Պատմության այս օրը. դեկտեմբերի 9


2005 - Լոնդոնում ավարտվեցին հռչակավոր «Ռուտմաստեր» երկ­հարկանի ավտոբուսների շահագործումը։

1996 - Թողարկվեց «Օպերա» դիտարկիչի առաջին տարբերակը:

1992 - Արքայազն Չարլզն ու Դիաննան հայտարարում են իրենց բա­ժանման մասին:

1991 - Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (2014 թ.)):

1968 - Ամերիկացի գիտնական գյուտարար Դուգլաս Էնգելբարտը առաջին անգամ ցուցադրեց իր ստեղծած համակարգչային մկնիկը:

1953 - «Ջեներալ էլեկթրիքս» ընկերությունը հայտարարեց բոլոր կոմունիստ աշխատակիցներին աշխատանքից ազատելու մասին։

1948 - ՄԱԿ-ի գլխավոր ժողովը որոշում ընդունեց ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատիժներ սահմանելու, ինչպես նաև այն մասին, որ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի։

Կոնվենցիայով պայմանավորվող կողմերը, հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան իր 1946թ. դեկտեմբերի 11-ի 96 (1) բանաձևում հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ ցեղասպանությունը հանցագործություն է և հակասում է Միավորված ազգերի կազմակերպության ոգուն ու նպատակներին, և որ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է այն, ընդունելով, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը, և համոզված լինելով, որ մարդկությունը այդ նողկալի արհավիրքից ազատելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն, սույնով համաձայնում են ներքոհիշյալի շուրջ:

1942 - Լենինգրադում առաջին ան­գամ բե­մադր­վում է Արամ Խա­չատր­յա­նի «Գա­յա­նե» բա­լե­տը:

1934 - Ծնվել է կինոյի ու թատրոնի բրիտանացի դերասանուհի Ջուդի Դենչը:

«Օսկարի» (1999) և «Ոսկե գլոբուսի» (1998, 2001) դեփնեկիր է, BAFTA-ի բազմակի դափնեկիր, Պատվո փառքի շքանշանակիր (2005), Դամա-Կոմանդոր (1988)։

Լեդի Դենչին համաշխարհային ճանաչում են բերել Ջեյմս Բոնդի շարքից «Ոսկե աչքը» և «Սիրահարված Շեքսպիրը», որտեղ նա խաղացել է Եղիսաբեթ I թագուհու դերը։

1918 - Հայ-վրացական զինված ընդհարում, որը տևեց մինչև դեկտեմբերի 31-ը։

1916 - Ծնվել է ամերիկացի դերասան Քըրք Դուգլասը:

Հոլիվուդյան կենդանի լեգենդներից մեկն է։ Ճանաչված դերասան Մայքլ Դուգլասի հայրն է։

Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 17-րդ տեղում, 1996 թվականին նա ստացել է Օսկար մրցանակ կինեմատոգրաֆում ունեցած բացառիկ նվաճումների համար:

Դուգլասի համար առաջին աստղային դերը 1949 թվականի «Չեմպիոն» ֆիլմն էր, որտեղ նա խաղում էր բռնցքամարտիկ Միջ Քելլի դերը, որին հաջորդեցին «Չարերը և գեղեցիկները», «Կյանքի ծարավ» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում էր հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգին, «Վիկինգները», ապա Կուբրիկի «Փառքի արահետներ» և վերջապես իր թերևս ամենաստղային ֆիլմը՝ «Սպարտակը», որից հետո նա հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ Այդ ֆիլմի համար նա հանդես եկավ նաև որպես պրոդյուսեր և ֆիլմի բյուջեն ավելացրեց մոտ 12 միլիոն ԱՄՆ դոլարով՝ ֆիլմը այդպիսով դարձնելով այդ ժամանակների ամենաթանկ նախագծերից մեկը:

1884 - Լևանտ Ռիչարսոնը պատենտավորում է ան­վա­վոր չմուշկները:

1842 - Անգլիայում թողարկվում է ամանորյա առաջին բացիկը:




avatar