Այսօր ծնվել են. 11 փետրվար


2001 - Әdіlet Dalabay, ղազախական գործարար, աշխարհի ամենաերիտասարդ դոլարային միլիարդատերը
1988 - Ջուն Ջուն, ճապոնացի և չինացի երգչուհի, Ճապոնական "Morning Musume" փոփ խմբի անդամ
1985 - Սառա Բաթլեր, ամերիկացի կինոդերասանուհի
1981 - Քելլի Ռոուլանդ, ամերիկյան R&B երգչուհի, դերասանուհի, երգերի հեղինակ
1977 - Մայք Շինոդա, վոկալիստ, կիթառահար, ստեղնաշարահար, MC և "Linkin Park" և "Fort Minor" խմբերի հիմնադիրներից 
1973 - Վարգ Վիկեռնես, երաժիշտ, Նորվեգական "Burzum" բլեք մետալ խմբի միակ անդամը
1973 - Քրեյգ Ջոնս, ամերիկացի երաժիշտ, Slipknot խմբի անդամ
1969 - Ջենիֆեր Էնիսթըն, ամերիկացի դերասանուհի 

  • Հայտնի է «Ընկերները» սերիալից

1962 - Շերիլ Քրոու, ամերիկացի երգչուհի, Գրեմմիի 9-ակի մրցանակակիր
1960 - Ռիչարդ Մաստրաքիո, NASA-ի ամերիկացի ինժեներ և տիեզերագնաց
1941 - Սերջիո Մենդես, բրազիլացի դաշնակահար և կոմպոզիտոր
1935 - Ջին Վինսենթ (մ. 1971), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, ռոք-ն-ռոլի ռահվիրաներից 
1934 - Մերի Քվանտ, բրիտանացի դիզայներ և նորաձևության դիզայներ, մինի կիսաշրջազգեստի ստեղծողը
1926 - Լեսլի Նիլսեն (մ. 2010), ամերիկացի կատակերգական դերասան
1925 - Վիրջինիա Ջոնսոն (մ. 2013), ամերիկացի սեքսապաթոլոգ, հետազոտող
1917 - Ջուզեպպե Դե Սանտիս (մ. 1997), իտալացի կինոռեժիսոր և սցենարիստ, նեոռեալիզմի հիմնադիրներից մեկը 
1902 - Առնե Յակոբսեն (մ. 1971), դանիացի ճարտարապետ և դիզայներ
1902 - Լյուբով Օրլովա (մ. 1975), դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
1898 - Լեո Սիլարդ (մ. 1964), ամերիկացի ֆիզիկոս, առաջին միջուկային ռեակտորի ստեղծողներից 
1881 - Կառլո Կարրա (մ. 1966), իտալացի նկարիչ և գրաֆիկ, ֆուտուրիզմի ներկայացուցիչ 
1874 - Էլզա Բեսկով (մ. 1953), շվեդ մանկական գրող և գրքերի նկարազարդող 
1869 - Էլզա Լասկեր-Շյուլեր (մ. 1945), գերմանացի բանաստեղծուհի և գրող, էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ 
1847 - Թոմաս Էդիսոն (մ. 1931), ամերիկացի գյուտարար
1802 - Լիդիա Մարիա Չայլդ (մ. 1880), ամերիկացի գրող, կանանց և հնդիկների իրավունքների պաշտպան
1800 - Ուիլյամ Հենրի Ֆոքս Թալբոտ (մ. 1877), անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս, լուսանկարչության գյուտարարներից 
1313 - Ջովանի Բոկաչո, իտալացի գրող 

  • Լինելով իտալացի մեծ գրողներ Ալիգիերի Դանտեի և Ֆրանչեսկո Պետրարկայի գաղափարների ժառանգորդը՝ Բոկաչչոն շարունակել է զարգացնել իտալական ազգային գրականությունը՝ օգտագործելով Ֆլորենցիայի բարբառը: Նա գրել է նաև պատմաբանասիրական աշխատություններ («Դանտե Ալիգիերիի կյանքը», մոտ 1360 թ., հրատարակվել է 1477 թ-ին), կարդացել հրապարակային դասախոսություններ:  Բոկաչչոյի ստեղծագործության գլուխգործոցը «Դեկամերոն» (1350– 1353 թթ., հրատարակվել է 1471 թ-ին) ժողովածուն է, որի 100 նովելներն ունեն կառուցվածքային, թեմատիկ և գաղափարական կապ: Նրա հերոսների մեծ մասն իրական դեմքեր են, օրինակ՝ նկարիչ Ջոտտոն, բանաստեղծ Գվիդո Կավալկանտին, օրենսգետ Ֆորեզե դե Ռաբատտան և ուրիշներ: Գիրքն սկսվում է 1348 թ-ին Ֆլորենցիային պատուհասած ժանտախտի նկարագրությամբ: 7 երիտասարդ կին և 3 պատանի՝ բոլորն էլ մեծահարուստ ընտանիքներից, փախչում են քաղաքից և պատսպարվում Ֆլորենցիայի մերձակա ամառանոցներից մեկում: 10 օրվա ընթացքում (այստեղից էլ` գրքի անվանումը. հունարեն «դեկամերոն» նշանակում է տասնօրյակ) խմբի անդամները զվարճանում են, երգում, պարում, իսկ երեկոյան նրանցից մեկը պատմում է որևէ պատմություն: Նրանք սիրում են մարդկանց և հավատում, որ յուրաքանչյուր մարդ էլ ունի լավագույն հատկանիշներ: Նովելներում մեծ տեղ է տրված անհատի ազատագրմանը ավանդական, կեղծ բարեպաշտական կապանքներից: Բոկաչչոն կնոջը համարել է հիասքանչ էակ, իսկ սերը՝ բարձրագույն պարգև. նա համոզված էր, որ միայն իսկական սերն է մարդուն ոգևորում և նրա մեջ արթնացնում ամենանվիրական զգացումները: Բոկաչչոն ճշմարտացիորեն է բնութագրել իր հերոսներին և բացահայտել նրանց ներաշխարհը: