Այսօր ծնվել են. 1 փետրվար


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1968 - Լիզա Մարիա Փրեսլին, ամերիկացի երգչուհի, Էլվիս Փրեսլիի դուստրը, Նիկոլաս Քեյջի և Մայքլ Ջեքսոնի նախկին կինը
1965 - Բրենդոն Լի (մ. 1993), ամերիկացի դերասան, մարտարվեստի վարպետ, Բրյուս Լիի որդին
1965 - Ստեֆանիա, Մոնակոյի արքայադուստրը, փոփ երգչուհի
1962 - Տակասի Մուրակամի, ճապոնացի նկարիչ և քանդակագործ
1961 - Դանիել Տանի, ամերիկացի դիզայնի ինժեներ, տիեզերագնաց
1950 - Մայք Քեփմբել, ամերիկացի երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր
1947 - Մայք Բրանտ (ինքնասպան է եղել 1975-ին), իսրայելական ծագմամբ ֆրանսիացի երգիչ
1931 - Բորիս Ելցին (մ. 2007), Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ (1991-1999)
1927 - Գյունտեր Գիյոմ (մ. 1995), ԳԴՀ հետախույզ, որը ներդրվել է ԳԴՀ կանցլերի գերատեսչությունում, լրտեսական խոշոր սկանդալի մասնակից
1926 - Վիվիան Մայեր (մ. 2009), ամերիկացի լուսանկարիչ
1922 - Ռենատա Թեբալդի (մ. 2004), իտալացի օպերային երգչուհի (քնարական սոպրանո):1918-Մյուրիել Սպարկ (մ. 2006), բրիտանացի գրող և գրականագետ ։
1905 - Էմիլիո Սեգրե (մ. 1989), իտալա-ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1959)
1904 - Ֆրանչեսկա Գաալ (մ. 1973), հունգարացի և ամերիկացի դերասանուհի, նախապատերազմյան կինոյի աստղ
1901 - Քլարկ Գեյբլ (մ. 1973), ամերիկացի դերասան, Հոլիվուդի արքա 

  • Եղել է 30-40 թթ. Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից, ստացել է «Հոլիվուդի արքա» մականունը։ Ամերիկյան կինոինստիտուտի կողմից ճանաչվել է կինոյի պատմության լավագույն դերասաններից մեկը։ Գեյբլի մասնակցությամբ ամենասիրելի ֆիլմերից է «Քամուց քշվածները»։

1894 - Ջոն Ֆորդ (մ. 1973), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող և պրոդյուսեր, վեսթերնի վարպետ, չորս Օսկարի դափնեկիր

  • Ֆորդը Հոլիվուդի պատմության մեջ միակն է, ով որպես լավագույն ռեժիսոր 4 «Օսկարի» է արժանացել։ Նրա նկարահանած հայտնի ֆիլմերի շարքում են «Ցասման ողկույզներ», «Դիլիժանս», «Փնտրողները»։

1874 - Ուգո ֆոն Հոֆմանստալ (մ. 1929), ավստրիացի գրող, սիմվոլիստ բանաստեղծ, դրամատուրգ
1844 - Գրանվիլ Սթենլի Հոլ (մ. 1924), ամերիկյան հոգեբանական գիտության ռահվիրա
1801 - Էմիլ Լիտտրե (մ. 1881), ֆրանսիացի փիլիսոփա, պատմաբան, բանասեր, բառարանագետ, «Ֆրանսերեն լեզվի բառարան» կազմողը