Օրահուշակ. հունվարի 20


Հինգշաբթի, հունվարի 20։ Տարվա 20-րդ օրն է, 3-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 345 օր:

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը:

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Արաց (հունվարի 8 - փետրվարի 6), օրվա անունը՝ Արագած։ շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։


Հունվարի 20-ին արևային 11-րդ օրն է։

  • 11-րդ արևային օրը կապված է արեգակի հետ։ Օրը լուսավոր է և ուրախ։ Դա ջերմության, լույսի, երեխաների ամենաերջանիկ օրն է, երբ մաքրազերծվում են չարի սերմերից։ Ճանաչողության և աշխարհի հայտնագործման ժամանակն է։ Օրը կապված է գրագիտության, ընթերցանության, ուսմունքի հետ։
  • Այս օրը խորհուրդ է տրվում ամեն ինչ անել թեթև, արագ, հյուրեր ընդունելու համար տունը կարգի բերել։ Ցանկալի չէ սկսել ծոմապահություն, աղտոտել օդը, օրինակ՝ ծխելը: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաներին։
  • Լավ նախանշան է ցանկացած անակնկալ, առավոտից արևոտ եղանակը, ընկնող թուղթը, թռչող թռչունը։ Եթե առավոտ տանից դուրս գալով տեսնեք խաղացող երեխաների՝ դա առաջիկա հարստության նշան է։ Տուն ներ մտած թռչունը, եթե անգամ այն թղթե ծիտիկ է՝ հաճելի անակնկալ է սպասվում: Կորուստ է համարվում կողպեքի փչանալը, կոտրված ապակին, փչացած ճարմանդը: Սնունդ. լավ է շատ ուտել, բայց ոչ քաղցր և ոչ մսեղեն։ Կարելի է գարեջուր խմել։ Ուժի հաղորդակ է երկկողմանի փայտե սանրը: Օրվա գույները վառ են՝ ոսկեգույն, դեղին փայլով: Օրվա թվերը՝ 34, 79:

Արևածագ՝ 8:20, արևամուտ՝ 18:05: Ճիշտ կեսօրը՝ 13։12։ Օրվա տևողությունը՝ 9:45 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։

Հունվարի 20-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 18-րդ օրն է։

  • Անբարենպաստ օր է անսպասելի խնդիրների ծագման առումով, որոնց լուծումները պահանջում են առավելագույն զգուշություն և զսպվածություն:

Լուսնային 18-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաջող է: Երազներն իրականանում են:
  • Նորածինները աշխատասեր և հարուստ են:

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 26°50'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հունվարի 19-ին՝ 19:23-ից և կավարտվի հունվարի 20-ին՝ 20:27-ին։
Լուսնի մարումը՝ 10։05։ Լուսնի ծագումը՝ 20:27։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 313.1°, բարձրությունը = -18.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 95 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  394.496 կմ, երեկ՝ 397.491 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.995 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 17 օրական 13 ժամական 26 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ երեքշաբթի՝ փետրվարի 1-ին՝ 09:46։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ փետրվարի 16-ին՝ 20:57։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:




avatar