Օրվա հոբելյարները. հունիսի 19


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1983 - Մարկ Սելբի, անգլիացի սնուկերիստ
1978 - Զոի Սալդանա, ամերիկացի դերասանուհի

  • Նկարահանվել է «Ավատար», «Բառեր», «Գիշերվա օրենքը» ֆիլմերում։

1962 - Պոլա Աբդուլ, ամերիկացի երգչուհի, պարուհի, պրոդյուսեր, պարուսույց, դերասանուհի
1948 - Նիք Դրեյք, բրիտանացի երաժիշտ, երգերի հեղինակ
1945 - Ռադովան Կարաջիչ, սերբ քաղաքական գործիչ, առաջին նախագահ Սերբական հանրապետության, բանաստեղծ և հոգեբույժ
1945 - Նատալյա Սելեզնյովա, ռուս դերասանուհի

  • Նկարահանվել է «Իվան Վասիլյեվիչը փոխում է մասնագիտությունը», «Չի կարող պատահել», «Հարսնացուների քաղաքը» ֆիլմերում։

1917 - Ջոշուա Նքոմո, ազգային-ազատագրական շարժման գործիչ
1623 - Բլեզ Պասկալ, ֆրանսիացի գիտնական - մաթեմատիկոս և ֆիզիկոս (վ.1662)

ՀԱՅԵՐ

1982 - Նարեկ Բայանդուրյան, դերասան
1953 - Քեն Դավթյան (ծնվ. Լոս Անջելես), կինոդերասան
1947 - Երվանդ Երզնկյան (ծնվ. Երևան), կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի իսկական անդամ

  • Հարյուրից ավելի երգերի, համերգների, սիմֆոնիկ պոեմների, քառյակների հեղինակ է։ «Մուսա լեռ» սիմֆոնիկ պոեմի և բազմաթիվ կամերային և էստրադային ստեղծագործությունների հեղինակ է:

1936 - Ռուդոլֆ Մուրադյան (ծնվ. Երևան), ֆիզիկոս-տեսաբան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1970), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
1876 - Խաչատուր Արարատյան (ծնվ. Նալչիկ, Ռուսաստան, մ. 1937), հրետանու գեներալ-մայոր (1919), Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Էջմիածնի մարտերի մասնակից (1918), Հայաստանի Հանրապետության զինվորական նախարար (1919-1920թթ. Մարտ)

  • Ծնվել է ռուսական բանակի փոխգնդապետ Գերասիմ Արարատովի ազնվական ընտանիքում։
  • Խորհրդային իշխանության օրոք Արարատովի անունն արգելվել է։
  • 1937-ի սեպտեմբերի 2-ին ձերբակալվել է նացիոնալիզմի մեղադրանքով և գեներալներ Մովսես Սիլիկովի և Դմիտրի Միրիմանովի հետ գնդակահարվել Ավանի ձորում։Արդարացվել ղէ հետմահու։