Այսօր ծնվել են. 15 օգոստոս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Ջենիֆեր Լոուրենս, ամերիկացի դերասանուհի

  • Առաջին լուրջ դերը ստացել է «Բիլ Էնգվալի շոուում» (2007–2009), այնուհետև նկարահանվել է «Այրվող տափաստանը» (2008) և «Ձմեռային ոսկոր» (2010) ֆիլմերում, ընդ որում՝ վերջինի համար լավագույն դերասանուհու անվանակարգում առաջադրվել է Օսկարի, Ոսկե Գլոբուսի, Սեթըլայթի, անկախ ոգու և հեռուստադերասանների միության մրցանակի։ 
  • Լոուրենսի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է «Հույսի շողերի հավաքածուն» (2012) ֆիլմը, որի համար հաղթել է հեռուստադերասանների միության, Սեթըլայթի, անկախ ոգու, Ոսկե գլոբուս և Օսկար մրցանակ՝ լավագույն դերասանուհու անվանակարգում՝ դառնալով տվյալ անվանակարգի երկրորդ ամենաերիտասարդ դերասանուհին (22 տարեկան)։
  • Լոուրենսի մասնակցությամբ այլ հայտնի ֆիլմերից են նաև «Իքս-մարդիկ: Առաջին դաս», «Քաղցած խաղեր», «Խաբեություն ամերիկյան ձևով», «Սերենա», «Ջոյ», «Ուղևորները» և այլն։ 
  • Ջեննիֆերը համարվում է 2010-ականների սեքս սիմվոլներից մեկը։

1989 - Ջո Ջոնաս, ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և դերասան
1989 - Բելինդա Պերեգրին, իսպանա-մեքսիկացի դերասանուհի և երգչուհի
1972 - Բեն Աֆլեք, ամերիկացի դերասան, ռեժիսոր, փրոդյուսեր և դրամատուրգ

  • «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր է՝ «Հանճար Ուիլ Հասթինգսը» ֆիլմի սցենարի (Մեթ Դեյմոնի հետ համատեղ) և ««Արգո» գործողությունը» ֆիլմի (Ջորջ Քլունիի և Գրանտ Հեսլովի հետ համատեղ) համար։
  • Նկարահանվել է «Արմագեդոն», «Սիրահարված Շեքսպիրը», «Պեռլ Հարբոր», «Կորածը», «Գիշերվա օրենքը» և մի շարք այլ ֆիլմերում։

1970 - Էնթոնի Անդերսոն, ամերիկացի դերասան և գրող
1896 - Ֆաինա Ռանևսկայա, ԽՍՀՄ դերասանուհի

  • Եթե դու ունես մի մարդ, ում կարող ես պատմել երազներդ, ուրեմն՝ իրավունք չունես քեզ միայնակ համարելու:
  • Գիտե՞ք, թե ինչ է նշանակում` նկարահանվել ֆիլմում. պատկերացրեք, որ դուք լոգանք եք ընդունում, և հենց այդ պահին ձեր լոգարան էքսկուրսիա են բերում:
  • Միայնությունն այն է, երբ տանը հեռախոս կա, բայց զանգահարում է զարթուցիչը:
  • Եթե մարդը քեզ վատություն է արել, կոնֆետ տուր նրան, նա քեզ վատություն` դու նրան կոնֆետ... Ու այդպես շարունակ, մինչև այդ փուչ արարածի մոտ շաքարային դիաբետ զարգանա:
  • Իսկական տղամարդը նա է, ով հստակ հիշում է կնոջ ծննդյան օրը և երբեք չգիտի նրա տարիքը: Տղամարդը, ով չի հիշում կնոջ ծննդյան օրը, բայց հստակ գիտի նրա տարիքը` նրա ամուսինն է:
  • Երբեք չեմ հասկացել` մարդիկ ամաչում են աղքատությունից և չեն ամաչում հարստությունից:
  • Ես չեմ ընդունում «խաղալ» արտահայտությունը: Խաղալ կարելի է թղթախաղ, ձիասպորտ, շաշկի: Իսկ բեմում ապրե՛լ է պետք:
  • Նույնիսկ սիրամարգի ամենագեղեցիկ պոչի տակ թաքնված է ամենահասարակ հավի հետույք: Այնպես որ՝ քչացրեք պաթոսը, պարոնա՛յք:
  • Գեր կին չկա, կա փոքր հագուստ: 
  • Տաղանդը անինքնավստահությունն է և տանջալից դժգոհությունն ինքդ քեզանից ու քո թերություններից, ինչը ես երբեք չեմ նկատել միջակության մոտ:
  • Չորրորդ անգամ եմ դիտում այս ֆիլմը և պետք է ասեմ, որ դերասաններն այս անգամ անթերի էին խաղում: 
  • Կյանքն անցնում է ու չի խոնարհվում՝ նեղացած հարևանուհու պես:
  • Այն կենդանիներին, որոնցից քիչ է մնացել, ընդգրկել են Կարմիր գրքում, իսկ որոնք դեռ շատ են` Համեղ և առողջ սննդի մասին գրքում:
  • Երբ հիվանդը շատ է ուզում ապրել, բժիշկներն անզոր են: 
  • Ես վաղուց արդեն ոչինչ չեմ կարդում: Ու անընդհատ վերընթերցում եմ Պուշկինին, Պուշկինին, Պուշկինին... Նույնիսկ երազումս տեսա մի անգամ, որ նա ներս է մտնում և ասում. «Ոնց ես դու ինձ, պառա՛վ, զզվեցրել»:
  • Նկարահանվել վատ ֆիլմում՝ նույնն է, թե՝ թքել հավերժության մեջ: 
  • Զարմանալի է․ երբ 20 տարեկան էի, մտածում էի միայն սիրո մասին: Իսկ հիմա սիրում եմ միայն մտածել:
  • Կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում, որովհետև միշտ ուշանում են:
  • Բժշկությունն առաջընթաց է ապրում, բա իհա՜րկե... Ջահել ժամանակ բժշկի մոտ ամեն անգամ ստիպված էի հանվել, իսկ հիմա բավական է միայն լեզուս ցույց տամ:
  • Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի այն ծախսես դիետաների, ժլատ տղամարդկանց և վատ տրամադրության վրա:
  • Առողջությունը այն է, երբ ամեն օր ինչ-որ մի նոր տեղ է ցավում:
  • Իմ ծեր գլխում երկու, առավելագույնը՝ երեք միտք է մնացել, բայց երբեմն դրանք այնպիսի իրարանցում են առաջացնում, որ թվում է, թե հազարավոր են: 
  • Ընտանիքը փոխարինում է ամեն ինչին: Ուստի՝ մինչև այն կազմելը արժե մտածել․ ի՞նչն է քեզ համար առավել կարևոր՝ ամեն ի՞նչը, թե՞ ընտանիքը:
  • Երբ թոշակի անցնեմ, բացարձակապես ոչինչ չեմ անելու: Առաջին ամիսներին պարզապես կնստեմ ճոճաթոռին: Իսկ հետո՞: Հետո կսկսեմ ճոճվել:
  • Ուզում եք իմանալ, թե ո՞ր կանայք են առավել հավատարիմ՝ սևահերնե՞րը թե՞ շիկահերները: Միանշանա՛կ՝ ճերմակահերները:

1771 - Վալթեր Սքոթ, շոտլանդացի պատմավեպերի հեղինակ
1769 - Նապոլեոն Բոնապարտ, ֆրանսիացի զորավար, քաղաքական գործիչ
1432 - Լուիջի Պուլչի, իտալացի բանաստեղծ-հումանիստ