Այսօր ծնվել են. 14 սեպտեմբեր


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Ջեսիկա Բրաուն Ֆինդլեյ, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասանուհի
1989 - Ջիմի Բատլեր, ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
1989 - Լի Ջոնգ Սուկ, հարավկորեացի մոդել, դերասան
1988 - Մարտեն Ֆուրկադ, ֆրանսիացի բիաթլոնիստ, օլիմպիական հնգակի չեմպիոն
1983 - Էմի Ուայնհաուս (մ. 2011), բրիտանացի երգչուհի, երգերի հեղինակ
1981 - Էշլի Ռոբերթս, ամերիկացի երգչուհի, պարուհի, պարուսույց, դերասանուհի, հեռուստահաղորդավար
1981 - Միյավի (Տակամասա Իսիհարա), ճապոնացի հայտնի երգիչ, դասական և ռոք կիթառահար
1979 - Իվիցա Օլիչ, խորվաթ ֆուտբոլիստ, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր (2005)
1974 - Հիշամ էլ Հերրուժ, մարոկկացի թեթև ատլետ, վազորդ, կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի բազմակի չեմպիոն
1973 - Nas (Նասիր բին Օլու Դարա Ջոնս), ամերիկացի հիփ-հոփ կատարող, երաժշտական պրոդյուսեր, դերասան
1973 - Էնդրյու Լինքոլն, անգլիացի դերասան («Քայլող մեռյալները»)
1969 - Ֆրանչեսկո Անտոնիոլի, իտալացի ֆուտբոլիստ, դարբասապահ
1965 - Դմիտրի Մեդվեդև, ռուս քաղաքական գործիչ և պետական գործիչ, Ռուսաստանի Դաշնության 3-րդ նախագահ (2008-2012), ՌԴ կառավարության 10-րդ նախագահ (2012-2020)
1960 - Մելիսա Լեո, ամերիկացի կինոդերասանուհի, «Օսկար», «Ոսկե գլոբուս», «Էմմի» մրցանակների դափնեկիր
1959 - Մորտեն Հարքետ, Նորվեգական "A-ha" խմբի վոկալիստ
1950 - Փոլ Ֆրենսիս Կոսոֆ (մ. 1976), բրիտանացի կիթառահար, երգերի հեղինակ, "Free" ռոք խմբի անդամ
1947 - Սեմ Նիլ (Նայջել Ջոն Դերմոտ Նիլ), նորզելանդական ծագմամբ անգլիացի դերասան
1946 - Փիթեր Էգնյու, շոտլանդական "Nazareth" ռոք խմբի բաս-կիթառահար
1936 - Ֆերիդ Մուրադ, ալբանական ծագումով ամերիկացի բժիշկ-դեղաբան, ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1998)
1928 - Մատտի Լոուխիվուորի (մ. 1977), ֆինն երգիչ
1920 - Մարիո Բենեդետտի (մ. 2009), ուրուգվայցի լրագրող, իտալական ծագումով գրող և գրականագետ
1920 - Լոուրենս Ռոբերտ Կլեյն (մ. 2013), ամերիկացի տնտեսագետ, տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1980)
1914 - Պիետրո Ջերմի (մ. 1974), իտալացի կինոռեժիսոր («Հանուն օրենքի», «Հանուն հույսի», «Աուսնալուծություն իտալական ձևով» և այլն), սցենարիստ, պրոդյուսեր
1912 - Բարոն Էդուարդ ֆոն Ֆալց-Ֆեյն (մ. 2018), Լիխտենշտեյնի հասարակական գործիչ, բարերար
1910 - Ռոլֆ Լիբերման, շվեյցարացի կոմպոզիտոր
1902 - Նիկոլայ Կամով (մ. 1973), ուղղաթիռների խորհրդային կոնստրուկտոր (Ка սերիաի)
1901 - Անդրեյ Վլասով (մահապատժի է ենթարկվել 1946-ին), խորհրդային ռազմական հրամանատար, Մոսկվայի ճակատամարտի մասնակից, գերության մեջ՝ Երրորդ ռեյխի աշխատակից, Ռուսական ազատագրական բանակի ղեկավարը
1886 - Յան Մասարիկ (մ. 1948), չեխ դիվանագետ, դեսպան, արտաքին գործերի նախարար, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ վտարանդի կառավարության նախարար, Չեխոսլովակիայի առաջին նախագահ Տոմաշ Մասարիկի որդին
1879 - Մարգարեթ Սենգեր (մ. 1966), ամերիկացի ակտիվիստ, «Ծնունդների վերահսկողության ամերիկյան լիգայի» հիմնադիրը
1867 - Չարլզ Դանա Գիբսոն (մ. 1944), ամերիկացի նկարիչ և նկարազարդող, Գիբսոնի աղջիկների ֆենոմենի հեղինակ, որն իրենից ներկայացնում է կանանց գեղեցկության իդեալը XIX-XX դդ. սահմանագծին
1864 - Լորդ Ռոբերտ Սեսիլ, բրիտանացի իրավաբան, դիվանագետ և քաղաքական գործիչ
1864 - Բեատրիսա Էֆրուսի Դե Ռոտշիլդ (մ. 1934), Ռոտշիլդների դինաստիայի կոմսուհի, արվեստի կոլեկցիոներ
1847 - Պավել Յաբլոչկով (մ. 1894), ռուսական էլեկտրական ճարտարագետ, աղեղնավոր լամպի գյուտարարը
1769 - Բարոն Ալեքսանդր ֆոն Հումբոլդտ (մ. 1859), գերմանացի բնագետ և աշխարհագրագետ, բույսերի աշխարհագրության հիմնադիրը, գիտնական Վիլհելմ ֆոն Հումբոլդտի կրտսեր եղբայրը
1766 - Արման-Էմանուել դյու Պլեսի Ռիշելյե (մ. 1822), ֆրանսիացի և ռուս պետական գործիչ
1760 - Լուիջի Քերուբինի (մ. 1842), իտալացի կոմպոզիտոր, երաժշտական ուսուցիչ, երաժշտության տեսաբան
1618 - Պիտեր Լելի (Պիտեր վան դեր ֆաս, մ. 1680), հոլանդական ծագումով անգլիացի գեղանկարիչ
1486 - Հենրիխ Կորնելի Ագրիպպա Նետտեսգեյմսկի (մ. 1535), գերմանացի բժիշկ և փիլիսոփա, օկուլտիզմի ամենախոշոր տեսաբանը