Օրահուշակ. 31 մարտ


Հինգշաբթի. մարտի 31։ Տարվա 90-րդ օրն է, 13-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 275 օր:

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը:

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Արեգ (30 օր՝ մարտի 8 - ապրիլի 7)։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։


Մարտի 31-ին արևային 11-րդ օրն է։

  • 11-րդ արևային օրը կապված է արեգակի հետ։ Օրը լուսավոր է և ուրախ։ Դա ջերմության, լույսի, երեխաների ամենաերջանիկ օրն է, երբ մաքրազերծվում են չարի սերմերից։ Ճանաչողության և աշխարհի հայտնագործման ժամանակն է։ Օրը կապված է գրագիտության, ընթերցանության, ուսմունքի հետ։
  • Այս օրը խորհուրդ է տրվում ամեն ինչ անել թեթև, արագ, հյուրեր ընդունելու համար տունը կարգի բերել։ Ցանկալի չէ սկսել ծոմապահություն, աղտոտել օդը, օրինակ՝ ծխելը: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաներին։
  • Լավ նախանշան է ցանկացած անակնկալ, առավոտից արևոտ եղանակը, ընկնող թուղթը, թռչող թռչունը։ Եթե առավոտ տանից դուրս գալով տեսնեք խաղացող երեխաների՝ դա առաջիկա հարստության նշան է։ Տուն ներս մտած թռչունը, եթե անգամ այն թղթե ծիտիկ է՝ հաճելի անակնկալ է սպասվում: Կորուստ է համարվում կողպեքի փչանալը, կոտրված ապակին, փչացած ճարմանդը: Սնունդ. լավ է շատ ուտել, բայց ոչ քաղցր և ոչ մսեղեն։ Կարելի է գարեջուր խմել։ Ուժի հաղորդակ է երկկողմանի փայտե սանրը: Օրվա գույները վառ են՝ ոսկեգույն, դեղին փայլով: Օրվա թվերը՝ 34, 79:

Արևածագ՝ 6:48, արևամուտ՝ 19:24 Ճիշտ կեսօրը՝ 13։06։ Օրվա տևողությունը՝ 12:36 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Մարտի 31-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 29-րդ օրն է։

  • Օրը բավականին անհաճո է: Այն կապված է մարմնի ընդհանուր կենսունակության նվազման, քրոնիկ հիվանդությունների դրսևորման հետ:
  • Դեպրեսիայի, վնասվածքների և խաբեության հավանականություն կա: Ավելի լավ է օրն անցկացնել միայն ամենաանհրաժեշտ առօրյա խնդիրները լուծելու համար:

Լուսնային 29-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրն ամեն ինչով անբարենպաստ է։ Տկարները, սակայն, առողջանում են։
  • Երազներն իրականանում են եռօրյա ժամկետում։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Ձկներ համաստեղությունում է՝ 29°9'։

  • Լուսինը Ձկներ համաստեղությունում: Մտավոր կենտրոնացումը որոշ չափով թուլանում է, երևակայությունն այժմ գիտակցությանը փորձում է տանել պատրանքների աշխարհ, հետևաբար դժվար է գտնել իրականությունը:
  • Ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի, հետաքրքիր ուղևորության կամ նվիրվել արվեստին: Թեև իրավական խնդիրները կամ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց առանձնահատուկ բարդությունների:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է մարտի 31-ին՝ 06:40-ից և կավարտվի ապրիլի 31-ին՝ 07:31-ին։
Լուսնի ծագումը՝ 06:40։ Լուսնի մարումը՝ 18։34։  
Լուսնի դիրքը. ազիմուտը = 169.1°, բարձրությունը = 45.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 1 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 382.755 կմ, երեկ՝ 379.445 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 3.300 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ քառորդ։ Լուսին՝ 28 օրական 14 ժամական 25 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ ապրիլի 1-ին՝ 10:25։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ ապրիլի 16-ին՝ 22:55։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: