Պատմության այս օրը. դեկտեմբերի 31


ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

  • Տարեմուտ

ԱՄԱՆՈՐՅԱ ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ - Թղ­թի կտո­րին գրեք ձեր բո­լոր գաղտ­նի ցան­կու­թյուն­նե­րը և ամա­նոր­յա սե­ղա­նի շուրջ նս­տե­լով՝ թուղ­թը դրեք կողք­ներդ: Երբ գա­վաթ­նե­րը շամ­պայն լց­ված կլի­նի և կհն­չի ժա­մա­ցույ­ցի 12 զար­կե­րը, վա­ռեք այդ թուղ­թը և մո­խի­րը ձեր գա­վա­թի մեջ լց­նե­լով արագ խմեք: Այդ ամե­նը պետք է հասց­նեք անել մինչև ժա­մա­ցույ­ցի վեր­ջին զար­կի մա­րե­լը, իսկ եթե գեթ մի րո­պե ուշ­ա­ցաք, ցան­կու­թյունն այս տա­րի չի իրա­կա­նա­նա:
Ամա­նոր­յա խն­ջույ­քից հե­տո ըն­կե­րախմ­բով գուշ­ա­կու­թյուն­ներ արեք, թե այս տա­րի ինչ­պի­սին է լի­նե­լու ձեր ֆի­նան­սա­կան վի­ճա­կը:
Դեռ ման­կուց է բո­լո­րիս հայտ­նի, որ Նոր տար­վա ցան­կու­թյուն­ներն իրա­կա­նա­նում են: Նույ­նը կա­րե­լի է ասել և գուշ­ա­կու­թյուն­նե­րի մա­սին։
Հա­ջո­ղու­թյուն ձեր գոր­ծե­րին:

ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1999 - Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը հրաժարական տվեց։ Վլադիմիր Պուտինը դարձավ ՌԴ նախագահ։

1994 - Առաջին Չեչենական պատերազմը. ռուսական զորքերը սկսում են հարձակումը Գրոզնու վրա:

1990 - Գարրի Կասպարովը դառ­նում է շախ­մա­տի աշ­խար­հի չեմ­պի­ոն` տիտ­ղո­սը խլե­լով Անա­տո­լի Կար­պո­վից:

1970 - Լենինգրադ. թռիչքի մեկնարկին ջախջախվում է «Աէ­րո­ֆ­լոտի» ԻԼ-18Վ ինքնաթիռը: Բոլոր 93 ուղևորները զոհվում են: Ինքնաթիռն ուղևորվում էր Երևան: 

1968 - Աշխարհում առաջին գեր­ձայ­նա­յին մար­դա­տար Տու-144 ինք­նա­թի­ռի առա­ջին թռիչ­քը: 

1695 - Բրիտանիայում մտցվում է պատուհանային հարկ: Արդ­յուն­քում` շատ պատուհաններ պարզապես պատվում են աղ­յուսաշարով:

1869 - Հայտնաբերվել են Արտեմիսի տաճարի ավերակները։

ԾՆՎԵԼ ԵՆ

1948 - դիսկոյի թագուհի Դոննա Սամրը։
1937 -
վաստակավոր ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանը։
1937 -
անգլիացի դերասան Էնթնի Հոփկինսը։
1890 -
կիոյի, թատրոնի հայ ժողովրդական դերասան Գրիգորի Ամիրբեկյանը։ 
1869 -
ֆրանսիացի գեղանկարիչ Անրի Մատիսը։