Մաֆիոզ աֆորիզմներ


1) Հանգիստ թող պրոբլեմին, քանի ինքը քեզ չի անհանգստացրել։

2) Լսիր այն խորհուրդները, որոնք քեզ առավելություն են տալիս: Ոչ մեկին նման խորհուրդներ մի տուր։

3) Եթե խաբում ես, կարճ խոսիր:

4) Անձնական ոչինչ, միայն բիզնես։

5) Ձկներին սպանում է բաց բերանը:

6) Կարելի՞ է ներել թշնամուն: Աստված կների։ Մեր խնդիրը նրանց հանդիպումը կազմակերպելն է։

7) Ոմանք զգուշանում են, որ չկորցնեն, բայց զգույշ խաղալուց միանշանակ կորցնում ես։

8) Պատահական համընկումներ չեն լինում:

9) Հիմարը նա է, ով չի կարողանում թաքցնել խելքը։

10) Մեկ րոպե համբերություն՝ տասը տարի հարմարավետություն։

11) Արծիվը ճանճ չի որսում:

12) Երեսուն գլխակերի կփոխանակեմ հարցերը խոսքով լուծող մեկի հետ:

13) Խոստանալուց ավելի հեշտ բան չկա։

14) Թափ մի տուր խակ խնձորի ծառը. երբ խնձորը հասունանա, ինքն իրեն կընկնի:

15) Օձին իր բնից դուրս բեր միայն ուրիշի ձեռքերով:

16) Երբ երեխա էի, Աստծուց հեծանիվ էի հայցում։ Հետո հասկացա, որ Աստված այլ կերպ է աշխատում։ Ես գողացա հեծանիվը և սկսեցի Աստծուց ներում հայցել։

17) Ժամանակ առ ժամանակ հանդուրժիր հիմարներին՝ կարող ես արժեքավոր բան իմանալ։ Բայց երբեք մի վիճիր նրանց հետ։

18) Աշխարհը համբերատարներինն է։

19) Երկու ոտքով գետի խորությունը մի ստուգիր:

20) Եղիր կոռեկտ բոլորի, շփվող՝ շատերի, մտերիմ՝ ընտրյալիդ հետ: