Ինչպես տարբերել լավ ղեկավարին վատից


Լավագույն ղեկավարը նա է, ում մասին ժողովուրդը գիտի միայն այն, որ նա գոյություն ունի։
Լաո Ցզի

Ղեկավարել նշանակում է ոչ թե իշխել, այլ կատարել պարտավորությունները։
Պոսիդոնիոս

Կառավարման ողջ գիտությունը հանգում է հաբը ոսկեզօծելու ունակության։
Ադոլֆ Թյեր

Եթե ես թագավոր լինեի, այդքան էլ չէի վստահի մեկանոցներին (տուզերին)։
Տրիստան Բեռնար

Վտանգված է այն ժողովրդի ճակատագիրը, որը կախված է մեկ մարդու կամքից, ավելի ճիշտ՝ բնավորությունից։
Մարկուս Տուլիուս Ցիցերոն

Միանձնյա կառավարման հակումը ուղղակիորեն բխում է սեփական երկրի նկատմամբ արհամարհանքից։
Ալեքսիս դը Տոկվիլ

Ավտորիտարիզմն անկեղծորեն հավատում է, որ իրավական հասարակության առջև բարոյական առավելություններ ունի, որովհետև հավակնում է հենց բարոյականության կառավարմանը՝ իր համար ոչ կառավարելի բարոյականություն գոյություն չունի։
Ալեքսանդր Կրուգլով

Որքան ուժեղ է ցնցվում գահը, այնքան քիչ են այն պահել ցանկացողները։
Արկադի Դավիդովիչ

Տգետ ղեկավարի մահվանից հետո լավագույն օրը՝ առաջին օրն է:
Տացիտ

Տիրակալի փոփոխմամբ աղքատ մարդու համար ոչինչ չի փոխվում, բացի տիրոջ անունից:
Պլատոն

Ավելի հեշտ է փոխել թագավորին, քան նրա շքախումբը:
Արկադի Դավիդովիչ

Նրանք, ովքեր լքել են բեմը, հաճախ դառնում են հուշարար:
Ալեքսանդր Կումոր

Իշխանության ղեկին լինելով աշխատեք կողքներդ չունենալ նենգ մարդկանց, քանի որ ինչ մեղքեր էլ որ նրանք գործեն, մեղադրելու են Ձեզ՝ որպես ղեկավարի:
Սոլոն

Ժողովրդի էությունը ըմբռնելու համար պետք է տիրակալ լինել, իսկ իշխանավորի բնույթը հասկանալու համար՝ պետք է պատկանել ժողովրդին:
Նիկոլո Մաքիավելի

Խելամիտ մարդկանց հաճախ ատում են հզոր կառավարիչները:
Էրազմ Ռոտերդամցի

Ով ի վիճակի չէ սանձել սեփական կրքերը, երբեք չի կարող արդար կառավարել ուրիշներին։
Անջեյ Մոդժևսկի

Ովքեր գիտեին, թե ինչպես իրենց շրջապատել խելամիտ, քաղաքականապես հասուն մարդկանցով՝ կարողացան շատ երկար ժամանակ իրենց կայսրություններին ապահովել բարգավաճում։
Ժան Բոդեն

Ցանկացած երկրում մարդկանց ձևավորելու արվեստն այնքան սերտորեն է կապված կառավարման ձևի հետ, որ սոցիալական կրթության որևէ էական փոփոխություն դժվար թե հնարավոր լինի առանց բուն պետական ​​համակարգի փոփոխման:
Կլոդ Հելվեցիուս

Ով եղել է լավ զինակիր, նա կկարողանա լավ մարզպետ լինել:
Միգել Սերվանտես

Կառավարելը դաժան զբաղմունք է: Նման հարցում բարի խառնվածքը միայն խանգարում է:
Ջորջ Գալիֆաքս 

Մարդկանց հնազանդեցնելու մեծ արվեստը կայանում է նրանց լավ կողմերից գերելու ունակության մեջ:
Օնորե Միրաբո

Վատ է, եթե Արքա արծիվը շրջապատված է լեշերով, բայց եթե նա ինքն է լեշ արծիվների շրջապատում՝ ամեն ինչ կորած է։
Գոտհոլդ Էֆրաիմ Լեսինգ

Խելագար է նա, ով չկարողանալով ինքն իրեն կառավարել, բայց ցանկանում է կառավարել ուրիշներին:
Պուբլիուս Սիրուս





ԳՈՎԱԶԴ