Աղքատության 13 սովորույթները


Աղքատությունն ամենևին չի վերաբերում փողին։ Աղքատությունը մտածելակերպ է, հոգեբանություն և մի շարք սովորություններ, որոնք էլ հանգեցնում են հարստության բացակայությանը: Պրակտիկ հոգեբանական ուսումնասիրության հիման վրա է կազմված աղքատության 13 սովորույթները։

  1. Աղքատները մշտապես մեղադրում են ուրիշներին։ Նման մարդիկ միշտ և ամեն ինչում մեղադրում են մեկ ուրիշին, և ոչ թե իրենց: Ցածր աշխատավարձի մեղավորը ղեկավարն է։ Երկրի առաջնորդն է մեղավոր է, որ չկա նորմալ աշխատանք, բնակարան, որ ամեն ինչ վատ է։ Նման մարդը երբեք պատասխանատվություն չի վերցնում իր արարքների համար։
  2. Աղքատները ժամանակ են ձգձգում։ Նրանք մշտապես սպասում են հարմար պահի, հարմար առիթի, որը հաճախ չի գալիս: Ժամանակն անցնում է, և երբ աղքատը սպասում ու մտորում է, մյուսները պարզապես գործում են:
  3. Աղքատներն ապահովագրված են գործում։ Նման մարդիկ ամեն ինչ մանրազննին կշռադատում են, քննարկում և վճռական քայլերի չեն դիմում։ Նրանք գերադասում են կայուն փոքր աշխատավարձը, քան ռիսկ պարունակող քայլը։
  4. Աղքատները սովորում են անվճար։ Նրանք հաճախում են անվճար դասընթացների կամ վարպետության դասերի. այդպես նրանք ստանում են ոչ արժեքավոր գիտելիքներ, որոնք հաճախ պարզապես ոչ տեղ պիտանի չեն: Հիշեք՝ ամեն ինչի համար պետք է վճարել։ Վճարովի դասընթացներում իսկապես ստանում են արժեքավոր գիտելիքներ:
  5. Աղքատները չեն վճարում ուրիշների աշխատանքի դիմաց։ Նման մարդիկ փորձում են ամեն ինչ ստանալ անվճար, օրինակ՝ ներբեռնել ֆիլմեր, և ոչ թե գնել։ Նման արարքը մաքուր գողություն է, իսկ գողերը միշտ աղքատ են։
  6. Աղքատներն իրենց խղճում են։ Դրա վրա նրանք բավական ժամանակ են ծախսում. պատրաստ են ժամերով պատմել իրենց դժբախտ մանկության, անհաջող ղեկավարի, անշնորհակալ ընկերների մասին։ Ժամանակը փող է, և նրանք վատնում են դա նվնվոցների վրա։
  7. Աղքատները տրտնջում են և բողոքում։ Նման մարդիկ բաց չեն թողնում բողոքելու առիթը։ Եթե նման մարդիկ հարուստ լինեն, ապա կկորցնեն նվնվալու և բողոքելու առիթը, և չեն ցանկանում հրաժարվել այդ սովորությունից:
  8. Աղքատներին մտահոգում է շրջապատի կարծիքը։ Նրանք մեծ ուշադրություն են դարձնում, թե ինչպես է իրենց ընկալում շրջապատը, մշտապես փորձում են իրենց մասին «լավ» տպավորություն թողնել, այն դեպքում, երբ հարուստների համար միևնույն է ուրիշների կարծիքը՝ նրանց ավելի շատ մտահոգում է անձնական կյանքը։
  9. Աղքատներն անիմաստ ծախսեր են կատարում։ Նման մարդիկ չեն պլանավորում իրենց բյուջեն և չեն վերահսկում ծախսերը։ Նրանք գնումներ կատարում են իմպուլսիվ։ Հարուստ մարդիկ խնամքով պլանավորում են իրենց գնումները և հետևում ծախսերին։
  10. Աղքատները զբաղվում են իրավիճակային շահույթով՝ «փող կպցնելով»։ Նրանք ցանկանում են վաստակել արագ և առանց որևէ ջանքի։ Նրանք չեն մտածում վաղվա մասին։ Այսօր վաստակել են, մեկ ամիս կըարող են հանգիստ լինել։ Իսկ ինչ կլինի վաղը կամ մեկ տարի անց, ոչինչ ասել չեն կարող։
  11. Աղքատները զբաղվում են իրենց դուր չեկած գործով։ Նման մարդիկ կատարում են մի աշխատանքի, որն իրանց դուր չի գալիս, և, որպես հետևանք, կարիերայի աճ տեղի չի ունենում։ Նման աշխատողն առանձնապես հաճույքով չի կատարում իր գործը, ընդհակառակը, մշտապես դժգոհոմ է, արդարացումներ և սխալներ փնտրում:
  12. Աղքատներն անիմաստ են ծախսում իրենց ժամանակը։ Նրանք այն սպանում են հեռուստացույց դիտելով, ֆիլմեր նայելով, սոցիալական ցանցերում «լռվելով»։ Այսպես նրանք ոչ զարգանում են, ոչ էլ վաստակում։
  13. Աղքատներն ապրում են ուրիշների կյանքով։ Նման մարդիկ հետևում են հայտնի և հաջողակ մարդկանց կյանքին, երազում են հայտնվել նրանց տեղում և չեն զբաղվում իրենց կյանքով: Դա նման է զուգահեռ աշխարհում ապրելուն։