Այսօր ծնվել են. 7 փետրվար


1975 - Ուես Բորլանդ, ամերիկացի երաժիշտ, առավել հայտնի է որպես "Limp Bizkit" խմբի կիթառահար
1974 - Սթիվ Նեշ, կանադացի բասկետբոլիստ, NBA-ի պատմության լավագույն խաղացողներից 
1971 - Անիտա Ցոյ, կորեական ծագմամբ ռուս երգչուհի
1960 - Ջեյմս Սփեյդեր, ամերիկացի դերասան, Էմմի մրցանակի 4 անգամ դափնեկիր
1956 - Մարկ Սենթ-Ջոն (մ. 2007), ամերիկացի կիթառահար, "Kiss" խմբի անդամ
1954 - Դիտեր Բոլեն, գերմանացի երաժիշտ, պրոդյուսեր, կոմպոզիտոր, "Modern Talking"-ի և "Blue System"-ի հիմնադիր և մասնակից
1937 - Դորիս Գերկե, գերմանացի գրող, դետեկտիվ վեպերի հեղինակ
1927 - Վլադիմիր Կուց (մ. 1975), սովետական թեթևալետ, ստայեր, օլիմպիական չեմպիոն (1956), 1956 և 1957 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն մարզիկ
1926 - Մարկ Թայմանով (մ. 2016), սովետական շախմատիստ, միջազգային գրոսմայստեր
1920 - Վան Ան (մ. 1990), չինական ծագում ամերիկացի էլեկտրոնային ինժեներ, ձեռնարկատեր, մագնիսական միջուկների վրա պահեստավորման սարքի գյուտարար, որն օգտագործվում էր համակարգիչներում մինչև միկրոսխեմաների հայտնվելը
1905 - Ուլֆ ֆոն Էյլեր (մ. 1983), շվեդ ֆիզիոլոգ և դեղագետ, ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան դափնեկիր (1970)
1905 - Պոլ Նիզան (մ. 1940), ֆրանսիացի փիլիսոփա և գրող, Ժան-Պոլ Սարտրի ընկերը
1905 - Ռենե դե Պոսել (մ. 1974), ֆրանսիացի մաթեմատիկոս, Բուրբակի խմբի հիմնադիրներից 
1897 - Ալեքսանդր Չիժևսկի (մ. 1964), սովետական կենսաֆիզիկոս, հելիոբիոլոգիայի և աերոիոնիզացիայի հիմնադիրը
1885 - Սինքլեր Լյուիս (մ. 1951), ամերիկացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1930)
1870 - Ալֆրեդ Ադլեր (մ. 1937), ավստրիացի հոգեբույժ և հոգեբան, ժամանակակից հոգեթերապիայի հիմնադիրներից 
1841 - Օգյուստ Շուազի, ֆրանսիացի ինժեներ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան
1812 - Չարլզ Դիքենս (մ. 1870)անգլիացի գրող 

  • Դիքենսի ամենահայտնի ստեղծագործություններն են «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը», «Օլիվեր Թվիստ», «Դեյվիդ Կոպերֆիլդ», «Մեծ հույսեր», «Պատմություն երկու քաղաքների մասին»։

1478 - Թոմաս Մոր (մահապատժի է ենթարկվել 1535 թ.), անգլիացի հումանիստ գրող, փիլիսոփա և քաղաքական գործիչ

  • 1516 թվականին գրել է «Ուտոպիա» աշխատությունը, որտեղ երևակայական կղզի-պետության օրինակի վրա ցույց է տվել իդեալական հասարակարգի մասին իր պատկերացումները։