Օրվա հոբելյարները. հունվարի 10


ԾՆՎԵԼ ԵՆ

1955 - Խորեն Հովհաննիսյան, հանրաճանաչ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ
1945 - Սըր Ռոդ Սթյուարթ, բրիտանացի ռոք երգիչ և երգերի հեղինակ
1938 - Դոնալդ Կնուտ, ամերիկացի գիտնական, համակարգչային գիտությունների նշանավոր մասնագետ
1928 - Անդրեյ Ամատունի, հայ ֆիզիկոս-տեսաբան
1871 - Նիկողայոս Ադոնց, հայ պատմաբան, բանասեր
1846 - Սերովբե Տերվիշյան, հայ լեզվաբան, հնդեվրոպաբան
1283 - Օշին Ա (վ. 1320), Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր (1308-1320)։

  • Օշին Ա-ն Հեթում Բ–ի եղբայրն է։ Հաջորդել է Լևոն Դ–ին։ Ազգային ուժերի պահանջով Օշին Ա առժամանակ դադարեցրել է կրոնական վեճերը, զբաղվել երկրի սահմանների ամրապնդմամբ ու շինարարական աշխատանքներով։
  • Մուսուլմանական պետությունների նոր սպառնալիքի և Հովհաննես XXII պապի ճնշման ներքո՝ Օշին Ա և լատինամետ կաթողիկոս Կոնստանդին Գ Կեսարացին Ադանայի ժողովում ընդունել են կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշում։ Սակայն ժողովրդի դիմադրությամբ չի իրագործվել այդ որոշումը։
  • Օշին Ա -ի արևմտամոլ վարքագիծը սրել է պառակտումները երկրում, թուլացրել կենտրոնական իշխանությունը։ 1318 թվականին Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժել են Կիլիկիա։
  • Հայկական զորքերը՝ Կոռիկոսի տեր Օշինի հրամատարությամբ, թշնամուն դուրս են մղել զգալի կորուստների գնով։ Հանկարծամահ եղած Օշին Ա–ին հաջորդել է նրա մանկահասակ որդի Լևոն Ե։