Օրահուշակ. սեպտեմբերի 1


Հինգշաբթի. 1 սեպտեմբերի։ Տարվա 244-րդ օրն է, 35-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 121 օր:

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Նավասարդ (30 օր՝ օգոստոսի 11 - սեպտեմբերի 9)։ Օրանունը՝ Արեգ։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։


Սեպտեմբերի 1-ին արևային 15-րդ օրն է։

  • 15-րդ արևային օրը հայտնությունների, ունակությունների զարթոնքի և խարիզմայի դրսևորման ժամանակն է: Օրը կապված է մոր և կնոջ էներգիան ու բնազդները հաշվի առնելու հետ։
  • Խորհուրդ է տրվում մաքրվել, բուժվել, հավաքել դեղաբույսեր, լվանալ տունը։ Արժե վստահել կանանց ինտուիցիային. կանանց հետ վեճեր անախորժության նշան են։ Հնում սա համարվել է հարսանիքի, տուն ստեղծելու օր։
  • Դրական նախանշանները կապված են ջրի և էներգիայի հետ՝ անձրև, ծիածան, ամպրոպ, կայծակ։ Բացասական նախանշանները կապված են կրակի հետ, ինչպես նաև տանը ջրի բացակայությունը, ծարավը, թունավորումը:
  • Սննդակարգում խորհուրդ է տրվում գործածել մեղր, հյութեր, մրգեր: Ուժ ու եռանդ կհաղորդեն շղթան կամ պսակը: Օրվա դրական գույներն են արծաթափայլն ու նարնջագույնը, լավ չէ վառ կանաչը։

Արևածագ՝ 6:28, արևամուտ՝ 19:35։ Ճիշտ կեսօրը՝ 13։01։ Օրվա տևողությունը՝ 13:07 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Սեպտեմբերի 1-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 6-րդ օրն է։

  • Գործունեություն ծավալելու համապատասխան քայլերը հենց լուսնային 6-րդ օրը պետք է կատարել: Կարելի է դիտարկել գործընկերների իրական հնարավորությունները, գնահատել աշխատակիցների մասնագիտական կարողությունները:
  • Նպաստավոր օր է գիտական հետազոտությունների, տեղեկատվություն հավաքելու համար: Պետք չէ ստանձնել ուժերից վեր գործեր:

Լուսնային 6-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը շատ բաներով բարեհաճ է։ Ուսում սկսողները կհաջողեն։ Կորուստները գտնվում են։
  • Տկարները շուտով կառողջանան։ Երազները պետք է գաղտնի պահել։ Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Կարիճ  համաստեղությունում է՝ 8°13'։

  • Երբ Լուսինը Կարիճի համաստեղությունում է, նշանակում է առավել պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է: Մտավոր գործունեության, կենտրոնանալու ունակության ակտիվացումն ու ինքնաքննադատության բարձր մակարդակը հնարավորություն են տալիս տարբերել կարևորը երկրորդականից:
  • Կարելի է համարձակորեն նոր նախաձեռնություններ սկսել, քանի որ բիզնես ծրագրերն ու պարտավորություններն իրագործելի են:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է սեպտեմբերի 1-ին՝ 11:30-ից և կավարտվի սեպտեմբերի 2-ին՝ 12:41-ին։
Լուսնի ծագումը՝ 11:30։ Լուսնի մարումը՝ 22։09։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 112.6°, բարձրությունը = 5.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 25 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  380.647 կմ, երեկ՝ 384.205 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.558 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝օրական 23 ժամական 43 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ սեպտեմբերիի 26-ին՝ 01:54։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ սեպտեմբերի 10-ին՝ 13:59։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: