Օրվա հոբելյարները. հունվարի 6


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Իրինա Շեյք, ռուս սուպերմոդել
1955 - Ռոուեն Ատկինսոնը՝ հայտնի Միստր Բին բեմական կեղծանվամբ, անգլիացի ճանաչված դերասան 
1946 - Սիդ Բարեթ, անգլիացի նշանավոր երգիչ, պոետ, կիթառահար և նկարիչ, Pink Floyd խմբի հիմնադիր 

  • Սիդ Բարրեթը 1965 թվականին միացավ Ուոթերսի, Մեյսոնի և Ռայթի խմբին, որը հետագայում դաձավ "Pink Floyd": Սիդն գրեց նրանց երգերի մեծ մասը՝ դառնալով գլխավոր վոկալիստ և կիթառահար: Խումբը տարբեր անուններ էր օգտագործում՝ "The Abdabs", "The Screaming Abdabs", "Sigma 6" : Երբ վերջնական ընտրվել էր "The Tea Set" ("The T-Set") անունը, համերգներից մեկի ժամանակ տղաները հանդիպեցին նույնանուն խմբի և հիասթափված սկսեցին որոնել մեկ այլ՝ օրիգինալ անուն: Սիդը խմբին տվեց "The Pink Floyd Sound" անունը, որը հետագայում դարձավ "Pink Floyd" ՝մենեջերների խորհրդով: Անունը վերցված է երկու բլյուզ երաժիշտների ՝ Փինք Անդերսոնի և Ֆլոյդ Քոնսիլի անուններից, ում ձայնագրությունները լսում և գնահատում էր Սիդը:

1938 - Ադրիանո Չելենտանո, երգիչ, երգահան, դերասան, կատակերգու, ռեժիսոր և հեռուստահաղորդավար 

  • Բեմում քայլելու ձևի պատճառով Իտալիայում նրան անվանում են «Molleggiato» (հայ․՝ Զսպանակների վրա)։
  • Չելենտանոն իտալական երաժշտության պատմության ամենահաջողակ ու ազդեցիկ կատարողներից է։ Իր ողջ կարիերայի ընթացքում նա թողարկել է 41 ալբոմ 150 միլիոն ընդհանուր քանակով, ինչպես նաև նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Անսանձի սանձահարումը» (1980), «Բլեֆ» (1976), «Խելահեղ սիրահարվածը» (1981) և «Բինգո Բոնգո» (1982) ֆիլմերը:
  • Երկու անգամ արժանացել է «Դավիդ դի Դոնատելոյի» մրցանակի «Բլեֆ» (1976) և «Թավշյա ձեռքեր» (1980) ֆիլմերում տղամարդու լավագույն դերակատարման համար: 1989 թ. Չելենտանոյին շնորհվել է Միլան քաղաքի բարձրագույն պարգևը՝ Ambrogino d’oro (հայ․՝ Ոսկե ամբրոսիս)։ 2007 թ. գլխավորել է «100 ամենավառ կինոաստղերի» ցանկը, որ կազմել էր Time Out ամսագիրը:
  • Ադրիանո Չելենտանոյի պատվին է կոչվել № 6697 աստերոիդը, որ հայտնաբերվել է 1987 թ, ապրիլի 24-ին:
  • Նրա կինն է հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Կլաուդիա Մորին: Նրանք ունեն երեք երեխա՝ Ռոզիտան, Ջիակոմոն և Ռոզալինդա Չելենտանոն: Վերջինս հայտնի է իր Սատանայի դերով Մել Գիբսոնի Քրիստոսի չարչարանքները ֆիլմում։
  • Ներկայումս երգիչը կնոջ՝ Կլաուդիա Մորիի հետ ապրում է Գալբյատեում՝ սեփական առանձնատանը՝ շարունակելով ակտիվ ստեղծագործական կյանքը։
  • Ադրիանո Չելենտանոն 2005 թ.-ից բուսակեր է և հանդես է գալիս որպես կենդանիների իրավունքների պաշտպան:

1822 - Հենրիխ Շլիման, գերմանացի գործարար և հնագետ
1412 - Ժաննա դ'Արկ, Ֆրանսիայի ազգային հերոսուհի

ՀԱՅԵՐ

1912 - Արբուն Տայան, հայ թարգմանիչ, բանասեր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944-ից
1896 - Հավասի (Արմենակ Մարկոսյան), գուսան
1888 - Վահրամ Փափազյան, նշանավոր դերասան, գրող