Ուրբաթ, ապրիլի 16


Ուրբաթ, ապրիլի 16։ Տարվա 106-րդ օրն է, 15-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 259 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Ահեկան (ապրիլի 8 - մայիսի 7)օրվա անունը՝ Մանի, շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։


Ապրիլի 16-ին արևային 2-րդ օրն է։ 

  • 2-րդ արևային օրը համարվում է գիտելիքի, շփման, ճանապարհորդության օր: Դա գաղափար ձեռք բերելու, մտքերը մաքրելու, գիտակցելու և ըմբռնման օրն է ։
  • Խորհուրդ է տրվում ազատվել ավելորդ ծանոթություններից և կապերից։ Լավ է, եթե կարողանանք տարբերակել բարին ու չարը։ Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ է ձեռք բերել նոր հագուստ, քանի որ հինը նորով փոխելու օր է։
  • Օրվա լավ նախանշաններ են քամին, տերևները, հեռու տեղից հյուրերը, բարի կապերի վերականգնումը: Շատ լավ է լսել ձեր անունը ամբոխում, բայց վատ է, եթե մեզ այլ անունով դիմելը: Անբարենպաստ նախանշանները կապված են կրակի, մետաղի հետ։
  • Սնունդ. Լավ է ցամաք կերեկուրը։ Անցանկալի է ալկոհոլը։ Ուժի հաղորդակներն են գավազանը որպես արդարության և փրկության նշան: Օրվա գույնը՝ դեղին, կանաչ-կապտավուն, կապույտ: Օրվա քարը՝ կատվաչք: Օրվա թվերը են՝ 17 (Ջրհոս թիվը), 31, 48: Լավ է նրանց հանդիպել հեռախոսի, մեքենայի, տան և այլն համարների տեսեքով։
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 2-րդ արևային օրը՝ Պետրարկա, Գալիլեո Գալիլեյ, Լյուդվիգ վան Բեթհովեն, Նիկոլայ Կոպեռնիկոս, Մուսոլինի, Սիդնեյ Ռոմ, Խոսեպ Գվարդիոլա: Հայեր՝ Սայաթ-Նովա, Վրթանես Փափազյան, Հովհաննես Թումանյան, Աշոտ Սաթյան, Թովմաս Պողոսյան։

Արևածագ՝ 6:23, արևամուտ՝ 19:40: Ճիշտ կեսօրը՝ 13։01։ Օրվա տևողությունը՝ 13:17 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Ապրիլի 16-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 6-րդ օրն է։

  • Գործունեություն ծավալելու համապատասխան քայլերը հենց լուսնային 6-րդ օրը պետք է կատարել: Կարելի է դիտարկել գործընկերների իրական հնարավորությունները, գնահատել աշխատակիցների մասնագիտական կարողությունները:
  • Նպաստավոր օր է գիտական հետազոտությունների, տեղեկատվություն հավաքելու համար: Պետք չէ ստանձնել ուժերից վեր գործեր:

Լուսնային 6-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը շատ բաներով բարեհաճ է։ Ուսում սկսողները կհաջողեն։ Կորուստները գտնվում են։ 
  • Տկարները շուտով կառողջանան։ Երազները պետք է գաղտնի պահել։ Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Երկվորյակներ համաստեղությունում է՝ 12°28'։

  • Արագ և եռուն գործերի ժամանակն է: Մտավոր գործունեության ակտիվացումը բարենպաստ ազդեցություն է ունենում այն ​​հարցերին, որոնք պահանջում են անհապաղ որոշումներ կայացնել։
  • Կարելի է զբաղվել ցանկացած ֆինանսական գործարքով, այդ թվում և արժեթղթերի հետ (հատկապես կարճաժամկետ):
  • Կարելի է խաղալ արժույթի փոխանակման վրա:
  • Բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության կամ դրանց համար տեղեկատվություն հավաքելու համար:
  • Մեկ օրից ավել ժամանակ պահանջող նախագծերը նպատակահարմար է հետաձգվել ավելի բարենպաստ ժամանակահատված:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է՝ Միկրո Լուսին։
Լուսնային օրն սկսվել է ապրիլի 16-ին՝ 08:41-ից և կավարտվի ապրիլի 17-ին՝ 09:19-ին։
Լուսնի ծագումը՝ 08:41։ Լուսնի մարումը՝ 23:57։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 89.4°, բարձրությունը = 35.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 15 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 404.971 կմ, երեկ՝ 405.933 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 962 կիլոմետր։

Առաջին փուլ է։ Լուսին՝ 4 օրական 15 ժամական 29 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ երեքշաբթի՝ մայիսի 11-ին՝ 22։59։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ ապրիլի 27-ին՝ 07։31։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: