Հետաքրքրաշարժ օրացույց. սեպտեմբերի 6


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Ազգային

  • ԱՄՆ - Գիրք կարդալու ազգային օրը (National Read a Book Day) *
  • ԱՄՆ - Պրոկրաստինացիայի դեմ պայքարի օրը (Fight Procrastination Day) *
  • ԱՄՆ - Սուրճի համով պաղպաղակի ազգային օրը (National Coffee Ice Cream Day) *
  • ԱՄՆ - Քարե կենդանիների ազգային օրը (National Pet Rock Day) *
  • Ավստրալիա - Հայրերի օրը
  • Բելառուս - Բելառուսական գրերի օրը
  • Բուլղարիա - Միավորման օրը
  • Բոնայրե - Դրոշի օրը
  • Էսվատինի - Սոմլոլոյի օրը *
  • Չիլի - Ազգային միասնության օրը
  • Սինտ Էստատիուս և Սաբա - Դրոշի օրը
  • Պակիստան - Բանակի օրը
  • Ռուսաստան - Նավթարդյունաբերության օրը
  • Ռուսաստան - ՌԴ ՆԳՆ-ի ծայրահեղականությանը հակազդելու ստորաբաժանումների օրը
  • Ռուսաստան - Երկրագնդի վրայով թռիչքների օրը*
  • Սան Տոմե և Փրինսիպիի - Զինված ուժերի օրը
  • Ուկրաինա - Ձեռնարկատիրոջ օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1997 - Լոնդոնում տեղի է ունենում Դիանա արքայադստեր հուղարկավորության արարողությունը։
1991 - Խորհրդային Միությունը ճանաչում է բալթյան երեք երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի անկախությունը։
1986 - Ստամբուլում երկու արաբ ահաբեկիչ Նևե Շալոմ սինագոգում սպանում են շաբաթ օրվա ծիսակատարություն անող 22 հրեայի։
1972 - Պաղեստինցիների Սև սեպտեմբեր ահաբեկչական կազմակերպությունը Մյուխենում սպանում է պատանդ վերցրած օլիմպիական խաղերին մասնակցող իսրայելցի մարզիկներից իննին։
1924 - Ռուսաստանի երկրորդ քաղաքին վերադարձվում է Սանկտ Պետերբուրգ անունը։
1885 - Արևելյան Ռումելիան միավորվում է Բուլղարիայի հետ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2010 - Շփման գծում սրված իրավիճակի ֆոնին տարածաշրջան են գալիս Մինսկի խմբի միջնորդները: Այցից առաջ Ռուսաստանն առաջարկում է կողմերին փաստաթուղթ ստորագրել։

  • Ըստ դիվանագիտական աղբյուրների, Մոսկվան առաջարկում էր ստորագրել հիմնարար սկզբունքների մինչ այդ համաձայնեցված դրույթների տակ, ամրագրելով, որ մնացած 2-3- հարցերը մնում են հավելյալ բանակցությունների առարկա, և որ համապարփակ ու վերջնական կարգավորումը հնարավոր է բոլոր հարցերը համաձայնեցնելուց հետո միայն: Փորձագետները փաստում էին, որ միջնորդական առաքելությունն իր ձեռքը վերցրած Կրեմլը ջանում է ինչ֊որ շոշափելի արդյունքի հասնել նախագահ Մեդվեդևի հրավիրած հաջորդ եռակողմ հանդիպումից առաջ:

2008 - Ընդունելով Սերժ Սարգսյանի հրավերը, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Երևանում ներկա է գտնվում ֆուտբոլային խաղին։
2006 - Աղմկահարույց սպանություններ. ծառայողական մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից սպանվում է ՀՀ Հարկային ծառայության Օպերատիվ վարչության պետ Շահեն Հովասափյանը:

  • Անհայտ հանցագործը գործի էր դրել նրա նստատեղի տակ դրված ռումբը:

1955 - Ստամբուլում իշխանությունները կազմակերպում են հույն բնակիչների ջարդեր, տուժում են նաև քաղաքի հայ և հրեա բնակիչները։


ԾՆՎԵԼ ԵՆ

1983 - Պիպա Միդլթոն, անգլիացի լրագրողուհի
1969 - Յան Միկալեֆ, Եվրոպայի խորհրդի պաշտոնյա
1964 - Ալեքսանդր Պոդշիվալով, ֆուտբոլային դարբասապահ
1963 - Մալքոլմ Գլադուել, կանադացի գրող և հրապարակախոս
1957  - Ալի Դիվանդարի, իրանցի նկարիչ, քանդակագործ և լրագրող
1943 - Ռոջեր Ուոթերս, անգլիացի երաժիշտ, երգիչ-երգահան
1831 - Խորեն Գալֆայան, բանաստեղծ և դրամատուրգ
1817 - Միհայիլ Կոգըլնիչեանու, ռումին պատմաբան, գրող, պետական և քաղաքական գործիչ
1808 - Աբդ էլ-Կադիր, ալժիրցի ռազմական և կրոնական գործիչ, Ալժիրի ազգային հերոս
1766 - Ջոն Դալթոն, անգլիացի քիմիկոս ն ֆիզիկոս