Օրվա հոբելյարները. դեկտեմբերի 8


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1978 - Իեն Սոմերհոլդեր, ամերիկացի դերասան
1955 - Լևոն Խեչոյան, հայ արձակագիր (մ․ 2014)
1953 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Քիմ Բեսինջերը:

  • «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների դափնեկիր «Լոս Անջելիսի գաղտնիքները» («L.A. Confidential») ֆիլմում երկրորդական պլանի կանացի դերակատարման համար։
  • 1983 թվականին Բեսինջերը նկարահանվել է «Երբեք մի ասա «երբեք»» («Never Say Never Again») ֆիլմում՝ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի շարքից։ Դրանից հետո նա հայտնվում է «Տղամարդը, որ սիրում էր կնոջը» («The Man Who Loved Women»), «Նադին» («Nadine»), «Կույր ժամադրություն» («Blind Date») կատակերգություններում։ Մեծ հաջողություն է ունենում նրա մասնակցությամբ էրոտիկ «Ինն ու կես շաբաթ» («Nine 1/2 Weeks») ֆիլմը։

1943 - Ջիմ Մորիսոն, ամերիկացի երգիչ, պոետ, երգերի հեղինակ, դերասան

  • The Doors ռոք խմբի մենակատարն է և 1960-ականների ամենահայտնի փոփ/ռոք կերպարներից մեկը:
  • Արդեն շատ երիտասարդ տարիքում Ջիմը կարդացել և ուսումնասիրել է Ֆրիդրիխ Նիցշեի, Զիգմունդ Ֆրոյդի, Արթյուր Ռեմբոի, Ջեք Քերուակի և Ուիլյամ Բլեյքի աշխատությունները և բանաստեղծությունները, որոնց մտքերը և որոշ արտահայտություններ նա ներառել է նաև իր ստեղծագործությունների մեջ:
  • «Rolling Stone» ամսագիրը նրան ներառել է բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների ցանկում 47-րդ տեղում: Իսկ «Classic Rock» ամսագիրը 50 լավագույն ռոք երգիչների շարքում նրան հատկացրել է 22-րդ հորիզոնականը: Մորիսոնը համարվում է ռոք երաժշտության պատմության մեջ ամենախարիզմատիկ կերպարներից մեկը:
  • Մորիսոնը իր անսանձ, վայրի և անկառավարելի բնավորության շնորհիվ դարձել է 20-րդ դարի հանրաճանաչ մշակույթի ամենախռովարար և ճանաչված կերպարներից մեկը։
  • Հեղինակել է բազմաթիվ ստեղծագործություններ, և դրանցից ամենահայտնիներն են «The End», «Not to Touch the Earth», «People Are Strange», «Peace Frog», «Five to One», «L.A. Woman», «Break On Through (To the Other Side)» և «The Crystal Ship» երգերը։
  • Մահացել է 27 տարեկանում:

1930 - Մաքսիմիլիան Շելլ, ավստրիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր (մ. 2014)
1922 - Լյուսյեն Ֆրոյդ, գերմանական և հրեական ծագումով բրիտանացի նկարիչ, Զիգմունդ Ֆրոյդի թոռը (մ. 2011)
1919 - Հրաչյա Հովհաննիսյան, հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ
1723 - Փոլ Անրի Հոլբախ, ֆրանսիացի մատերիալիստ, աթեիստ, համարվում է գիտական աթեիզմի հիմնադիրը (մ. 1789)
1496 - Ամիրդովլաթ Ամասիացի, հայ բնագետ-բժիշկ, գիտնական, մատենագիր

  • Ամիրդովլաթ Ամասիացին ամենանշանավոր հայ բժիշկն է և ամենաբեղմնավոր ու հեղինակավոր մատենագիրը, որ ընդար­ձակ երկեր է թողել հայերեն լեզվով բժշկության բոլոր ճյուղերում։ 
  • Երբ ճեղքվում է մազը և անժամանակ սպիտակում մազն ու մորուքը
  • Զաքարիայի որդին ասում է, թե սրա պատ­ճառն այն է, որ մարմնում ավելացել է չորությու­նը, կամ շատ է կերել աղի կերակուր՝ ապուխտ, չորացրած ձուկ և սրանց նման այլ աղի բաներ։
  • Մազը երկճյուղվում է խոշորությունից։ Դեղն այն է, որ պետք է լվանալ պորայի (ոսկեսինձ, Crysocolle borax) ջրով, որպեսզի մազը լինի բարակ ու փափուկ։
  • Ամեն դեպքում պետք է կիրառել հետևյալ բուժումը, չոր կերակուր ուտելուց հետո պետք է գլուխն օծել մանուշակի յուղով ու լվանալ տաք ջրով, օգտակար է նաև ջրի ու ձեթի խառնուրդը։ Լավն այն է, որ մարմինդ հանգիստ պահես, սնվես լավագույն կերակուրներով, խմես գինի ու շուտ-շուտ մտնես բաղնիք, գլուխդ օծելով մանուշակի յուղով, նունուֆարի և ճակնդեղի հյութով։
  • Աահակն (բժիշկ է.- խմբ.) ասում է, թե երբ սկսի մազը նոսրանալ, առ ծովի փրփուր ու բարձ­վենիկի մոխիր, ձիթապտղի ձեթ, որը հին լինի, շաղախիր և օծիր, շատ է օգտակար։ Եվ առհասա­րակ ամեն բան, որ մարմինը տաքացնում է, կարելի է օգտագործել. եթե դափնու տերևը տրորես քացախով և դրանով օծես մազերդ, դրանք կդառ­նան պայծառ ու գեղեցիկ։ Իսկ եթե իրար խառնես յուղն ու մոմը և դրանով օծես մշտապես, սա շատ կօգնի, որ մազ աճի։ Անպայման խիստ օգտակար է լատանի ձեթով մշտապես օծելը։
  • Ինչպես ասում է Գեղիանոսը, սև մազ բուսնելու պատճառը տաք ու փափուկ գոլորշիներից է, որը բնությունն ինքն է կաշուց հանել տալիս, և երբ սա թուլանում է, մազն սպիտակում է ու բարակում։
  • Սրա առաջն առնելու համար անհրաժեշտ է, որ մարդը զգույշ մնա բոլոր հով ու գեջ կերակուրնե­րից, ինչպիսիք են կաթն ու մածունը, ձուկը, պախ­րայի միսը և որ սրանց նման են։ Սպիտակելուն ամենաշատն օգնում է գինի խմելը։
  • Լավ է ամեն օր սոված փորին հինգ գրամ պղպեղ ուտելը։ Պետք չէ շուտ-շուտ լողանալ, շատ մերձավորություն անել։

մ.թ.ա. 65 - Հորացիուս, հին հռոմեացի նշանավոր գրող (մ. մ.թ.ա. 8)