Մոնտեսքյո. Երջանիկ է այն ժողովուրդը, ում պատմությունը ձանձրալի է


Շառլ Լուի դը Մոնտեսքյո (1689 - 1755)

  • Ֆրանսիացի գրող, իրավագետ, փիլիսոփա, ֆրանսիական լուսավորության կարկառուն ներկայացուցիչ, լիբերալիզմի գաղափարախոսության հիմնադիրներից մեկը։ Մշակել է իշխանության թևերի տարանջատման մասին ուսմունքը։

Մտորման համար

  • Չկա ավելի վրդովեցնող բան, քան տեսնել, թե ինչպես է հաջող ասված խոսքը մեռնում հիմարի ականջում:
  • Երջանիկ է այն ժողովուրդը, ում պատմությունը ձանձրալի է:
  • Ես դեմ չեմ ծիծաղել ինձ հանդիպող մարդկանց վրա` ենթադրելով, որ ցանկության դեպքում նրանք էլ ինձ վրա կարող են ծիծաղել:
  • Օրենքները սարդոստայն են. մեծ ճանճերը կարողանում են այն ճեղքելով անցնել, իսկ մանրերը` խրվում են:
  • Կարդալ սիրել նշանակում է ձանձրույթի ժամերը, որոնք կյանքում անխուսափելի են, փոխել մեծ բավականության ժամերի հետ:
  • Ֆինանսիստները երկիրը պահում են ճիշտ այնպես, ինչպես պարանն է պահում կախվածին:
  • Մարդկանց ճնշող մեծամասնությունն ավելի շուտ ունակ է մեծ, քան բարի գործերի:
  • Անձի ազատությունն ու քաղաքացու ազատությունը ոչ միշտ են համընկնում:
  • Կնոջ կյանքում կա երեք շրջան. առաջինում նրանք ազդում են հոր նյարդերի վրա, երկրորդում` ամուսնու, երրորդում` փեսայի:
  • Մեզ երջանիկ դարձնող բաների մեծ մասը ողջամիտ չեն:
  • Ինձ մեծապես վնասում է այն, որ շատ եմ թերագնահատում նրանց, ում չեմ հարգում:
  • Բարեպաշտությունն այնպիսի արդարացումներ է գտնում վատ արարքներին, որ հասարակ պարկեշտ մարդը չէր կարող գտնել:
  • Մեծ գործեր անելու համար անհրաժեշտ չէ մեծագույն հանճար լինել, անհրաժեշտ չէ մարդկանցից վեր լինել, անհրաժեշտ է նրանց հետ լինել:
  • Պետք է շատ սովորել` գոնե մի չնչին բան իմանալու համար:
  • Պարապ մարդիկ մեծագույն շատախոսներ են: Որքան քիչ ես մտածում, այնքան շատ ես խոսում:
  • Անբախտ է մարդկանց ճակատագիրը: Հենց խելքը հասնում է իր հասունությանը, մարմինն սկսում է թուլանալ:
  • Օրենքների խստությունը խանգարում է դրանց կատարմանը:
  • Ծաղրը խոսք է հոգուտ ուղեղի և ընդդեմ սրտի:
  • Հմայքն ավելի շատ խելքի, քան դեմքի մեջ է, քանի որ դեմքի գեղեցկությունը բացահայտվում է միանգամից և ոչ մի անակնկալ չի թաքցնում, իսկ խելքը բացվահայտվում է աստիաճանաբար` երբ մարդ ինքն է ուզում, և այն չափով, որքան ինքն է ուզում:
  • Բոլոր տղամարդիկ տգեղ են:
  • Կանայք գեղեցիկ լինելու ընդամենը մեկ հնարավորություն ունեն, սակայն գրավիչ լինելու հարյուր հազար հնարավորություն կա:
  • Հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է հիմար տեսք ունենալ և խելացի լինել:
  • Եթե եռանկյունիներն իրենց համար Աստված ստեղծեին, այն երեք կողմ կունենար:
  • Ժողովրդավարության սկզբունքը քայքայվում է ոչ միայն այն ժամանակ, երբ վերանում է հավասարության ոգին, այլև այն ժամանակ, երբ հավասարության հոգին հասնում է ծայրահեղության, և յուրաքանչյուրը ցանկանում է հավասար լինել նրան, ում ինքն ընտրել է որպես ղեկավար:



Արձագանքներ (1)

    avatar
    -1
    1 armenlur • 20:57, 24.12.2021
    hgvhjgl