Այսօր ծնվել են. 9 փետրվար


1992 - Feduk, ռուս երգիչ
1987 - Մագդալենա Նոյներ, գերմանացի բիաթլոնիստ, կրկնակի օլիմպիական չեմպիոն
1981 - Թոմ Հիդելսթոն, բրիտանացի դերասան
1979 - Իրինա Սլուցկայա, ռուս գեղասահորդ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի 7-ակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (2002)
1959 - Վլադիմիր Բասով, սովետական դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
1943 - Ջո Պեշի, ամերիկացի դերասան, երգիչ
1940 - Ջոն Մաքսվել Քութզե, անգլալեզու գրող Հարավային Աֆրիկայից, քննադատ, լեզվաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր (2003)
1928 - Ֆրենկ Ֆրազետա (մ. 2010), ամերիկացի գեղարվեստական ֆանտաստիկայի նկարիչ, նկարազարդող, մուլտիպլիկատոր, կոմիքսների հեղինակ
1910 - Ժակ Մոնո (մ. 1976), ֆրանսիացի կենսաքիմիկոս և մանրէաբան, ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան դափնեկիր (1965)
1895 - Մաքս Վալե (մ. 1930), ավստրիացի հրթիռային ինժեներ, միջմոլորակային թռիչքների գաղափարի քարոզիչ
1887 - Վասիլի Չապաև (մ. 1919), ռուս ռազմական առաջնորդ, Կարմիր բանակի զինվոր, քաղաքացիական պատերազմի հերոս
1885 - Ալբան Բերգ (մ. 1935), ավստրիացի կոմպոզիտոր, երաժշտության մեջ էքսպրեսիոնիզմի նշանավոր ներկայացուցիչներից 
1865 - Էրիխ ֆոն Դրիգալսկին (մ. 1949), գերմանացի երկրաֆիզիկոս և բևեռախույզ
1846 - Վիլհելմ Մայբախ (մ. 1929), գերմանացի ինժեներ, առաջին մոտոցիկլետի (Գոթլիբ Դայմլերի հետ միասին), ինչպես նաև Mercedes ապրանքանիշի առաջին մեքենայի ստեղծողը

  • Վիլհելմ Մայնբախի ստեղծած պատմության մեջ առաջիններից մեկը համարվող բենզինային շարժիչով մեքենան։ 1900-1901 թթ։

1773 - Ուիլյամ Հենրի Հարիսոն (մ. 1841), ամերիկացի քաղաքական գործիչ, Միացյալ Նահանգների 9-րդ նախագահ (1841 թ. մարտի 4-ից ապրիլի 4-ը)