Այսօր ծնվել են. 16 փետրվար


1993 - Լուկաս Սիլվա, բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1989 - Էլիզաբեթ Օլսեն, ամերիկացի կինոդերասանուհի
1979 - Վալենտինո Ռոսսի, իտալացի մոտոարշավորդ
1974 - Մահերշալա Ալի, ամերիկացի դերասան, Օսկարի կրկնակի դափնեկիր
1965 - Դեյվ Լոմբարդո, ամերիկացի թմբկահար, "Slayer" մետալ խմբի անդամ
1964 - Բեբետո (Խոսե Ռոբերտո Գամա դե Օլիվեյրա), բրազիլացի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն (1994)
1962 - Ջոն Բելանս (մ. 2004), անգլիացի երաժիշտ, "Coil" երաժշտական նախագծի մասնակից:
1959 - Ջոն Մաքենրոյ, ամերիկացի թենիսիստ, «Մեծ սաղավարտ» մրցաշարի 17-ակի հաղթող
1958 - Այս-Թի (Թրեյսի Մարոու), ամերիկացի ռեփեր, "Body Count" թրեշ-մետալ խմբի վոկալիստ, Գրեմմիի դափնեկիր
1954 - Մարգո Հեմինգուեյ (ինքնասպան է եղել 1996 թ.), ամերիկացի մոդել և դերասանուհի, Էռնեստ Հեմինգուեյի թոռնուհին
1941 - Կիմ Չեն Իր (մ. 2011), Հյուսիսային Կորեայի առաջնորդ (1994-2011)
1939 - Չեսլավ Նեմեն (մ. 2004), լեհ ռոք երաժիշտ, երգիչ և կոմպոզիտոր
1925 - Ջոն Շլեզինգեր (մ. 2003), բրիտանացի կինոռեժիսոր
1941 - Կիմ Չեն Իր, Հյուսիսային Կորեայի պետական, կուսակցական ու ռազմական գործիչ, երկրի նախկին առաջնորդ 
1909 - Ռիչարդ Մաքդոնալդ, ամերիկացի ճաշարանատեր
1906 - Վերա Մենչիկ, շախմատի աշխարհի առաջին կին չեմպիոնը
1893 - Քեթրին Քորնել (մ. 1974), ամերիկացի դերասանուհի, սցենարիստ և պրոդյուսեր
1868 - Վիլհելմ Շմիդտ, ավստրիացի ազգագրագետ ու լեզվաբան
1852 - Չարլզ Թեյզ Ռասել (մ. 1916), ամերիկացի կրոնական գործիչ, Եհովայի վկաների շարժման հիմնադիրը
1834 - Էռնստ Հեկել (մ. 1919), գերմանացի բնագետ, «պիտեկանտրոպ», «Էկոլոգիա» և այլն տերմինների հեղինակը
1830 - Լարս Հերտերվիգ, նորվեգացի նկարիչ, բնապատկերների վարպետ
1822 - Ֆրենսիս Գալտոն (մ. 1911), անգլիացի հետազոտող, երկրաբան, մարդաբան և հոգեբան, բանականության առաջին թեստերի ստեղծողը

  • Դիֆերենցիալ հոգեբանության ու հոգեչափության հիմնադիրն է։
  • Հայտնի է մարդկային ինտելեկտի հետազոտություններով։ Դրան է նվիրված «Մարդկային ունակությունների ու դրանց զարգացման հետազոտությունը» գիրքը, որտեղ նկարագրված են հոգեբականական թեստավորման հիմքերը։ Զբաղվել է ժառանգականության հարցերով, առաջինն է սկսել միաձու երկվորյակների ուսումնասիրությունը։ Գալտոնն է հայտնաբերել նաև ուլտրաձայնի աղբյուրներից մեկը՝ Գալտոնի սուլոցը։

1740 - Ջամբատիստա Բոդոնի (մ. 1813), իտալացի հրատարակիչ, տպագրիչ, տառատեսակների նկարիչ, փորագրիչ
1698 - Պիեռ Բուգեր (մ. 1758), ֆրանսիացի գիտնական, ֆոտոմետրիայի հիմնադիրներից
1497 - Ֆիլիպ Մելանխթոն (մ. 1560), գերմանացի հումանիստ, աստվածաբան, ավետարանական բարեփոխիչ, Մ.Լյութերի ուղեկիցը
1222 - Նիտիրեն (մ. 1282), ճապոնացի բուդդայական Մարգարե, Նիտիրեն-Սյու ուսմունքի հիմնադիրը, «Պետության հաստատման, կարգավորման և խաղաղության մասին տրակտատի» հեղինակը