Օրվա հոբելյարները. հունվարի 20


ԾՆՎԵԼ ԵՆ

1952 - Իրինա Ալեգրովա, ռուս բեմային երգչուհի
1920 - Ֆեդերիկո Ֆելինի, իտալացի ռեժիսոր և սցենարիստ։ Համաշխարհային կինոյի ամենանշանավոր կինոգործիչներից 

  • Հինգ անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի։ Նրա պատվին է կոչվել Ռիմինիի օդանավակայանը։
  • Երբ Հռոմ մտան խորհրդային զորքերը, Ֆելինին իր ընկերոջ հետ փոքրիկ կրպակում զբաղվում էր հաղթանակողների զավեշտների առևտրով։ Մի անգամ նրանց մոտ մտավ Ռոբերտո Ռոսելինին։ Նա պատրաստվում էր կարճամետրաժ ֆիլմ նկարահանել հռոմեացի քահանայի՝ դոն Մորոզինիի մասին, որը գնդակահարվել էր գերմանացիների կողմից։ Ֆելինին ընդարձակեց թեման և Սերջո Ամիդեիի ու Ռոբերտո Ռոսելինիի հետ գրեց «Հռոմը բաց քաղաք է» (Rome, Open City) ֆիլմի սցենարը։ Այն մեծ հաջողություն ունեցավ։ Ֆիլմը հիմք դրեց նեոռեալիզմին։ Ֆեդերիկոն դարձավ հանրահայտ սցենարիստ։ Նա գրեց ևս մի քանի սցենարներ, որոնցից է Ռոբերտո Ռոսելինիի «Փայզա» (Paisan) ֆիլմի սցենարը։ Նաև Ֆելինին 1948 թ. նկարահանվեց Ռոբերտո Ռոսելինիի «Սեր» (L'amore) կինոնկարում։ 1950 թ. Ֆելինին Ալբերտո Լատուադայի հետ բեմադրում է իր առաջին ֆիլմը՝ «Վարյետեի լույսերը» (Variety Lights)։ 1952 թ. գրեց նոր ֆիլմի՝ «Սպիտակ շեյխ» (The White Sheik) սցենարը, որի ռեժիսորը պետք է լիներ Անտոնիոնին, բայց վերջինս հրաժարվեց նկարահանել այդ սցենարով։ Այդ պատճառով Ֆելինին ֆիլմն ինքը նկարահանեց։ Այս ֆիլմը հաջողություն չունեցավ, բայց հաջորդ երկուսը՝ «Մամայի բալիկները» (I Vitelloni) և «Սերը քաղաքում» (Love in the City), հասարակության և քննադատների կողմից ավելի ջերմ ընդունվեցին։ «I Vitelloni» ֆիլմը Վենետիկի կինոփառատոնի ժամանակ 1953 թ. ստացավ «Արծաթե առյուծ» մրցանակը։ 1993 թ. հոկտեմբերի 31-ին Ֆեդերիկո Ֆելինին մահացավ Հռոմում։

1946 - Դեյվիդ Լինչ, ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր։
1919 - Սիլվա Կապուտիկյան, հայ գրող ու բանաստեղծուհի (մ. 2006)
1775 - Անդրե Մարի Ամպեր, ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս (մ. 1836)