Օրահուշակ. 9 մայիս


Երեքշաբթի. 9 մայիս։ Տարվա 129-րդ օրն է, 19-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 236 օր։

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին:

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Մարերի (30 օր՝ 8 մայիս - 6 հունիս)։ Օրվա անունը՝ Ձոպաբեր։ Շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։


Մայիսի 9-ին արևային 2-րդ ամսվա 21-րդ օրն է։

  • 21-րդ արևային օրը տիեզերքի բոլոր ուժերի օրն է: Օրը կապված է վարդապետության և ուսուցիչների հետ։
  • Խրախուսվում է թիմային աշխատանքը, կարևոր գործարքների կնքումը: Կարող են կարմայով կապված մարդիկ հայտնվել։ Լավ է կյանքի նոր շրջափուլ սկսելու համար, վիճակ գցել, զբաղվել էներգետիկ բուժմամբ: Տնային և պարտեզի մակաբույծների դեմ տոտալ պայքարի օր է:
  • Խորհուրդ չի տրվում վիրահատությունները։ Լավ նախանշանները կապված են հայելիների, ժամացույցների, բայց ոչ նրանց կտորկանքների հետ։ Անբարենպաստ են ամպրոպն ու կայծակը, կարկուտն ու անձրևը, երբ տարերքը ոչնչացնում է ինչ-որ բան: Լույսերը, շատ լույսերը հաջողություն կբերեն: Բացասական նախնշանն արյուն է: Լավ է ծանր սնունդը, բացառությամբ միսը, սունկը, արմատապտուղները։ Ուժի հաղորդակներ են կայծակը, զանգը, սանրը, մուրճը: Օրվա գույները են մուգ կապույտը, կավագույնը, հողագույնը, բայց ոչ երկնագույնն ու բծավորը:

Արևածագ՝ 5:52, արևամուտ՝ 20:03։ Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 14:11 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Մայիսի 9-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 19-րդ օրն է։

  • Օրը լի է ծայրահեղություններով: Լավ է մնալ տանը և դուրս չգալ մարդաշատ վայրեր: Բարոյապես մաքրազերծվելու լավագույն ժամանակն է` ապաշխարության, ազատագրվելու պատրանքներից, կեղծիքից, գոռոզությունից ու եսամոլության դրսևորումներից:
  • Ամուսնության կամ այլ ընկերության համար ամենանբարենպաստ օրերից է:

Լուսնային 19-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Վտանգավոր օր է: Պետք չէ ճանապարհ դուրս գալ: Խուսափեք հարբած մարդկանցից: Լավ է տանը մնալ:
  • Հիվանդությունները վտանգավոր չեն: Երազներն իրականանում են առաջիկայում: Նորածինները ոչ չար են, ոչ էլ խորամանկ:

Լուսինը Այծեղջյուր համաստեղությունում է՝ 4°59'։

  • Լուսնի անցումը Այծեղջյուրի նշանի երկայնքով պարգևատրում է զգացմունքներով: Մի կողմից Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս զգացմունքներն արտահանել:
  • Հատկապես այս օրերին կարող ենք սառը և անզգացմունքային թվալ, քանի որ նախընտրելի է թաքցնել հույզերը:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է մայիսի 8-ին՝ 23:31-ից և կավարտվի մայիսի 10-ին՝ 00:34-ին։
Լուսնի մարումը՝ 08։21։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 262.1°, բարձրությունը = -36.6°։
Լուսնի տեսանելիությունը՝ 84%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 370.468 կմ, երեկ՝ 372.152 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 1.684 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 19 օրական ժամական 47 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ 19 մայիս, 19:53։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ 4 հունիս, 07:42։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: