Օրվա հոբելյարները. հունվարի 8


ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Հրայր Սիմոնյան, հայ շախմատիստ, գրոսմայստեր
1983 - Կիմ Ջոնգ Ուն, Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդ, ներկայիս նախագահ
1965 - Ռիչարդ Կիրակոսյան, հայ քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ
1947 - Դեյվիդ Բոուի, բրիտանացի ռոք երգիչ, երգերի հեղինակ, դերասան և երաժշտական պրոդյուսեր, նկարիչ և հնչյունային ռեժիսոր (վ. 2016)
1942 - Սթիվեն Հոքինգ, անգլիացի ֆիզիկոս-տեսաբան և տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության Կենտրոնի հիմանդիր և ղեկավար, գիտության հանրայնացնող

  • Սթիվեն Հոքինգի կարծիքով՝ մարդկության գոյությունը մինչև 2600 թվականը կվերանա, եթե մինչ այդ բնակության համար պիտանի նոր մոլորակ չգտնի:  Ըստ նրա՝ Երկիրը մոտ 600 տարի անց վերածվելու է «հրե գնդի»։
  • Գիտնականի խոսքով՝ մարդկությանն անհրաժեշտ է մտածել նոր մոլորակ գտնելու մասին, որը չի լինի արեգակնային համակարգում: Նա առաջարկում է կենտրոնանալ մոտակա՝ Կենտավրոս համաստեղության Ալֆա աստղի վրա: Այն մեր մոլորակից 4,37 լուսային տարի հեռավորության վրա է:
  • Ինչպես նշել է գիտնականը, հաջողության դեպքում, արդեն 21-րդ դարի երկրորդ կեսերին հնարավոր կլինի տեսնել բնակության համար պիտանի մոլորակից ստացված լուսանկարները:
  • Հոքինգի ուսուցիչներից մեկը բրիտանացի մաթեմատիկոս, հայկական ծագումով գրող Տիգրան Թահտան է: Ըստ Հոքինգի, հենց Տիգրան Թահտան է հետաքրքրություն առաջացրել գիտության նկատմամբ, և նրա շնորհիվ է Հոքինգը դարձել Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր՝ ղեկավարելով այն բաժինը, որը ժամանակին զբաղեցնում էր Իսահակ Նյուտոնը:

1939 - Կարոլինա Հերերա, վենեսուելացի-ամերիկացի դիզայներ 

  • Նրա զգեստները կրել են առաջին տիկիններ Ժակլին Օնասսիսը, Միշել Օբաման և այլք։ Նյու Յորք Թայմսը նրա զգեստները նկարագրում է «էլեգանտ և աշխարհիկ, առանց անհեթեթությունների»։

1935 - Ծնվել է ռոք-ն-ռոլի արքան՝ Էլվիս Փրեսլին։

  • 20-րդ դարի երգիչների շարքում ամենափայլուն ու անկրկնելի մի կերպար էր: Նրան անվանում էին ռոքնռոլի արքա կամ պարզապես՝ արքա: Նա ծնվել է 1935 թ.-ի հունվարի 8-ին ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի Տյուպելո քաղաքում՝ աղքատ, սակայն աստվածավախ ու բարեպաշտ ծնողների ընտանիքում:
  • Նրա երկվորյակ եղբայրը մահացած էր ծնվել, և Էլվիսին վիճակված էր միայնակ սկսել իր կյանքի ուղին, որի ընթացքում նա հասավ փառքի ամենաբարձր գագաթներին: Երգիչն իր առաջնթացն սկսել է եկեղեցական երգչախմբում, իսկ 10 տարեկանում տոնավաճառում ժողովրդական երգեր կատարելու համար մրցանակ է ստացել:
  • Իր կարճատև կյանքի ընթացքում Էլվիս Փրեսլին հասցրել է նվաճել ավելին, քան իր ժամանակի որևէ այլ արտիստ: Նրա հմայիչ ձայնն ու արտիստիկ արտաքինը մեկընդմիշտ առավելություն են հաստատել բեմում: Տասնյակ ալբոմներ ու հարյուրավոր սինգլներ թողարկելուց բացի, ռոքնռոլի արքան գրավել էր նաև էկրանը: Էլվիս Փրեսլին նկարահանվել է 30-ից ավել ֆիլմում՝ դառնալով սպասված հերոս:
  • Իր կերպարով առաջ է մղել բազում հեռուստանախագծեր: Էլվիս Փրեսլին այն բացառիկ երգիչներից է, ով Գրեմմի մրցանակի է ներկայացվել 14 անգամ՝ 3 դեպքում ճանաչվելով հաղթող: Էլվիս Փրեսլիի կյանքն ընդհատվել է 1977թ.-ի գոստոսսի 16-ին:

1931 - Սերգեյ Մատինյան, հայ խորհրդային ֆիզիկոս
1926 - Գեղամ Սևան, հայ գրող, գրականագետ (վ. 1991)
1918 - Հովհաննես Զարդարյան, հայ նկարիչ (վ. 1992)

1902 - Կարլ Ռոջերս, ամերիկացի հոգեբան, հումանիստական հոգեբանության հիմնադիրներից
1886 - Օլգա Գուլազյան, ժողովրդական դերասանուհի (վ. 1970)
1824 - Ուիլկի Քոլինզ, անգլիացի գրող (վ. 1889)
1819 - Արշակ Տեր-Ղուկասյան, հայազգի ռուսական զորավար, գեներալ-լեյտենանտ, գեներալ-համհարզ, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս (վ. 1881)