Այսօր ծնվել են. 29 օգոստոս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Նիքոլ Անդերսոն, ամերիկացի դերասանուհի
1982 - Կառլոս Դելֆինո, արգենտինա-իտալացի բասկետբոլիստ
1958 - Մայքլ Ջեքսոն, ամերիկացի երգիչ, իր ժամանակի փոփի արքան (մ. 2009)

  • Արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի արտիստ» կոչումներին։ 
  • Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (1 միլիարդ սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը (Thriller, վերջին տեղեկություններով 175 միլիոն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood on the Dance Floor։ HIStory in the Mix, 11 միլիոն օրինակ), ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը (HIStory, 20 միլիոն ալբոմ, 40 միլիոն սկավառակ) և ամենաթանկարժեք տեսահոլովակը (Scream), Ջանեթ Ջեքսոնի հետ, 7 միլիոն դոլար)։ 
  • Ջեքսոնը 25 անգամ գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում» և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։ 
  • Ջեքսոնն այն եզակի երգիչներից է, ում անունը 2 անգամ գրանցվել է ռոք-ն-ռոլլի փառքի սրահում։ 
  • 15 անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի (այդ թվում Կենդանի Լեգենդ), ունեցել է 13 հիթ և վաճառել է ավելի քան 780 միլիոն սկավառակ, արժանացել է 26 American Music Awards-ի (այդ թվում Դարի Արտիստ)։ 
  • Մայքլ Ջեքսոնը նաև մեծ մարդասեր էր և ուներ 39 բարեգործական ընկերություն։ 
  • 2009 թվականի հունիսի 23-ին «Ի բարօրություն մարդկության» մրցանակի հանձնման բարձրագույն խորհրդի որոշմամբ Մայքլ Ջեքսոնը պարգևատրվեց «Համաշխարհային մշակույթում ունեցած կարկառուն ավանդի համար» մրցանակով:

1946 - Բոբ Բիմոն, ամերիկացի թեթևաթլետ
1935 - Ուիլյամ Ֆրիդքին, ամերիկացի ռեժիսոր և փրոդյուսեր
1928 - Չարլզ Գրեյ, անգլիացի դերասան
1915 - Ինգրիդ Բերգման, թատրոնի և կինոյի շվեդ հայտնի դերասանուհի

  • Խաղացել է ամերիկյան և եվրոպական ֆիլմերում, «Օսկարի» եռակի և «Ոսկե Գլոբուսի» քառակի դափնեկիր է։
  • Բերգմանի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմը «Կասաբլանկան» է։

1897 - Լևոն Գենչ, խորհրդային շրջանի հայ նկարիչ
1862 - Մորիս Մետերլինկ, բելգիացի թատերագիր, բանաստեղծ և էսեների հեղինակ
1780 - Դոմինիկ Էնգր, ֆրանսիացի նկարիչ
1632 - Ջոն Լոկ, բրիտանացի մանկավարժ և փիլիսոփա