Օրահուշակ. 20 հոկտեմբեր


Հինգշաբթի. 20 հոկտեմբերի։ Տարվա 293-րդ օրն է, 42-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 72 օր:

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Սահմի (30 օր՝ հոկտեմբերի 10 - նոյեմբերի 8)։ Օրանունը՝ Արագած։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։


Հոկտեմբերի 20-ին արևային 4-րդ օրն է։

  • 4-րդ արևային օրը բեկումնային է, լարված և ակտիվ։ Սա արդար գործի համար պայքարելու և ասպետության օր է:
  • Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, կարելի է ռիսկի դիմել: Սա պարտքերը կատարելու ժամանակն է։ Չի կարելի պասիվ լինել և հանգստանալ՝ սպասելով երջանիկ դեպվածի։
  • Լավ են բոլոր այն նախանշանները, որ կապված մետաղի հետ, բայց կոտրված բեկորների։ Լավ է, եթե սպասք է կոտրվում։ Վատ նախանշան է ձեռնոց կորցնելը, հանդիպակաց քամին։
  • Խորհուրդ է տրվում կծու սնունդ, ալկոհոլն անցանկալի է: Ուժի հաղորդակներ են խոցող իրերն ու ձեռնոցները: Օրվա գույներն են մուգ կարմիրն ու կաթնավարդագույնը։ Աններդաշնակ են կանաչի բոլոր երանգները։ Հաջողության քարեր են՝ ռուբին, կարմիր կորունդը, կարմիրերկաթաքարը: Թվերն են՝ 15, 39, 40, 46։

Արևածագ՝ 7:17, արևամուտ՝ 18:16։ Ճիշտ կեսօրը՝ 12։46։ Օրվա տևողությունը՝ 10:57 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Հոկտեմբերի 20-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 25-րդ օրն է։

  • Օրը հաջող է առևտրի, դատական գործերի, տեղափոխման կամ գործուղման համար: Նվիրեք ձեզ հանգիստ աշխատանքի:
  • Շատ օգտակար է կենտրոնանալ հոգևոր խնդիրների վրա, լավ քնել և հանգստանալ: Հնարավոր են քրոնիկ հիվանդությունների սրացում:

Լուսնային 25-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Նորածինների կյանքը բարեկեցիկ է։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 25°42'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հոկտեմբերի 20-ին՝ 01:37-ից և կավարտվի հոկտեմբերի 21-ին՝ 02:40-ին։
Լուսնի ծագումը՝ 01:37։ Լուսնի մարումը՝ 16։14։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 252.1°, բարձրությունը = 46.5°։
Լուսնի տեսանելիությունը՝ 26 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 398.992 կմ, երեկ՝ 401.949 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.957 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ քառորդ։ Լուսին՝ 24 օրական 10 ժամական 05 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ հոկտեմբերի 25-ին՝ 14:49։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի ՝ նոյեմբերի 8-ին՝ 15:02։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: