Բոլոր տոները. 1 մայիս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

ԳԱՐՆԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԸ

  • Ի սկզ­բա­նե մա­յի­սի 1-ը աշ­խա­տա­վոր­նե­րի հա­մե­րաշ­խու­թյան մի­ջազ­գա­յին տոնն է:
  • 1886 թվա­կա­նի մա­յի­սի 1-ին ամե­րի­կա­ցի­նե­րը ցույց արե­ցին՝ պա­հան­ջե­լով 8-ժամ­յա աշ­խա­տան­քա­յին օր, որն ավարտ­վեց ար­յու­նա­հե­ղու­թյամբ: 1889 թվա­կա­նին II Ին­տեր­նա­ցի­ո­նա­լի Փա­րիզ­յան կոնգ­րե­սը, ի հիշ­ա­տակ Չի­կա­գո­յի ցույ­ցի մաս­նա­կից­նե­րի, որոշ­ում ըն­դու­նեց ամեն տա­րի մա­յի­սի 1-ին ցույ­ցեր անց­կաց­նե­լու մա­սին: Առա­ջին ան­գամ աշ­խա­տա­վոր­նե­րի հա­մե­րաշ­խու­թյան մի­ջազ­գա­յին օրը նշ­վել է 1890 թվա­կա­նին Ավստ­րո-­Հուն­գա­րի­ա­յում, Բել­գի­ա­յում, Գեր­մա­նի­ա­յում, Դա­նի­ա­յում, Իս­պա­նի­ա­յում, Իտա­լի­ա­յում, ԱՄՆ­-ում, Նոր­վե­գի­ա­յում, Ֆրանսի­ա­յում, Շվե­դի­ա­յում և այլ երկր­նե­րում: Եր­կար ժա­մա­նակ մա­յի­սի 1-ը հան­դի­սա­նում էր հե­ղա­փո­խու­թյան և դա­սա­կար­գա­յին պայ­քա­րի խորհր­դա­նիշ:

Աշխատանքի միջազգային օրն է

  • Սիրո համաշխարհային օրը (Global Love Day) *
  • Մայիսյան տոն (May Day) *
  • Եվրոպական մայիսյան օրը (EuroMayDay) *
  • Առողջարարական մերսման իրազեկման օրը (Therapeutic Massage Awareness Day) *
  • Արևածաղկի պարտիզյաին այգեգործության միջազգային օրը (International Sunflower Guerrilla Gardening Day) *
  • Տուբայի միջազգային օրը (International Tuba Day) *
  • Սովինյոն Բլան խաղողի միջազգային օրը (International Sauvignon Blanc Day) *
  • Նամականիշի ծննդյան օրը *
  • CSS-ի վերբեռնման օրը (CSS Reboot Day) *

Կրոնական

Հայ Առաքելական եկեղեցի - Աշխարհամատրան կիրակի (Կանաչ կիրակի)

  • Հիսուս Քրիստոսի Հարության` Ս. Զատկին հաջորդող երրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կիրակի՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այս եկեղեցին համարվում է Սիոնի վերնատունը, որտեղ Հիսուս Քրիստոս հաստատեց Սուրբ Հաղորդության խորհուրդը: Աշխարհամատրան կիրակին կոչվում է նաև Կանաչ կիրակի, որն ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ տոնի ժողովրդական անվանումն է, կապված բնության, գարնանային զարթոնքի հետ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-05-01, 2023-04-23, 2024-04-14, 2025-05-04, 2026-04-19, 2027-04-11, 2028-04-30,  2029-04-15, 2030-05-05:

Ազգային

  • ԱՄՆ - Իրավունքի օրը (Law Day) 
  • ԱՄՆ - Հավատարմության ազգային օրը (National Loyalty Day) *
  • ԱՄՆ - Բեթմենի օրը (Batman Day) *
  • ԱՄՆ - Տիեզերագնացության ազգային օրը  (National Space Day) *
  • ԱՄՆ - Շոկոլադե պարֆեի  ազգային օրը  (National Chocolate Parfait Day) *
  • ԱՄՆ - Ռնգեղջյուրների փրկության օրը (Save the Rhino Day) *
  • ԱՄՆ - Օրն առանց շալվարի (No Pants Day) *
  • ԱՄՆ - Ազնվացեղ շների օրը (Purebred Dog Day) *
  • ԱՄՆ - Դպրոցական ճաշարանների հերոսների օրը (School Lunch Hero Day) *
  • ԱՄՆ - Հեքիաթասաց Գուս մայրիկի ազգային օրը (National Mother Goose Day) *
  • ԱՄՆ - Գործադիր կոուչինգերի օրը (Executive Coaching Day) *
  • ԱՄՆ - Տուն ձեռքբերողների օրը (New Home Owners Day) *
  • ԱՄՆ - Դպրոցի տնօրենի օրը (School Principals’ Day) *
  • ԱՄՆ - Ամերիկյան ընտանիքի արծաթե աստղի օրը (Silver Star Service Banner Day) *
  • Ավստրալիա - Քարտուղարի օրը (National Secretary’s Day) 
  • Արգենտինա - Սահմանադրության օրը (Constitution Day) 
  • Գերմանիա - Մայիսյան տոնակատարություն (Maifeiertag) *
  • Էստոնիա - Գարնան օրը (Spring Day) 
  • Թաիլանդ - Հրթիռների փառատոն *

Իռլանդիա - Բեթլեյն (Beltane)

  • Բեթլեյնը ամառվա սկզբը նշանավորող կելտական տոնակատարությունը, որն ավանդաբար նշվում է մայիսի 1-ին: Բեթլեյնը նաև մայիս ամսվա իռլանդերեն, շոտլանդերեն անվանումն է:

Լատվիա - Սահմանադրական ժողովի գումարման օրը *
Կանադա - Սառցալուլայի օրը (Gopher Day) *

Հայաստան - Աշխատանքի օրը

  • Աշխարհի ավելի քան հարյուր պետություններում մայիսի 1-ն օրացույցում նշված է կարմիրով, այն աշխատավորների համերաշխության միջազգային օրն է: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884թ., երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: 1886թ. մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաք համարվող Չիկագոյում: Բախումներ եղան ոստիկանության հետ, ձերբակալվեցին հուզումների մասնակիցներից շատերը, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան: Ցույցերի այս ալիքը շարունակեց նոր թափ հավաքել և արդեն 1889թ. Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի Կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի մեկին երթեր և հանրահավաքներ անցկացնել:
  • Կոնգրեսի որոշմամբ սահմանվեց նաև մեկ միասնական օր, որը աշխարհի բոլոր երկրներում բանվոր դասակարգին հնարավորություն կտար իշխանություններին ներկայացնել իր պահանջները, պայքարել իր իրավունքների, հատկապես ութժամյա աշխատանքային օրվա համար:
  • Արդեն 1890թ. Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի եւ այլ եվրոպական երկրների աշխատավորներն առաջին անգամ կազմակերպեցին մայիսմեկյան տոնակատարություններ: 20-րդ դարի սկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան: 1891 թվականին Պետերբուրգում կայացավ առաջին մայիսմեկյան ցույցը:
  • Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը, մասնավորապես, սկսվեց նշվել 1919թ., ինչից հետո ամեն տարի գիտնականները, ուսանողները, մարզիկները և մարմնամարզիկները, երիտասարդները երթով անցնում էին քաղաքի փողոցներով` այդ կերպ ևս մեկ անգամ փառաբանելու և մեծարելու արարումն ու աշխատանքը: 
  • Հավայան կղզիներ - Լեյի՝ ծաղկեպսակի օրը (Lei Day) *
  • Հնդկաստան - Մահարաշտրա նահանգի օրը (Maharashtra Day) *
  • Հնդկաստան - Գուջարաթ նահանգի օրը (Gujarat Day) *
  • Ղազախստան - Միասնության օրը 
  • Մարշալյան կղզիներ - Սահմանադրության օրը (Constitution Day) 
  • Մեծ Բրիտանիա - Սփեյսադյան վիսկու փառատոն (Spirit of Speyside Whisky Festival) *
  • Չեխիա - Սիրո տոնը (Feast of love) 
  • Պերու - Դե Չապի Կույսի տոնը (Virgen de Chapi) *
  • Ռուսաստան - Խաչվող ոտքերի օրը
  • Ֆրանսիա - Հովտաշուշանի օրը (Lily of the Valley Day) 
  • Ֆրանսիա - Թութակի փառատոն (Festival of the Parrot) *

* Տոների մասին՝ այստեղ (ռուսերեն)։