկվայում սկսվում է Ղարաբաղյան բանակցությունների նոր փուլը, որոնք նախագահում են Մինսկի համաժողովում Ռուսաստանի ներկայացուցիչ Վալենտին Լոզինսկին և Ֆինլանդիայի ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն:

  • Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Ղարաբաղի պատվիրակները:

1972 - Պաղեստինյան ահաբեկչական «Սև սեպտեմբեր» կազմակերպությունը պատանդ է վերցնում Մյունխենի օլիմպիական խաղերին մասնակցող իսրայելցիներին։
1944 - Բելգիան, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգն ստեղծում են Բենիլյուքսը։
1941 
- Նացիստական Գերմանիան ամբողջովին օկուպացնում է Էստոնիան։
1932 -
 Ֆրանսիական Վերին Վոլթան բաժանվում է Փղոսկրի Ափի (ներկայիս՝ Քոթ դ'Իվուար), Ֆրանսիական Սուդանի և Նիգերի միջև։


ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Խոսե Անխել Վալդես, իսպանացի ֆուտբոլիստ
1963 - Աննա Էլբակյան, դերասանուհի
1948 - Սոս Պետրոսյան, հայ կրկեսային ճանաչված գործիչ
1946 - Ֆրեդի Մերքյուրի (Ֆարուխ Բուլսարա) տանզանա-բրիտանացի երգիչ, երգահան, Queen խմբի առաջատար երգիչ, պրոդյուսեր (մ. 1991)
1943 - Հարություն Չալիկյան, ճարտարապետ, ծաղրանկարիչ
1931 - Լեոնարդ Սարգսյան, հայ դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ
1923 - Սարգիս Բաղդասարյան, հայ արձանագործ, նկարիչ և մանկավարժ (մ. 2001) («Ավետիք Իսահակյան»)
1920 - Ռուբեն Պարսամյան, արվեստաբան
1913 - Ղազար Այվազյան, հայ գրականագետ (մ. 1998)
1904 - Սուրեն Քոչարյան, գեղարվեստական խոսքի վարպետ
1899 - Սարգիս Մելիքսեթյան, հայ թատերագետ, գրականագետ, արվեստաբան (մ. 1980)
1896 - Սիրարփի Տեր-Ներսիսյան, հայ բյուզանդագետ, արվեստաբան, հայագետ
1791 - Ջակոմո Մեյերբեր, հրեա ազգության գերմանացի կոմպոզիտոր, հիմնականում՝ օպերաների
1735 - Յոհան Քրիստիան Բախ, գերմանացի և անգլիացի կոմպոզիտոր

  • Յոհան Սեբասթյան Բախի տասնմեկերորդ երեխան և ամենակրտսեր որդին

1568 - Թոմազո Կամպանելա, իտալացի փիլիսոփա, աստվածաբան և բանաստեղծ
699՝ (Հիջրայի 80) Աբու Հանիֆա, արաբ իրավագետ և աստվածաբան, հանաֆիականության հիմնադիր