Այսօր ծնվել են. 25 սեպտեմբեր


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Ալեսանդրո Կրեշենցի, իտալացի ֆուտբոլիստ
1978 - Իրակլի Կաբախիձե, վրացի պետական և քաղաքական գործիչ
1977 - Կլեա Դյուվալ, ամերիկացի դերասանուհի
1976 - Չանսի Բիլապս, ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
1975 - Մայա Սանսան, իտալացի դերասանուհի
1973 - Բրիջիթ Ուիլսոն, ամերիկացի դերասանուհի և երգչուհի
1968 - Քեթրին Զետա-Ջոնս, բրիտանացի և ամերիկացի դերասանուհի, երգչուհի, ուելսյան կինոաստղ, «Օսկար», BAFTA և այլ մրցանակների դափնեկիր, Մայքլ Դուգլասի կինը
1968 - Ուիլ Սմիթ, ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր և հիփ-հոփ կատարող, «Գրեմմից, «Սեզար» մրցանակների դափնեկիր
1966 - Ջեյսոն Ֆլեմինգ, բրիտանացի դերասան («Խաղաթղթեր, փող և երկու ատրճանակ» և այլն)
1960 - Պետար Լազիչ, սերբ հեղինակ, ժամանակակից ճանաչված երգիծաբաններից
1957 - Մայքլ Մեդսեն, ամերիկացի դերասան
1956 - Ջեյմի Հայնեման, հատուկ էֆեկտների գծով ամերիկացի մասնագետ, «Լեգենդներ քանդողները» հեռուստահաղորդման վարող
1955 - Ջուկկերո (Ադելմո Ֆորնաչարի), իտալացի երգիչ և երգերի հեղինակ
1952 - Քրիստոֆեր Ռիվ (մ. 2004), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ, հասարակական գործիչ
1949 - Պեդրո Ալմոդովար, իսպանացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
1944 - Մայքլ Դուգլաս, ամերիկացի դերասան և արտադրող
1944 - Բաբկեն Արարքցյան, հայ քաղաքական, պետական գործիչ
1939 - Արթուր Չիլինգարով, հայազգի խորհրդային և ռուսական օվկիանոսագետ, Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտող, հասարակական-քաղաքական գործիչ

1932 - Գլեն Գուլդ, կանադացի երաժիշտ (մ. 1982)
1930 - Նինո Չերրուտի, իտալացի մոդելյոր, իտալական նորաձևության դիզայներ
1929 - Արտեմ Տոտոլյան, ՌԴ գի­տու­թյունների վաստակավոր գործիչ
1926 - Էնթոնի Ստաֆորդ Բիր (մ. 2002), Բրիտանական կիբեռնետիկայի տեսաբան և գործիչ
1923 - Սեմ Ռիվերս (մ. 2011), ամերիկացի ջազ երաժիշտ, կոմպոզիտոր և բենդ առաջնորդ
1920 - Սերգեյ Բոնդարչուկ (մ. 1994), դերասան, ռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
1913 - Մարիա Տենասե (մ. 1963), երգչուհի, ռումինական բանահյուսության կատարող
1911 - Ալեքսեյ Լյապունով (մ. 1973), խորհրդային մաթեմատիկոս, կիբեռնետիկայի հիմնադիրներից
1907 - Ռոբեր Բրեսոն (մ. 1999), ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ
1906 - Դմիտրի Շոստակովիչ, ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (մ. 1975)
1903 - Մարկ Ռոտկո (մ. 1970), ամերիկացի նկարիչ, աբստրակտ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ 
1897 - Ուիլյամ Ֆոլքներ, ամերիկացի գրող, Նոբելյան մրցանակակիր (մ. 1962)
1890 - Գրիգորի Սեմյոնով (մահապատժի է ենթարկվել 1946-ին), կազակ ատաման, Սպիտակների շարժման գործիչ
1881 - Լու Սին (մ. 1936), չին գրող, ժամանակակից չինական գրականության հիմնադիրը
1866 - Թոմաս Հանթ Մորգան (մ. 1945), ամերիկացի կենսաբան, գենետիկ, ԱՄՆ Գիտությունների ակադեմիայի նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1933)
1845 - Արչիբալդ Հենրի Սեյս, անգլիացի արևելագետ, խեթագիտության հիմնադիրներից
1782 - Չարլզ Ռոբերտ Մեթյուրին (մ. 1824), Իռլանդիայի բողոքական քահանա և գրող, գոթական պիեսների և վեպերի հեղինակ
1765 - Միխայիլ Օգինսկի (մ. 1833), լեհ կոմպոզիտոր (Պոլոնեզ «Հրաժեշտ Հայրենիքին» և այլն), քաղաքական գործիչ
1683 - Ժան Ֆիլիպ Ռամո, ֆրանսիացի կոմպոզիտոր և երգեհոնահար (մ. 1764)
1644 - Օլե Ռեմեր (մ. 1710), դանիացի աստղագետ, Կոպենհագենի համալսարանի պրոֆեսոր
1613-Կլոդ Պերրո (մ. 1688), ֆրանսիացի ճարտարապետ և գիտնական
1599 - Ֆրանչեսկո Բորոմինի (մ. 1667), իտալացի ճարտարապետ