Պատմության հայկական օրը, օգոստոսի 15


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2014 - Կառավարության շենքի մոտ խաղաղ ցույցի ընթացքում Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչները Իրաքի հյուսիսային շրջաններում տեղի ունեցող իրադարձությունները որակեցին որպես եզդիների դեմ իրականացվող ցեղասպանություն և պահանջեցին, որպեսզի Հայաստանը ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում բարձրացնի այդ հարցը։

  • Հայաստանի իշխանությունը, անմասն մնալով սեփական քաղաքացիների բողոքին, բռնություն է կիրառել ցուցարարների նկատմամբ։
  • Եզդի համայնքի բողոքի միակ աջակիցը Հայ Ազգային Կոնգրեսն էր, որը Հայաստանի իշխանություններին պահանջ ներկայացրեց` գործուն քայլեր ձեռնարկելու Իրաքում եզդիների և քրդերի ցեղասպանությունը կանխելու և նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով անմիջապես, որպես ՄԱԿ անդամ պետություն, խնդիրը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ինչպես նաև եռանդուն ջանքեր գործադրել ՄԱԿ-ի և նրա Անվտանգության խորհրդի անդամ երկրների լայն աջակցությունն ապահովելու համար։

1992 - Ստեղծվեց Մահապարտների զորագունդը։ 

  • Պաշտպանության այն ժամանակվա նախարար Վազգեն Սարգսյանը հանդես եկավ ելույթով. «...Հարկավոր է և՛ս մի արթնացում, և՛ս մի հարված: Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից՝ փորձառուներից, որոնք գնալու են և կռվելու  ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու և ապրելու հավանականությունը 50/50 է: Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք և կարողացանք 500 հոգանոց Մահապարտների գումարտակ ստեղծել, ուրեմն դեռ կանք, մենք դեռ կռվելու և հաղթելու ենք...»։
  • Վազգեն Սարգսյանի կոչով հանրապետության բոլոր մարզերից հավաքված 500 մահապարտներ երդում տվեցին  և մեկնեցին ռազմաճակատ:Նրանց  թվում էին գիտնականներ, նկարիչներ, քահանա, պատգամավոր, աշխատավորներներ, ուսանողներ...: 
  • «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի խոսքով՝ մահապարտների զորագնդից զոհվել է 96-ը, ծանր վիրավորվել 108-ը:

1992 - Ստեղծվում է Արցախի պաշտպանության պետական կոմիտեն՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։

ԱՅՍՕՐ ​​​​​​ԾՆՎԵԼ ԵՆ

1944 - Սիլվի Վարդան, հայկական արմատներով ֆրանսիացի երգչուհի
1934 - Գեորգի Գարանյան (մ. 2010), ջազմեն, կոմպոզիտոր և սաքսոֆոնահար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ
1931 - Միքայել Թարիվերդիև, հայազգի խորհրդային կոմպոզիտոր
1926 - Սերգեյ Կարապետյան, տնտեսագետ, հրապարակախոս
1923 - Արթուր Այդինյան, հայ տենոր
1922 - Վահագն Դավթյան, բանաստեղծ (մ․ 1996)
1922 - Աբել Սիմոնյան, հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր
1920 - Մանուկ Բարիքյան, ջութակահար
1911 - Միքայել Մանուկյան, հայ խորհրդային մեխանիկ
1904 - Վեներա Հակոբյան, վրաստանցի հայ դերասանուհի
1878 - Սիամանթո, արևմտահայ բանաստեղծ (մ.1915)

Եվ մաքրաթև երազիս հետ մինակ էի, հովիտներուն մեջ հայրենի,
Քայլերս էին թէթև, ինչպես քայլերը խարտիշագեղ եղնիկին,
Եվ զվարթությամբ կը վազեի, կապույտեն և օրերեն բոլորովին գինով,
Աչքերս ոսկիով և հույսով` և աստվածներով լեցուն...
 
Եվ ահա բարեբեր Ամառն իր պտուղները զամբյուղ առ զամբյուղ,
Մեր պարտեզին ծառերեն դեպի հողը և դեպի զիս կ'ընծայեր,
Եվ ես լռությամբ` գեղուղեշ ուռիին ներդաշնակ հասակեն,
Երգերս ստեղծելու համար խորհրդավոր սրինգիս ճյուղը կը կտրեի...
 
Կ'երգեի... Ադամանդյա առվակն և թռչուններն հայրենագեղ,
Աստվածային աղբյուրներուն հստակահոս մեղեդիներն անդադրում,
Եվ առավոտյան զեփյուռը, քրոջական գորովներու այնչափ նման,
Այս բոլորն իմ երջանիկ երգերուս թոթովումին կը ձայնակցեին...
 
Այս գիշեր երազիս մեջ, ձեռքս առի զքեզ, ո՜վ քաղցրախոս Սրինգ,
Շրթունքներս զքեզ ճանչցան` ինչպես համբույր մը հին օրերու,
Բայց շունչս` հիշատակներու զարթնումեն, հանկարծորեն մեռավ,
Եվ երգիս տեղ` շիթ առ շիթ , շիթ առ շիթ, արցունքներս էին, որ ինկան վար...