Օրահուշակ. սեպտեմբերի 16


Ուրբաթ. 16 սեպտեմբերի։ Տարվա 259-րդ օրն է, 37-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 106 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Գոռ (30 օր՝ սեպտեմբերի 10 - հոկտեմբերի 9)։ Օրանունը՝ Մանի։ Շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։


Սեպտեմբերի 16-ին արևային 30-րդ օրն է։

  • Սա շնորհի, անվերջ փայլատակման, ժամանակի հաղթահարման օր է։ Արևային ամսվա վերջին օրը խորհուրդ է տրվում ամփոփել արդյունքները, մաքրազերծ մտքերը, օրը նվիրել ուսմանն ու ուսուցչին: Ցանկալի է ամեն ինչ անել մանրազննին կոկիկ։ Սա լուրջ ընտրությունների ժամանակն է։
  • Օրվա համար նպաստավոր է կրակը: Լավ է այցելել եկեղեցի, հիշել հանգուցյալներին, աղոթել, մտածել (կրակի մոտ, հայելու առաջ): Խորհուրդ չի տրվում ավելորդ խոսակցությունները, ակտիվ գործունեությունը, մաքրությամբ զբաղվելը, լվացք անելը և այլն: Լավ նախանշանները կապված են ռիթմերի, ժամացույցի թիկ-թակի, զանգի ղողանջելու հետ։ Լավ է ծիածանի, կամրջի տակով անցնելը, լույս, կայծակ, արևածագ տեսնելը, ակնեղեն գտնելը, կոճակ կորցնելն ու հագուստի պատռվելը։ Լավ է ժամացույց և հայելի ձեռք բերելը, բայց ոչ կոտրելը։ Վատ նաշանշաններն են մռայլ օրը, խավարը, զարդերից դուրս ընկած քարը, կոտրված ժամացույցը կամ սպասքը:
  • Սնունդ. 30-րդ օրը պետք է ուտել սառը սնունդ՝ կաթ, կաթնաթթվային մթերքներ, հաց: Շատ լավ է պաս պահելը։
  • Գույն. սպիտակ գույնի օրն է, ուստի ներդաշնակ են բոլոր գույները, բացի սևից: Նախընտրելի են ոսկեգույն, բծավոր, փայլուն և զարդանախշ։ Քարերից բարենպաստ է ոսկե ավենտուրինը, վարդագույն տուրմալինը։ Թվեր. օրվա հետ կապված են բոլոր հոբելյանական ամսաթվերը, որոնք ավարտվում են հինգով ' 15, 25, 35-ով և այլն: Իսկ 40, 85-ը օրվա առեղծվածային թվերն են:

Արևածագ՝ 6:43, արևամուտ՝ 19:10։ Ճիշտ կեսօրը՝ 12։56։ Օրվա տևողությունը՝ 12:27 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։

Սեպտեմբերի 16-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 20-րդ օրն է։

  • Օրը կատարյալ է հոգևոր մաքրման համար: Կարմայական հատուցման օր է:
  • Ցանկալի է առանձնանալ, քանի որ շրջապատում լինելը հղի է կոնֆլիկտային իրավիճակներով:

Լուսնային 20-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Նպաստավոր է բոլոր նախաձեռնությունների համար։
  • Հիվանդությունները շարունակական են։ Երազներն անվստահելի են։ Նորածինները չարակամ են։

Լուսինը Երկվորյակներ համաստեղությունում է՝  5°58'։

  • Արագ և եռուն գործերի ժամանակն է: Մտավոր գործունեության ակտիվացումը բարենպաստ ազդեցություն է ունենում այն ​​հարցերին, որոնք պահանջում են անհապաղ որոշումներ կայացնել։
  • Կարելի է զբաղվել ցանկացած ֆինանսական գործարքով, այդ թվում և արժեթղթերի հետ (հատկապես կարճաժամկետ):
  • Կարելի է խաղալ արժույթի փոխանակման վրա:
  • Բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության կամ դրանց համար տեղեկատվություն հավաքելու համար:
  • Մեկ օրից ավել ժամանակ պահանջող նախագծերը նպատակահարմար է հետաձգվել ավելի բարենպաստ ժամանակահատված:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է սեպտեմբերի 15-ին՝ 21:52-ից և կավարտվի սեպտեմբերի 16-ին՝ 22:26-ին։
Լուսնի մարումը՝ 13։03։ Լուսնի ծագումը՝ 22:26։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 291.6°, բարձրությունը = 10.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 65 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 397.785 կմ, երեկ՝ 393.375 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 4.410 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 19 օրական 23 ժամական 43 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ սեպտեմբերիի 26-ին՝ 01:54։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ հոկտեմբերի 10-ին՝ 00:55։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: