Օրահուշակ. հունվարի 3


Երկուշաբթի, հունվարի 3։ Տարվա 3-րդ օրն է, 2-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 362 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում:

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Քաղոց (դեկտեմբերի 9 - հունվարի 7), օրվա անունը՝ Արամ։ շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Հունվարի 3-ին արևային 24-րդ օրն է։

  • 24-րդ արևային օրը հակացուցված է կնոջ հետ սիրով զբաղվելը: Համարվում է, որ այդ օրը նրա ընկերքը կարող է ապականվել և փոխանցվել պտղին: Այսօր պետք է չբարկանալ և առճակատման չգնալ։ Ազատ ժամանակ պետք է նստել հանգիստ մի տեղ և զբաղվել ընթերցանությամբ, մաքրել տունը, վերանորոգել որևէ բան։
  • Օրը բարեհաճ է շինանյութերի մշակման ոլորտի մարդկանց համար։ Պետք է ընտրել կարմիրի և սևի համադրությամբ հագուստ: Պետք է խուսափել մոխրագույն, շագանակագույն, կապույտ և մանուշակագույն հագուստից: Ապաքինման համար բարենպաստ օր է։
  • Սննդում պետք է օգտագործել կաթնաթթվային մթերքներ, տարեկանի հաց, թխվածքաբլիթներ: Օրվա ծիսական ուտեստ է համարվում աղի կաթնաշոռը կամ բրինզան (ոչխարի պանիր)՝ համեմված ընկույզով։
  • Փոքր իրերի, դրամական միջոցների ու թանկարժեք իրերի կորուստ կամ վնասվելը չար աչքի, հոգևոր պաշտպանության թուլացման նախանշաններ են: Փողոցում սուլելու ցանկությունը նախանշում է, որ հոգին բացասական ազդեցություններից ազատվլուն է ձգտում: Հաջողակ թվերն են՝ 24, 79, 86:

Արևածագ՝ 8:24, արևամուտ՝ 17:48: Ճիշտ կեսօրը՝ 13։06։ Օրվա տևողությունը՝ 9:24 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։

Հունվարի 3-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 2-րդ օրն է։

  • Օրը լավ է ֆիզիկական վարժությունների, ծոմապահության կամ դիետա սկսելու համար: Ցանկացած նախձեռնություն այս օրը ստանում է էներգիայի լրացուցիչ լիցքեր:
  • Պետք է ուշադրություն դարձնել այնպիսի բացասական հատկությունների վրա, ինչպիսիք են զայրույթը և քամահարությունը, քանի որ դրանց հաղթահարումը կօգնի իրականացնել նոր նախաձեռնությունները:

Լուսնային 2-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է և ցամաքային, և ջրային ճանապարհորդությունների, երեխա սաղմնավորելու, շինարարության և վարուցանքի համար։ Գողացողներն այդ օրը կբռնվեն։
  • Հիվանդությունները կարճատև են։ Երազները ոչինչ չեն նշանակում։ Նորածիններն արագ են մեծանում։

Լուսինը Այծեղջյուր համաստեղությունում է՝ 20°47'։

  • Լուսնի անցումը Այծեղջյուրի նշանի երկայնքով պարգևատրում է զգացմունքներով: Մի կողմից Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս զգացմունքներն արտահանել:
  • Հատկապես այս օրերին կարող ենք սառը և անզգացմունքային թվալ, քանի որ նախընտրելի է թաքցնել հույզերը:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է՝ Գերլուսին։
Լուսնային օրն սկսվել է հունվարի 3-ին՝ 09:13-ից և կավարտվի հունվարի 4-ին՝ 10:06-ին։
Լուսնի ծագումը՝ 09:13։ Լուսնի մարումը՝ 18։25։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 155.4°, բարձրությունը = 19.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 0 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 359.806 կմ, երեկ՝ 358.130 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 1.676 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝օրական 13 ժամական 26 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ երեքշաբթի՝ փետրվարի 1-ին՝ 09:46։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի՝ հունվարի 18-ին՝ 03:49։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: