Օրահուշակ. նոյեմբերի 26


Շաբաթ. 26 նոյեմբերի։ Տարվա 330-րդ օրն է, 47-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 35 օր:

  • Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:
  • Շաբաթ կազմած ապագայի ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերը ավելի հաճախ հաջողվում են:
  • Գործնական հանդիպումները պետք չէ հետաձգել կիրակի: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Տրե (30 օր՝ 9 նոյեմբեր - 8 դեկտեմբեր)։ Օրանունը՝ Նպատ։ Շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։


Նոյեմբերի 26-ին արևային 11-րդ օրն է։

  • 11-րդ արևային օրը կապված է արեգակի հետ։ Օրը լուսավոր է և ուրախ։ Դա ջերմության, լույսի, երեխաների ամենաերջանիկ օրն է, երբ մաքրազերծվում են չարի սերմերից։ Ճանաչողության և աշխարհի հայտնագործման ժամանակն է։ Օրը կապված է գրագիտության, ընթերցանության, ուսմունքի հետ։
  • Այս օրը խորհուրդ է տրվում ամեն ինչ անել թեթև, արագ, հյուրեր ընդունելու համար տունը կարգի բերել։ Ցանկալի չէ սկսել ծոմապահություն, աղտոտել օդը, օրինակ՝ ծխելը: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաներին։
  • Լավ նախանշան է ցանկացած անակնկալ, առավոտից արևոտ եղանակը, ընկնող թուղթը, թռչող թռչունը։ Եթե առավոտ տանից դուրս գալով տեսնեք խաղացող երեխաների՝ դա առաջիկա հարստության նշան է։ Տուն ներ մտած թռչունը, եթե անգամ այն թղթե ծիտիկ է՝ հաճելի անակնկալ է սպասվում: Կորուստ է համարվում կողպեքի փչանալը, կոտրված ապակին, փչացած ճարմանդը: Սնունդ. լավ է շատ ուտել, բայց ոչ քաղցր և ոչ մսեղեն։ Կարելի է գարեջուր խմել։ Ուժի հաղորդակ է երկկողմանի փայտե սանրը: Օրվա գույները վառ են՝ ոսկեգույն, դեղին փայլով: Օրվա թվերը՝ 34, 79:

Արևածագ՝ 7:59, արևամուտ՝ 17:39։ Ճիշտ կեսօրը՝ 12։49։ Օրվա տևողությունը՝ 9:40 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Նոյեմբերի 26-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 4-րդ օրն է։

  • Օրը գործում են դիվանագիտական հակումները, հարմար պահ է ակտիվ շփումների և առևտրային գործառնությունների համար:
  • Որոշումներ կայացնելիս պետք է ձեռնպահ մնալ մակերեսային դատողություններից, քանի որ ավելանում է անհիմն ռիսկի միտումը:

Լուսնային 4-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է բոլոր նախաձեռնությունների և կորուստների փնտրելու համար։
  • Լավ երազները կատարվում են, իսկ վատերը՝ ոչ։ Նորածինները չարամիտ են։

Լուսինը Այծեղջյուր համաստեղությունում է՝ 6°35'։

  • Լուսնի անցումը Այծեղջյուրի նշանի երկայնքով պարգևատրում է զգացմունքներով: Մի կողմից Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս զգացմունքներն արտահանել:
  • Հատկապես այս օրերին կարող ենք սառը և անզգացմունքային թվալ, քանի որ նախընտրելի է թաքցնել հույզերը:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է նոյեմբերի 26-ին՝ 10:52-ից և կավարտվի նոյեմբերի 27-ին՝ 11:53-ին։ 
Լուսնի ծագումը՝ 10:52։ Լուսնի մարումը՝ 19։47։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 138.4°, բարձրությունը = 9.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 8%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 362.837 կմ, երեկ՝ 363.185 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 348 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝օրական ժամական րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ 23 դեկտեմբեր, 14:17։
Առաջիկա Լիալուսինը՝ հինգշաբթի ՝  8 դեկտեմբեր, 08:08։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: