Այսօր ծնվել են. 31 օգոստոս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1976 - Ռոկե Ժունիոր, բրազիլացի ֆուտբոլիստ, պաշտպան, աշխարհի չեմպիոն (2002)
1975 - Իգոր Բոգոմազով, ռուս երգիչ, «Отпетые мошенники» խմբի նախկին անդամ
1971 - Քրիս Թաքեր, ամերիկացի կատակերգակ դերասան և պրոդյուսեր

  • Հանդիսատեսին հայտնի է «Փողերը որոշում են ամեն ինչ», «Պիկ ժամ», «Պիկ ժամ 2», «Պիկ ժամ 3» և «Հինգերորդ տարրը» ֆիլմերից։

1963 - Ռեբ Բիչ, ամերիկացի ռոք կիթառահար, "Winger", "Whitesnake" խմբերի մասնակից
1956 - Մասասի Տասիրոն, Ճապոնացի կատակերգու, հեռուստահաղորդավար և երգիչ
1949 - Ռիչարդ Գիր, ամերիկացի դերասան, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր
1948 - Ռուդոլֆ Շենկեր, գերմանական "Scorpions" ռոք խմբի կիթառահար
1945 - Վան Մորիսոն, իռլանդացի ռոք-վոկալիստ և մուլտիինստրումենտալիստ
1945 - Իցհակ Պեռլման, իսրայելցի և ամերիկացի ջութակահար, դիրիժոր, մանկավարժ
1934 - Ռեյմընդ Բաքլընդ (մ. 2017), անգլիական և ամերիկացի գրող, օկուլտիստ
1928 - Խայմե Սին (մ. 2005), կարդինալ, Ֆիլիպինների կաթոլիկ համայնքի ղեկավար, որը կարևոր դեր է խաղացել Ֆ. Մարկոսի իշխանության անկման ժամանակ
1921 - Վյաչեսլավ Կովտունենկո (մ. 1995), խորհրդային և ռուսական կոնստրուկտոր, «Վեներա», «Ֆոբոս», «Վեգա» տիեզերական ապարատների ստեղծող
1913 - Էլեն Լևիտտ (մ. 2009), ամերիկացի լուսանկարիչ, սցենարիստ, Բեմադրող օպերատոր
1897 - Ֆրեդերիկ Մարչ (մ. 1975), ամերիկացի դերասան, երկու «Օսկարի», «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր
1887 - Ֆրիդրիխ Ադոլֆ Պանետ (մ. 1958), ավստրիական և գերմանական քիմիկոս, երկրաքիմիական
1879 - Յոսիխոտո (մ. 1926), Ճապոնիայի 123-րդ կայսրը (1912-1926)
1870 - Մարիա Մոնտեսորի (մ. 1952), իտալացի մանկավարժ, Իտալիայում առաջին կին բժիշկը
1821 - Հերման Գելմհոլց (մ. 1894), գերմանացի ֆիզիկոս, ֆիզիոլոգ և հոգեբան
1811 - Թեոֆիլ Գոթիե (մ. 1872), ֆրանսիացի գրող և քննադատ
1734 - Գաետանո Գանդոլֆի (մ. 1802), իտալացի նկարիչ, Բոլոնիայի գեղանկարչության դպրոցի ներկայացուցիչ
1663 - Ամոնտոնի Գիլյոմ (մ. 1705), ֆրանսիացի մեխանիկ և ֆիզիկոս, Փարիզի ԱՆ անդամ
12 - Կալիգուլա (Գայ Հուլիոս Գերմանիկ, սպանվել է 41-ում), հռոմեական կայսրը (37-41)

ՀԱՅԵՐ

1972 - Մհեր Արշակյան, հրապարակախոս
1960 - Բակո Սահակյան, Արցախի նախկին նախագահ 
1960 - Վալերի Բալայան, վավերագրական կինոյի ռեժիսոր և սցենարիստ, ՌԴ կինեմատոգրաֆիստների միության անդամ
1950 - Ռոբերտ Սահակյանց, խորհրդային և հայ ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկացիոն ֆիլմերի նկարիչ: Արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ
1948 - Մոնա-Մարիաննա Մարիկյան, ֆիզիոլոգ, գրող, հասարակական գործիչ
1948 - Սերգեյ Ենիկոլոպով, հոգեբան: Կլինիկական հոգեբանության բաժնի ղեկավար Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի հոգեկան առողջության գիտական կենտրոն
1944 - Ալեքսանդր Ղազարյան, փիլիսոփայության դոկտոր, Մոսկվայի հոգևոր ակադեմիայի պրոֆեսոր
1940 - Հենրիկ Էդոյան, հայ բանաստեղծ, գրականագետ
1929 - Գեղունի Չիթչյան, կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական և հասարակական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր
1927 - Մարգարիտա Միքայելյան, կինո և թատերական ռեժիսոր
1921 - Մարիաննա Պուչինյան, ֆտիզիատր, բժշկական գիտությունների դոկտոր, լատվիական հայկական ընկերության հիմնադիրներից
1910 - Տիգրան Գորգիև, բժիշկ-համաճարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր: Շախմատիստ, շախմատի կոմպոզիցիայի միջազգային վարպետ

  • Գորգիևը ավելի քան 400 էտյուդների, 3 գրքերի և 101 հոդվածների հեղինակ է շախմատային կոմպոզիցիայի վերաբերյալ:

1908 - Վիլյամ Սարոյան (ծնվ. Ֆրեզնո, Կալիֆորնիա, ԱՄՆ, մ. 1981), ամերիկահայ գրող

  • Վիլյամ Սարոյանն ասել. «Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»:
  • Սարոյանն արժանացել է Պուլիտցերյան մրցանակի (1940)՝ լավագույն դրամայի («Ձեր կյանքի լավագույն տարիները») համար, որից հրաժարվել է, ինչպես նաև «Օսկարի» (1944)՝ լավագույն գրական սկզբնաղբյուրի («Մարդկային կատակերգություն») համար։

1876 - Շուշանիկ Կուրղինյան, բանաստեղծուհի
1827 - Արտեմի Ուզբաշև (Արտեմի Յուզբաշյան), գեներալ-մայոր, ազնվական, հնագույն հայկական տոհմի ներկայացուցիչ
1812 - Խաչիկ Մովսես, Սինգապուրում անգլիական Straits Times-ի հիմնադիրներից
1810 - Յանուարի Նևերովը, լուսավորիչ-դեմոկրատ, հասարակական գործիչ

  • Նևերովը Ստանկևիչի և Գրանովսկու մտերիմ ընկերն էր, սերտ հարաբերությունների և նամակագրության մեջ էր բազմաթիվ գրողների և գիտնականների հետ (Ի. Ս.Տուրգենև, Վ. Վ. Գրիգորև, բարոն Ն. Ա. Կորֆ և այլն):